00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սասուն Միքայելյանին ծափահարողներից շատերը 2-3 տարի առաջ ծափահարում էին Մանվել Գրիգորյանին

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanВыступление Сасуна Микаеляна на внеочередном заседании союза добровольцев "Еркрапа" (7 апреля 2019). Еревaн
Выступление Сасуна Микаеляна на внеочередном заседании союза добровольцев Еркрапа (7 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ պիտի անի Երկրապահ կամավորականների միության նոր նախագահը, որ չի արել նախորդը։

Մինչև անցյալ տարվա ապրիլ-մայիսի իշխանափոխություն-հեղափոխությունը ԵԿՄ նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանն էր՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, իշխանության ներկայացուցիչ: Հիմա ԵԿՄ նախագահը
ազատամարտին մասնակցած հրամանատար Սասուն Միքայելյանն է՝ «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, իշխանության նկատելի ներկայացուցիչ:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. Փաշինյան

Կիրակի օրը կարծես թե պարզ դարձավ «Երկրապահ» կամավորականների միության հետագա ճակատագիրը: Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկոտ ու հայտնի զարգացումներից հետո այս հասարակական, բայց բավականին նկատելի կազմակերպության հետագան մի տեսակ մշուշոտ էր պատկերվում, համենայն դեպս, ակնարկված պատմություններից անմիջապես հետո:

Չնայած այն ժամանակ էլ կային մեկնաբաններ, որոնք նշում էին, որ նոր կամ հեղափոխական իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եթե գտնեն, որ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել, ապա այն կվերցնեն իրենց ձեռքը կամ վերահսկողության տակ: Դեռ անցյալ տարվա ամռանն էր, որ այդ առումով շոշափվում էր «Քաղպայմանագիր» կուսակցությանն անդամագրված ու ամենևին էլ ոչ շարքային դիրքերում հանդես եկող Սասուն Միքայելյանի անունը, որպես ԵԿՄ նոր ղեկավար: Նա այն ժամանակ (2018թ. հունիսի 7-ին) հայտարարում էր, որ եթե իրեն խնդրեն, աղաչեն էլ, ինքը ԵԿՄ նախագահ չի դառնա:

Երևում է` ոչ միայն խնդրել-աղաչել են, այլև բացատրել, համոզել, հիմնավորել, որովհետև Սասուն Միքայելյանը ոչ միայն համաձայնեց, այլև երեկ դարձավ ԵԿՄ վարչության նախագահ, կազմակերպության համագումարում, ընտրությամբ, մի խոսքով՝ ըստ կարգի:

Հա, և այդ համատեքստում, Սասուն Միքայելյանը մասնավորապես նկատեց.

««Երկրապահը» լուծարված է այսօր: Ես այսօր էս պաշտոնի պատասխանատվությունն եմ վերցրել, քանի որ իմ մարտական ընկերները պահանջել են և առաջարկել են իմ թեկնածությունը, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժեի իմ մարտական ընկերներին»:

Церемония принесения присяги юными добровольцами Союза Еркрапа в Гюмри  - Sputnik Արմենիա
Երկրապահ կամավորականների միությունը նոր նախագահ ունի. Միքայելյանն ընտրվել է միաձայն

Ազգային ժողովի պատգամավոր, իշխող մեծամասնության ոչ շարքային ներկայացուցիչ ու արդեն նաև ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով իշխանության և գլխավորած կազմակերպության հարաբերությունների վերաբերյալ հարցին, մասնավորապես նաև հայտարարեց. «Մենք երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց կցորդն էլ չենք դառնա, դա 100 տոկոսով եմ ասում, որովհետև չեմ ուզում մարդկանց քննադատել, բայց տեսաք՝ ինչ եղավ, երբ փորձեցին երկրապահին ծառայեցնել իշխանությանը»:

Դե, 100 տոկոսով ասելը, ինչպես իրողություններն են ցույց տալիս, դեռ ոչինչ չի երաշխավորում: Իրողություններ են փոխվում, մի դեպքում խնդրեին-աղաչեին էլ՝ մարդը չէր ցանկանում այժմ ստանձնած պատասխանատվությունը: Բայց տես, որ մի 10 ամիս հետո պահանջել-առաջարկել են, արդեն այլ որոշում է կայացրել:
Ի դեպ, անհասկանալի է, թե ինչ ասել է՝ ԵԿՄ-ն լուծարված է: Դա, պետք է կարծել, ավելի շուտ փոխաբերական արտահայտություն է, քանի որ, եթե անգամ լուծարված լիներ, երեկվա համագումարը երևի նաև վերակազմավորում էր նշանակում:

Հետաքրքիր հնչեցին, ինչպես ԵԿՄ համագումարի մասնակիցներին ողջունելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ կազմակերպության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանի խոսքում ընդգծված ձևակերպումները, որ ԵԿՄ-ին պետք է նոր շունչ տալ:

Артак Зейналян - Sputnik Արմենիա
Արտակ Զեյնալյանն ասաց` որ դեպքում ազատ կարձակվի Մանվել Գրիգորյանը

