00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ հարսը «պատանդ է մնում», մինչև փեսան գումարը ճարի․ պարտքով երջանկանալու նուրբ արվեստը

© AFP 2024 / GALI TIBBONТрадиционная армянская свадьба в церкви Святого Григория Просветителя, Иерусалим
Традиционная армянская свадьба в церкви Святого Григория Просветителя, Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք` հայերս, սիրում ենք, որ ամեն ինչ «տեղը տեղին» լինի, բայց հայկական «տեղը տեղինը» հաճախ «չափից դուրս, չափն անցած»-ի հոմանիշն է դառնում։ Ճաշի կարագը «տեղը տեղին է», նշանակում է՝ մի բան էլ ավելին է, քան պետք է։ Sputnik Արմենիայի սյունակագիր Մարիաննա Փայտյանը պատմում է, թե ինչպես են հաճախ կարծրատիպերը մարդկանց ստիպում ծայրահեղ քայլերի գնալ:

Մենք «տեղը տեղին» ուրախացող, տոնող ազգ ենք, հիշենք թեկուզ Նոր տարին, երբ անգամ՝ եթե պարտքով դրած սեղանի 40% աղբն ենք նետելու 8-րդ օրը, որովհետև անհնար է այդքանն ուտել 1 շաբաթում (անգամ եթե անգիտակցաբար ուտում ես, ոչ թե որ ուտել ես ուզում, այլ որ չփչանա), մեկ է` հաջորդ տարին նույն ենք անում, որովհետև ամոթ է՝ տունը մարդ կգա, սեղանը «տեղը տեղին» չի լինի:

Асмик Хачатрян - Sputnik Արմենիա
Ինը տարվա ծեծն ու խոշտանգումներն անցյալում են․ Հասմիկը հաղթեց, հիմա էլ ուրիշներին է օգնում

Շատ խանութների մարքեթինգային թիմերն արդեն մի քանի տարի է` ավելացնում են իրենց շահույթը` օգտվելով «տեղը տեղինի» հայկական իդեալիզմից` առաջարկելով վարկով առևտուր` «կեր այսօր, վճարիր վաղը». կարգախոսները տարբեր են, իմաստը՝ նույնը:

Սա այլ սյունակի նյութ է, այս մասին՝ մի ուրիշ անգամ. «տեղը տեղինի» սոցիալահոգեբանական թեման «բացելու» առիթն ընկերներիցս մեկի հետ ունեցած «դարդոտված զրույցն էր»։ 

Ընկերս ուզում է ամուսնանալ, ունի սիրած աղջիկ, ավելին՝ արդեն մի երեք տարի, մի բան էլ ավելի՝ նշանված են (դե հայկական մենթալիտետային ժամանակացույցով՝ երեք տարին  նշանված մնալու համար երկար է, պատկերացնում եք, թե ամեն անգամ բարեկամներին հանդիպելիս, կամ տատիկի միամսյակը շնորհավորելիս քանի անգամ են խեղճերը լսում՝ բա չե՞ք պատրաստվում)...

Флора Забел Мангасарян-Хичкок - Sputnik Արմենիա
Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ

Հարազատների հոգեբանական ճնշումը, հարևանների խեթ հայացքներն ամեն անգամ, երբ ընկերս նշանածին երեկոյան տուն է ճանապարհում ու հարևանների աչքի առաջ համեստաբար թուշիկը պաչում և ի վերջո «սերը խեղդում է» հոգեվիճակը դրդում են ընկերոջս ամուսնանալ։ Գեղեցիկ ու սիրառատ զույգն անհամբեր սպասում է համատեղ կյանք սկսելուն, ընտանիք կազմվելուն... Ու սպասում է այդ օրվան արդեն մի քանի տարի... Ու սպասում է, որովհետեւ 180.000 դրամ աշխատավարձ ստացող ընկերս դեռ այնքան գումար չի կարողացել կուտակել, որպեսզի գոնե մի 200 հոգանոց հարսանիք անի, ինչպես հարկն է` «տեղը տեղին»` հարսի զգեստ` սկսած 250-300 հազար դրամից, ռեստորան` աթոռը 10-15.000 դրամ, 200 հոգանոց տորթ` գոնե մի 160.000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում` գոնե մի 800.000 դրամ...

