00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինը տարվա ծեծն ու խոշտանգումներն անցյալում են․ Հասմիկը հաղթեց, հիմա էլ ուրիշներին է օգնում

© Photo : provided by Hasmik KhachatryanАсмик Хачатрян
Асмик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ մամուլը ողողվեց Հասմիկի պատմությամբ՝ «բախտագուշակ Վարսիկի հարսը պատմում է խոշտանգումների մասին․․․»։ Այսօր Հասմիկը ոչ միայն հաղթահարել է այդ սարսափը, այլև օգնում է նման իրավիճակներում հայտնված կանանց։ Ինչո՞ւ և ինչպե՞ս անցավ այդ ամենի միջով։

«Ոչ ոք չի կարող ապաստարանում ապրող կնոջն այնքան լավ հասկանալ, որքան այդ ամենի միջով անցած կինը»,- կարևորելով Կանանց աջակցման կենտրոնում իր աշխատանքը` ասում է Հասմիկ Խաչատրյանը։ Խոստովանում է, որ աշխատանքի առաջին տարին ամենածանրն էր. կենտրոն եկած յուրաքանչյուր կնոջ պատմությունը լսելիս վերապրում էր իրենը, մտածում էր՝ արդյոք պետք է այս ամենը, սա իրեն ավելի շատ օգնու՞մ է, թե՞ ցավեցնում: Հիմա արդեն Հասմիկը վստահ է, որ այս աշխատանքն ավելի կարևոր է, քան իր փոքրիկ բիզնեսը (Հասմիկը նաև տնայնագործ է, փախլավա և գաթա է թխում), որովհետև իր օրինակով կարողանում է մեկ ուրիշ կնոջ օգնել, ցույց տալ, որ այո, ծանր է, բայց ինքը կարողացել է հաղթահարել այդ ամենը, վերականգնվել, ուրեմն նրանք էլ կարող են:

Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ամուսնանալ չի կարելի, ղեկավարել էլ չեն թողնում. ինչո՞ւ են կանայք դժվարությամբ գործ գտնում

«Այնպես չէր, որ ձեռքի մի շարժումով այս ամենն արեցի, կյանքս փոխեցի․չէ, սա պրոցես էր, որը ժամանակ, ջանքեր, աշխատանք, էներգիա պահանջեց»,-խոստովանում է նա: 

Մի քանի տարի առաջ մամուլը ողողվեց Հասմիկի պատմությամբ՝ «բախտագուշակ Վարսիկի հարսը պատմում է խոշտանգումների մասին․․․»։

Ցավոտ անցյալի պատմությունը սկսվեց գրեթե 15 տարի առաջ, երբ եկան 17 –ամյա աղջկան ուզելու։ «Փեսացու» Սարգիսն  ու Հասմիկը մինչ այդ երբեք չէին շփվել, անգամ մեկմեկու չէին բարևել․ ճանաչումը սահմանափակվում էր զուտ նրանով, որ գիտեին՝ համագյուղացիներ են։ Սարգիսի ընտանիքը հայտնի էր գյուղում, ինչպես ժողովուրդն է ասում՝ լավ էին ապրում, բարեկեցիկ կյանք ունեին։ Մինչ այդ ուրիշ «ուզողներ» էլ էին եկել, բայց Հասմիկի հայրը բոլորին մերժել էր՝ ասելով, որ աղջիկը դեռ փոքր է, սակայն այս մի առաջարկը չմերժեց, Հասմիկն էլ դեմ չէր: Փոխադարձ համաձայնությունից մոտ 6 ամիս հետո ամուսնացան:

© Photo : provided by Hasmik KhachatryanՀասմիկ Խաչատրյան
Ինը տարվա ծեծն ու խոշտանգումներն անցյալում են․ Հասմիկը հաղթեց, հիմա էլ ուրիշներին է օգնում - Sputnik Արմենիա
Հասմիկ Խաչատրյան

