00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենաներ և խաչմերուկներ․ առաջինների ներկրումը շարունակվում է, երկրորդներն անփոփոխ են

© Sputnik / Asatur YesayantsЧас пик в Ереване
Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2019թ-ի առաջին եռամսյակում ավտոմեքենաների ներկրումը երկիր աճել է գրեթե 60 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ, իսկ 2018թ-ին ավելի շատ է ներկրվել, քան 2017թ-ին։ Միաժամանակ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դժգոհում է՝ երկրում փողոցները չեն ավելանում։

Թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, թե՛ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս վիճակագրական տվյալներ են ներկայացրել, որոնք վկայում են երկիր ներկրվող ավտոմեքենաների քանակի զգալի ավելացման մասին։ Կոնկրետ թվեր կարելի է գտնել նրանց ելույթներում, և խոսքը հիմա դրանց մասին չէ։

Ինտերակտիվ - Արշակ Մաթևոսյան (16.03.19) - Sputnik Արմենիա
Հայաստանյան առևտրային բանկերում ավտովարկերի տրամադրման 5 % աճ է գրանցվել. Մաթևոսյան

Ուշադրություն դարձնենք միայն մի փաստի․ 2019թ-ի առաջին եռամսյակում ավտոմոբիլային ներկրումը Հայաստան աճել է գրեթե 60 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ։ Մեղմ ասած՝ դա չափազանց շատ է։

Ի՞նչ ենք անում այդքան ավտոմեքենան՝ հաշվի առնելով փողոցներում տիրող քաոսը, հատկապես մայրաքաղաքում, անդադար ավտովթարները՝ երբեմն մահացու ելքերով․ չէ՞ որ դա նույնպես ավտոմոբիլային ծանրաբեռնվածության հետևանք է՝ հաշվի առնելով այն, որ Ճանապարհային ոստիկանությունն ակնհայտորեն գլուխ չի հանում ստեղծված իրավիճակից։

Թեև այդ հարցի շուրջ Օսիպյանը բոլորովին այլ կարծիք ունի։ Նա համարում է, որ ՃՈ աշխատանքը չի կարելի վատ անվանել, և որ իր աշխատակիցները նախկինից շատ են աշխատում։ Օսիպյանը միայն թույլ է տվել դժգոհել, որ անընդհատ ավտոմեքենա են ներկրում, իսկ փողոցները չեն ավելանում։

На встрече с руководящим составом СНБ премьер-министр Никол Пашинян представил нового директора (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց ավելի լավ է առանց ԱԱԾ–ի

Բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իսկապես դժվար է ՃՈ-ին հանդիմանել վատ աշխատանքի համար։ Օրեցօր մեծացող ավտոպարկը, որի հանդեպ անցկացվում է ընդամենը վիճակագրական գրանցում, բնականաբար, բարդացնում է ոստիկանների աշխատանքը, իսկ շուտով այն անհնար և անիմաստ կդառնա։

Ո՛չ պետական, ո՛չ մայրաքաղաքային իշխանությունները չեն փորձում գտնել խնդրի լուծումը, որը սպառնում է երթևեկության կոլապսով։  Ճանապարհներին տիրող քաոսի մեջ ոստիկանությանը հանդիմանելը նույնն է, ինչ մեկուկես հազար աշակերտից կազմված դասարանում ուսուցչին անարխիան չվերացնելու համար մեղադրելը։  Բոլորին կարգի բերելը մարդկային հնարավորություններից վեր է։ Եվ նման պայմաններում քաղաքապետարանը մշակում կամ պատրաստվում է ստեղծել հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգ։

Родственники павших военнослужащих в апрельской войне приходят в военный пантеон Ераблур (2 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամոթի օրը». որոշ հիվանդություններ հարկադրաբար պետք է բուժել

Հայաստանից ավտոմեքենաների արտահանումն իր ծավալով չի կարող համեմատվել ներկրման հետ․ տարբերությունը շատ մեծ է։ Երթևեկության հասունացող կաթվածահարությունից բացի, շուտով կծագի ավտոմեքենաների կմախքների ուտիլիզացիայի խնդիրը։

Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը բանաձև էր ներկայացրել, որի լուծումը մի ակնթարթում վերափոխելու է երկիրը։ Այդ պատմական բանաձևը ենթադրում էր, որ լիակատար երջանկության համար մենք պետք է լուծենք աղբահանության, կրպակների և ավտոմեքենաների կմախքների վերացման խնդիրը, որոնցով ողողված են բակերը։

Կարծես թե հաջողվում է լուծել աղբահանության խնդիրը Երևանի որոշ թաղամասերում։ Կրպակները՝ նույն «բուդկաները», դեռ տեղում են՝ չհաշված օպերայի հարակից երկու սրճարանները։ Ի դեպ, շեղվելով թեմայից՝ սրճարանները քանդելու գործը շարունակվելո՞ւ է, թե՞ ամբողջ աղմուկ-աղաղակը հենց երկուսը քանդելու համար էր։ Միայն դրա՞նք էին խանգարում։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օպերայի շուրջ անհեթեթ իրավիճակը՝ որպես շղթայի օղակ, որ ձգվում է 3 տասնամյակ

Ինչ վերաբերում է «երջանկության բանաձևի» երրորդ բաղադրիչին, ապա այն սպառնում է ահագնանալ։ Բայց բոլորը բարեհաջող կերպով մոռացել են այդ բանաձևի մասին, և մենք էլ չենք հանի փոշոտ դարակից։ Սպասենք համընդհանուր բարգավաճման նոր բաղադրատոմսերի։

Քանի որ արդեն շեղվել ենք թեմայից, ապա մի անգամ էլ շեղվենք․ կցանկանայինք իմանալ պարոն Օսիպյանից, թե ինչպես է ընթանում հանցագործներին որոնելու գործը, որոնք ապրիլի 2-ին երկու ավտոմեքենա էին կողոպտել «Եռաբլուր» պանթեոնում։ Երբ ոստիկանապետը հայտարարում է, որ անձնական հսկողության տակ է վերցնում հետաքննությունը, ենթադրվում է, որ նա պարբերաբար հաշվետու է լինելու լսարանի առաջ, որին այդ հայտարարությունն ուղղվել է։

Արդեն երեք օր է անցել, այդ ընթացքում կարելի էր պաշտոնապես խոսել պանթեոնի մոտ հերթապահող ոստիկանների հետ, որոնց քթի տակ տեղի էր ունեցել հանդուգն կողոպուտը։

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հոսքը չի դադարում, իսկ փողոցները, որտեղ կարելի է թեկուզ խխունջի նման վարել, գնալով քչանում են։

Ոստիկանությունը սրտաբեկ կրկնում է թվերը, որոնք մինչև այդ ուրախ-ուրախ ներկայացրել էր ՊԵԿ-ը, և բոլորն ինչ-որ բանի են սպասում։

Լրահոս
0