Ցանկը` շարունակելի է, դեռ կան նվերներ, տարոսիկներ, թամադա,  կենդանի երաժշտություն, միանման «յաշիկ» մեքենաների վարձակալություն, հրավառություն` ներսից և դրսից ու էլ ինչ ասես:

Эксклюзивное фото девушки-снайпера ВС Армении - Sputnik Արմենիա
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում

Ստացվում է, որ 180.000 դրամ աշխատավարձ ստացող իմ ընկերն այս տեմպերով կամուսնանա այն ժամանակ, երբ Փոքր Մհերն Ագռավաքարից դուրս գա: Վա՞րկ... Չէ, չի կարող, որովհետև արդեն երեք վարկ ունի ոչ միայն իր, այլև եղբոր և ընկերներից մեկի անունով։ Ի՞նչ է անում իմ «տեղը տեղինի» զոհ ընկերս՝ «լևի գործից» վազում հիմնական աշխատանքի, հիմնականից՝ մեկ այլ «լևի գործի», ձեռքից եկածն ու չեկածն անում՝ գոնե մեկ միլիոն կուտակելու համար։ Ես իհարկե մաթեմատիկական գիտելիքներով չեմ փայլում, լրիվ հակառակը, բայց այս պարզ հաշվարկն ի վիճակի եմ անել՝ մեկ միլիոնը թվարկածիս համար իհարկե չի բավականացնի։

Ուրեմն ընկերս կարծում է, որ ռեստորանի ծախսը, մի բան էլ դրանից ավելին՝ «հյուրերը կհանեն», այսինքն՝ հրավիրված յուրաքանչյուր հյուր դե ինչ-որ նվեր պիտի բերի, կհասկացնեն, որ նվեր պետք չէ, գումարը տվեք. «նվեր գումարներով» և ռեստորանի հաշիվը կփակվի, և նկարահանող խմբի ծախսի մի մասը գոնե։

Мать Саши Галустяна Софи Галустян - Sputnik Արմենիա
Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Ի դեպ, հիշեցի մորս պատմությունը, որ տասնամյակներ առաջ հայրիկիս հետ Ապարան հարսանիքի էին հրավիրված եղել, նվեր էին գնել ու «խայտառակ եղել». մայրս հիշում է, որ դռան մուտքի մոտ ցուցակով տղամարդ էր կանգնած, ներս մտնողները նվեր բերված գումարը տալիս էին ցուցակով տղամարդուն, որն անուն-ազգանունով լրացնում էր, թե ով ինչքան գումար նվիրեց, իսկ եթե ոսկյա զարդ էր, ապա հարսանիքի ժամանակ հանդիսավոր կերպով և ցուցադրական նվիրում էին՝ բնականաբար արժեքի և ոսկու հարգի նշումով «բիռկան» առանց պոկելու։

Ծնողներիս 50 ռուբլիանոց նվերը ցուցակում չէր գրանցվել, որովհետև այն ժամանակ ՀԴՄ  չկար, որ գոնե գնման կտրոնով անվան դիմաց գրանցում անեին...

Ինչևէ, վերադառնանք ընկերոջս. ինչպես հասկացաք՝ ընկերս «план действий» կազմել է, բայց դեռ բոլոր ուժերը չի հավաքել՝ ռիսկի գնալու համար, հատկապես երբ վերապատմեցի լսածս «horror story»-ն. իմ մեկ այլ ընկեր, որը մասնագիտացած է հարսանիք, ծնունդ, կնունք նկարելու գործում, մի օր սարսափած պատմեց, որ հերթական «տեղը տեղին» հարսանիքից հետո ռեստորանի հաշիվը վճարելու համար անհրաժեշտ գումարը չէր հավաքվել. դե ոչ բոլոր հյուրերն էին փեսայի «հույսերով լի հաշվարկների» մասին մտածել, ոմանք փողի փոխարեն նորակազմ ընտանիքին նվիրել էին բլենդեր, կաթսաների հավաքածու և այլն։