Մինչև ամուսնությունը Սարգիսն արդեն խանդոտ տղամարդու խառնվածք դրսևորել էր, սակայն ամուսնության առաջին իսկ օրվանից խանդը հիվանդագին դարձավ՝ չէր կարելի բարևել տղամարդ հարևանին կամ նախկին համադասարանցուն, անգամ քեռու կամ հորեղբոր տղայի մեքենայով չէր կարելի ազգականի տուն գնալ, շուտով սահմանափակվեց քույրերի, ծնողների հետ շփումը։ Հասմիկի հեռախոսը ջարդուփշուր էր արված, հեռախոսով խոսել չէր կարող, տանից դուրս գալու և հյուրեր (անգամ հարազատ ծնողներին)  ընդունելու իրավունք չուներ: Շուտով սովորական դարձած վեճերին, հայհոյանքներին ու վիրավորանքներին ավելացավ նաև ծեծը՝ Հասմիկը ծեծի էր ենթարկվում ցանկացած առիթով, անգամ հղի ժամանակ:

Женщина за рулем - Sputnik Արմենիա
Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

Սկեսուրն ու սկեսրայրը, թեպետ ծեծի ժամանակ զգուշավոր փորձեր էին կատարում Սարգիսին զսպելու համար, սակայն ծեծից հետո հենց Հասմիկին էին մեղադրում, որ իրենց որդուն այդ վիճակին է հասցրել: Սարգիսը ծխախոտով այրել էր նրա ձեռքը, կոտրել քիթը, ձեռքերով ու ոտքերով, տարբեր իրերով պարբերաբար հարվածներ հասցրել գլխին, հերթական ծեծի ժամանակ պատռվել էր Հասմիկի ականջի թմբկաթաղանթը։ Նա հիշում է, որ երբեմն խանդի հերթական հիվանդագին տեսարանից հետո իրեն խանութ էր տանում, գեղեցիկ նվերներ գնում, մի անգամ էլ, իբրև թե հոգ տանելով կնոջ արտաքինի մասին, առաջարկեց  քթի պլաստիկ վիրահատություն անել, սակայն վիրահատությունից հետո պարբերաբար սեփական բռունցքով խփում ու ջարդում էր Հասմիկի քիթն` ասելով`«Իմ սարքած քիթն է, ինչ կուզեմ՝ կանեմ»:

Առաջին հղիության ժամանակ Հասմիկը կարմրախտով հիվանդացավ, նրան անգամ բժշկի չտարան․ այդ ամենի հետևանքով աղջիկը՝ Վարսիկը, ծնվեց առողջական խանգարումներով՝ թույլ լսողությամբ, երեք տարի անց լույս աշխարհ եկավ որդին։ Տնային ծանր աշխատանքների ու բռնության տակ կքած Հասմիկը կշռում էր 35 կգ: Սարգիսը հաճախ տանը չէր գիշերում, խմում էր, կնոջը ծեծում, իսկ վերջին շրջանում ապրում էր Երևանում՝ մեկ այլ կնոջ հետ, մի քանի ամիսը մեկ այցելում հայրական տուն, կնոջը ծեծում ու գնում: Մի գիշեր հերթական դաժան ծեծից հետո Հասմիկը փախչում է տնից, ամբողջ գիշեր թաքնվում գյուղի ամայի մի վայրում, առավոտյան ծնողներին դիմում՝ խնդրելով փրկել իրեն: Ծնողներն արնաթաթախ Հասմիկին բերում են Երևան, դիմում հիվանդանոց, որտեղից ահազանգում են ոստիկանություն, այնուհետև Հասմիկին տեղափոխում են կանանց ապաստարան։

Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Տանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն

Գրեթե 9 տարի ծեծի, խոշտանգումների և նվաստացումների ենթարկված Հասմիկն իր մեջ ուժ գտավ ոչ միայն հեռանալու բռնակալ ամուսնուց և նրա ընտանիքից, այլև դիմելու դատարան՝ երեխաների խնամակալությունը ստանձնելու և նախկին ամուսնու համար արժանի պատիժ պահանջելու համար։ Պայքարը հեշտ չէր․ Հասմիկը դուրս էր եկել պայքարի բախտագուշակ Վարսիկի տղայի դեմ, իսկ Վարսիկը հայտնի էր հանրապետության տարբեր բնակավայրերում ոչ միայն իր «շնորհով», այլև դրան ապավինած հայտնի ու ազդեցիկ հաճախորդներով: 2014 թվականին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց, այնուհետև համաներմամբ ազատ արձակեց կնոջը տարիներ շարունակ խոշտանգած Սարգիսին: Հասմիկը դիմեց Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարաններ․ այնուամենայնիվ, Հասմիկ Խաչատրյանի գործով նախկին ամուսնուն այդպես էլ չազատազրկեցին (Հասմիկը պատմում է, որ ամիսներ անց Սարգիսը ծեծի է ենթարկում սեփական ծնողներին և մի քանի ամսով կալանավորվում այդ գործով, այնուհետև ևս մեկ անգամ է ամուսնանում, ծեծում նաև երկրորդ կնոջն ու ևս մի քանի ամիս կալանավորվում)։

