00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին

© Sputnik / Անցնել մեդիապահոցСамолеты Ил-2 на боевом задании
Самолеты Ил-2 на боевом задании - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբեմն նույնիսկ քառորդ դար ապրած կյանքն այնքան բովանդակային է լինում, որ հավասար է լինում մի քանի սովորական կյանքի ու հանգիստ կարող է վեպի վերածվել։ Գյուղացու որդին պատանեկան տարիներին անցել է ճնշումների միջով, սովորել օդաչուական դպրոցում, երկար ժամանակ ուզել է ռազմաճակատ մեկնել և մահացել է Լեհաստանի երկնքում։ Մարտիրոս Նագուլյանը Խորհրդային Միության Հերոսի կոչում է ստացել երկրի վրա։

Մարտիրոս Նագուլյանի ծննդյան վայրն ու ամսաթիվը տարբեր աղբյուրներում տարբեր է նշվում, բայց ստույգ հայտնի է, որ ծնվել է 1920 թվականի առաջին ամիսներին Սոչիի մոտակայքի ավաններից մեկում։ Պտղաբեր վայրեր են, եթե մարդ չծուլանա, գյուղացու աշխատանքով կարող է ապրել, Նագուլյաններն այդպես էլ կապրեին, եթե 1933 թվականին, ամենևին ոչ գեղեցիկ մի օր նրանց չաքսորեին Ղազախստան։

Книга Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг. Климента Арутюняна - Sputnik Արմենիա
Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

Ընտանիքը, որ սովոր էր սևծովյան ջերմությանն ու մրգերի առատությանը, հայտնվեց Կարականդայում` ձմռանը ցուրտ ու ամռանը շոգ տափաստաններում։ Մարտիրոսի հայրը՝ Կարապետը, տան մարդ էր ու կարողանում էր անել այն ամենը, ինչ պետք է կարողանա տղամարդը․ նա թևերը քշտեց, և ընտանիքն արագ հարմարվեց նոր տեղում։

Կարագանդայում Մարտիրոսն ավարտեց դպրոցն ու աշխատեց ածխի հանքում։ 1940 թվականին Նագուլյաններին թույլ տվեցին վերադառնալ Կրասնոդարի մարզ, ճիշտ է` հայրն արդեն ողջ չէր, իսկ մայրը մահացավ հետդարձի ճանապարհին։ Ինչևիցե, կյանքը շարունակվեց։

Ինքնաթիռները վաղուց էին ձգում Մարտիրոսին։ Սկզբում մանկական հետաքրքրություն էր, իսկ հետո որոշեց ընդլայնել գիտելիքները։ Երբ վերադարձան, գնաց Մայկոպ, ընդունվեց տեղական աերոակումբ։ Ապրում էր հանրակացարանում, հաճախ՝ կիսասոված ու գրեթե բանակային կարգապահության պայմաններում։ 1941 թվականին ընդունվեց Կրասնոդարի օդաչուների ռազմական ավիացիոն դպրոց, իսկ մեկ ամիս անց սկսվեց պատերազմը։

Մարտիրոսը գրեթե երեք տարի խնդրում էր կիրեն ռազմաճակատ ուղարկել, համառորեն ուզում էր գնալ Ստալինգրադ, որտեղ իր հասած տեղեկություններով հարազատ եղբայրն էր կռվում։ Ճակատ չէին ուղարկում, պահեստային զորամասերում ու թիկունքում էր թռչում, բայց ամբողջ սրտով սպասում էր մարտական առաջին թռիչքին։

Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր ղարաբաղցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

Երբ նրան հրահանգեցին սովորել Իլ-2 գրոհիչներ կառավարել, Մարտիրոսը հասկացավ, որ իսկական մարտերը սարերի հետևում չեն։ 1944 թվականի հունիսին Մարտիրոս Նագուլյանը դարձավ Մերձբալթյան ճակատի կազմում գրոհիչ ավիացիոն դիվիզիայի օդաչու․ սկսվեց Բելառուսի ու Մերձբալթիկայի ազատման «Բագրատիոն» գործողությունը։

Մարտական առաջին թռիչքը, որին այդքան երկար էր սպասել, կատարեց պատերազմի մեկնարկից երեք տարի անց՝ 1944 թվականի հունիսի 22-ին՝ հարված հասցնելով հակառակորդին։ Թռիչքը հաջողվեց, Նագուլյանի անձնական հաշվում գրանցվեցին երկու միավոր տեխնիկան ու թշնամու տասնյակ հետևակայինները։ Նրան դուր եկավ այդպիսի սկիզբն ու սկսեց խնդրել օրական մի քանի անգամ թռիչքի դուրս գալ։

Հաջողությունները շարունակվեցին, հրամանատարությունն էլ գոհ էր, թեև զսպում էր տաքարյուն տղայի պոռթկումները՝ նրա իսկ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հանձնարարություններից մեկի իրականացման համար, երբ նա թռիչքի ժամանակ վերացրեց թշնամու մեկուկես տասնյակ մեքենաներն ու մի քանի դասակ, Նագուլյանին պարգևատրեցին Կարմիր Խաչի շքանշանով։

Баграт Арушанян - Sputnik Արմենիա
Առուշանյանը, որը, ի հեճուկս գերմանացիների, Բաղրամյանի հետ խոսել է հայերեն

Հաղթանակին մեկ ամսից քիչ էր մնացել։ 1945 թվականի ապրիլի 6-ին, արդեն Լեհաստանում, խնդիր դրվեց հարված հասցնել Հիտլերի զորքերի հսկա շարասյանը։ Սկզբում թռիչքին խանգարեց մառախուղը, հետո մառախուղը ցրվեց, բայց խիտ ամպամածությունը ստիպեց, որ օդաչուները ցածրում թռչեն։ Գերմանացիների համար հարձակումն անսպասելի էր հենց եղանակային պայմանների պատճառով, բայց զենիթային հրետանին աշխատեց, թեև որոշ ուշացումով։

Խորհրդային օդաչուները գրեթե ավարտին էին հասցրել իրենց անելիքը, երբ Նագուլյանի ինքնաթիռի շարժիչի մեջ արկ ընկավ։ Ինքնաթիռի բենզինի բակն ու ռազմամթերքը պետք է րոպե անց պայթեին, որովհետև ինքնաթիռն արդեն հրդեհվել էր։

Հետո արդեն ականատեսներն են պատմում․ Նագուլյանը ինքնաթիռն այնպես ուղղորդեց, որ հասցնի ֆաշիստական հրետամարտկոցի մեջ պայթել։ Այդպես էլ եղավ։ Վայրկյանների ճշգրտությամբ։ Պայթելն ու գետնին դիպչելը նույն պահին եղան։

Լեյտենանտ Մարտիրոս Նագուլյանին Խորհրդային Միության Հերոսի կոչումն արդեն հետմահու տվեցին։ Հաղթանակին նույնիսկ մեկ ամիս էլ չէր մնացել։

Լրահոս
0