Пьерлуиджи Саккуччи - Sputnik Արմենիա
Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

Արդյունքում հարսիկին «պահեցին» ռեստորանում այնքան, մինչև փեսան գումարը հայթայթեց, բերեց: Մի անգամ էլ, ասում է, հարսը ստիպված նվեր ստացած ոսկյա մատանին թողեց ռեստորանում:

Ճոխ հարսանիքը, տեղացի և արտասահմանցի երգիչների կենդանի կատարմամբ հարսիկին, փեսային, քավորին նվիրված երգերը, «զույգ ծաղիկների» սցենարը հեղինակող թամադաները, մինչև առաստաղ հասնող տորթը, որի կեսից ավելին ոչ ուտելի մուլյաժ է, դրոնով, 4 կամերայով նկարահանումները և հարսի թանկարժեք, մի տասնհինգ կգ կշռող զգեստը, որով շնչելն ու շարժվելը հերոսություն են, իսկ անխուսափելի կարիքները հոգալը՝ անհնար, երջանկություն չեն բերում։

Ծախսված գումարն էլ չի երաշխավորում ամուր ընտանիք կազմելը։

Քանի՞ զույգ գիտեք, որ «տեղը տեղին» հարսանիքից մի քանի տարի, նույնիսկ ամիս անց բաժանվել է։ Հարց տվեք ձեզ՝ ու՞մ համար եք «կաշվից դուրս գալով», պարտքի, վարկի տակ ընկնելով ճոխ հարսանիք անում՝ ձե՞ր երկուսի, թե՞ «հարևանահարազատային կարծիքի» համար։ Ի վերջո, ճոխ հարսանիքն էլ է ոչ այլ ինչ, քան մրցավազք, որում հաղթողներ չկան, որովհետև միշտ մի «ճոխություն» կգտնվի, որը ձեր մտքով չի անցել, բայց մեկ ուրիշն արեց։

Женщины с колясками на улице Туманяна (25 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում Մայրության ու գեղեցկության օր է. տոնի նախապատմությունն ու խոստումները

Ժողովուրդ ջան, ես Մարիաննան եմ, 31 տարեկան, ամուսնացել եմ նախորդ տարի. հարսանիքիս համար վարկ չենք վերցրել, պարտք չենք արել, եկեղեցում պսակադրության արարողությունից հետո մեր ամուսնությունը նշել ենք փոքրիկ ռեստորանում՝ մեզ ամենահարազատ 30 հյուրերի հետ, չի եղել կենդանի երաժշտություն, թամադայի փոխարեն մեր հարազատներն իրենց սրտի խոսքն ու շնորհավորանքն են ասել, իմ երազանքների սպիտակ զգեստը վարձակալել եմ 60.000 դրամով, իմ համեստ, բայց շատ համեղ տորթիկն արժեր ընդամենը 30.000 դրամ, միանման «յաշիկներ» չեն եղել, ով ինչ ավտոմեքենա ուներ, զարդարել էր ժապավեններով, հրավառությունը տևել է մի քանի վայրկյան, այլ ոչ թե տասը րոպե՝ սրտաճաք անելով հյուրերին, իսկ մեր կուտակած գումարով ոչ թե պատվիրել ենք դրոնով, ութ կամերայով նկարահանում (նկարահանված վիդեոնյութը մեկ, երկու անգամ դիտելուց հետո էլ որպես կանոն մոռացվում է), այլ անմոռանալի հիշողություններով լի մեղրամիս ենք անցկացրել Շրի Լանկայում։

Այո, մենք իրական ենք, գոյություն ունենք, և մենք երջանիկ ենք:

Լրահոս
0