Թեպետ երկու երեխաների խնամակալությունն էլ հանձնված էր Հասմիկին, բայց տղային «ստանալը» բավականին երկար տևեց․3 տարի տղան մնաց Սարգիսի ու նրա ծնողների հետ։

Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Եթե հեռացրել են աշխատանքից... հնարավոր է արդյո՞ք պայքարել գործատուի անօրինությունների դեմ

«Տղաս երբ դեռ հետս չէր, փնտրում էի այնպիսի կանանց, որոնց երեխաներն իրենց հետ չեն ապրում, փորձում էի հասկանալ, թե ինչպես կարող են ապրել  երեխաներից հեռու, ինչպես պայքարել, ինչ անել»,- վերհիշում է Հասմիկը,- «Սկզբում տղաս ագրեսիվ էր, հարձակվում էր քրոջ վրա, ծեծում նրան, պահ էր լինում նայում էի տղայիս, մտածում, թե իր հայրն է դիմացս կանգնած: Համբերության, սիրո, աշխատանքի շնորհիվ կարողացա տղայիս  վերադարձնել, փոխել: Որդիս պատմում էր, որ հայրը խմած տուն էր գալիս, պապը նրան քնից արթնացնում էր, բերում, սենյակի մեջտեղում կանգնեցնում, ասում՝ դե կարատե կպեք»:

Հիմա տղան մայրիկին հաճախ է ասում, որ պիտի ուժեղանա, մարզվել է ուզում։  Պատճառն այն է, որ հայրը տղային հաճախ ծաղրելով «թույլիկ» էր անվանում։ 

Որպես բռնության միջով անցած կին Հասմիկը կարևորում է, որ հիմա Ոստիկանության վերաբերմունքը փոխվել է ընտանեկան բռնության դեպքերի հանդեպ։ Հիշում է սեփական օրինակը, երբ ամուսինը դպրոցի բակում հարձակվեց վրան, հայհոյեց, ապտակեց, ինքն էլ վազեց, թաքնվեց դպրոցում և զանգահարեց Ոստիկանություն․

«Սկսվեց` առաջին բառն էր, որ պատմությունս լսելուց հետո լսվեց հեռախոսագծի այն կողմում։ Դրանից հետո 1 ժամից ավելի սպասեցի, որ ոստիկանները գան։ Եկան, լսեցին և ասացին, որ 1 ապտակը քրեորեն պատժելի չէ»։

Азат Адамян - Sputnik Արմենիա
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

Ապտակին, ծեծին, բռնությանը, նվստացմանն արդարացում չկա․ այս հարցում Հասմիկը վստահ է։ Ոչ մի կին դա չպիտի հանդուրժի, յուրաքանչյուրն արժանապատիվ ապրելու իրավունք ունի։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում 2017թ․-ի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 458, իսկ 2018թ․-ի ընթացքում՝ 519 դեպք, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության տվյալներով 01․01․2018-29․01․2019 գրանցվել է 730 ընտանեկան բռնության դեպք. տվյալները տրամադրել է Կանանց աջակցման կենտրոնը, որտեղ 2016թ․-ին 165,  2017թ․-ին 307, իսկ 2018թ․-ին 358 ընտանեկան բռնության դեպքերով են դիմել։

Հ․Գ․ 2015-ին ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը Հասմիկին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը, իսկ 2016-ին ՄԱԿ-ը նրան ճանաչեց որպես «Լավագույն գործարար կին»։ Հասմիկը շարունակում է իր կիսատ թողած ուսումը, սովորում է Գավառի պետական համալսարանում՝ համակարգչային ծրագրավորում մասնագիտությամբ։

© Photo : provided by Hasmik KhachatryanՀասմիկ Խաչատրյան
Ինը տարվա ծեծն ու խոշտանգումներն անցյալում են․ Հասմիկը հաղթեց, հիմա էլ ուրիշներին է օգնում - Sputnik Արմենիա
Հասմիկ Խաչատրյան
Լրահոս
0