Տարբեր օգտատերեր, անգամ սոցցանցերում սկսեցին համեմատություններ անել: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզում էր ապրում, որդին դարձել էր Էջմիածնի քաղաքապետ: ԵԿՄ նոր նախագահ Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզում է ապրում, որդին վերջերս ընտրվեց մարզկենտրոն Հրազդանի քաղաքապետ: Մանվել Գրիգորյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր էր և սատարում էր նախկին իշխանություններին: Իսկ Սասուն Միքայելյանը, կարելի է ասել, ուղղակիորեն նոր իշխանությունների ներկայացուցիչ է, ավելին՝ Փաշինյանի գլխավորած կուսակցության նկատելի գործիչներից մեկը:

Հարց է ծագում. ինչպե՞ս է այդ չափ քաղաքականացված, կուսակցականացված գործիչը փորձելու և կարողանալու ապաքաղաքականացված ու ապակուսակցականացված պահել «Երկրապահ» կամավորականների միությունը:

Կասեք՝ ԵԿՄ-ն նաև վարչություն ունի: Էխ, Մանվել Գրիգորյանի երկարամյա ղեկավարության ժամանակ, ի՞նչ է, չունե՞ր ԵԿՄ-ն վարչություն:

Առհասարակ, ի՞նչ կառույց է ԵԿՄ-ն, որ ի դեպ, կուսակցություն չէ, այլ, մեծ հաշվով՝ հասարակական կազմակերպություն:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում

«Երկրապահը», իհարկե, կարևոր կազմակերպություն է և, որպես այդպիսին մեկ կամ երկու խնդիր չէ, որ ունի կամ միայն մեկ կամ երկու խնդիր լուծելու համար չէ ժամանակին ստեղծվել: ԵԿՄ-ն իր բովանդակությամբ ազատամարտի մասնակիցների, վետերանների միություն է: Կազմակերպություն, որը պիտի միավորի կամ միավորեր Արցախի ազատամարտի մասնակիցներին, նաև անցած տասնամյակներում հայրենիքի սահմանների պաշտպանության գործին մասնակցած տղաներին: Խնդիրներից մեկը՝ մասնակցել ինչպես զոհված մարտական ընկերների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը, այնպես էլ վիրավորված կամ հաշմված մարտիկների առողջական ու սոցիալական բեռի թեթևացմանը, առաջին հերթին: Մեկ այլ խնդիր է հայրենիքի պաշտպանների, վետերանների համախմբվածությունը և կոնկրետ կառույցում միավորված լինելը:

Կյանքը ցույց տվեց, որ անխուսափելի փորձության պահին դա թույլ է տալիս շատ արագ մոբիլիզացնել պահեստազորը, փորձառու մարտիկներին, կազմակերպված տեղաբաշխել նրանց` ըստ պետության, ՊՆ-ի նախանշած պաշտպանական կարիքների: Ոչ պակաս լուրջ խնդիր է կրթադաստիարակչական գործունեությունը՝ պատանիների, երիտասարդության հետ տարվող աշխատանքը:

Քաղաքական առումով, ավելի քան երկուսուկես տասնամյակ առաջ, ԵԿՄ-ն որոշակիորեն ձևավորվել է որպես պետնախարար, պաշտպանության նախարար, հետագայում նաև վարչապետ Վազգեն Սարգսյանի քաղաքական հենարան:

На встрече с руководящим составом СНБ премьер-министр Никол Пашинян представил нового директора (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց ավելի լավ է առանց ԱԱԾ–ի

Պետական, ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն է, որ նախաձեռնել և գլուխ է բերել ԵԿՄ ձևավորումը: Հետագայում` կոնկրետ 1997-98 թվականներին, հենց այս կառույցն էլ դարձել էր այն ազդեցիկ ուժերից մեկը, որի վրա հենվում էր Վազգեն Սարգսյանը: Հատկանշական է, որ 1998-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ այն բանին զուգահեռ, երբ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները հեռացան այն ժամանակվա իշխող ուժից, Լևոն Տեր-Պետրոսյանից, իսկ Ազգային ժողովում էլ ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը, որի անդամ է, ի դեպ, եղել նաև Սասուն Միքայելյանը:

Ինչևէ: Կոնկրետ վերջին տասնամյակում ԵԿՄ-ն գերազանցապես հանդես է եկել իշխանությունների կողքին, ըստ որում, պարբերաբար տրոհվել է ու տրոհվել:

Գաղտնիք չէ, որ իշխանությունների դեմ հանդես եկող տարբեր գործիչներ, իրենց համախոհների հետ, դուրս են եկել ԵԿՄ-ից ու ձևավորել են իրենց վետերանական կազմակերպությունները: Ի լրումն, ԵԿՄ-ն էլ սկսեց համալրվել ամենատարբեր անձանցով, գործարարներով ու կերպարներով, որոնք երկրի պաշտպանությանը զենքը ձեռքին չեն մասնակցել, այսինքն՝ եթե վետերան կարող էլ են համարվել, ապա թերևս միայն թիկունքի:

Чиновники во главе с премьер-министром Николом Пашиняном в военном пантеоне Ераблур (2 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանության ներսում ով ինչից է ամաչում, և ով է ում խաբում

Հիմա ասում են՝ նոր շունչ պիտի հաղորդվի այս կարևոր կազմակերպությանը:
Կյանքը առջևում է ու միգուցե առաջիկայում կերևա, թե որն է լինելու այդ նոր շունչը: ԵԿՄ նախկին ու ներկա ղեկավարների վերաբերյալ համեմատություններ շրջանառողներն այդպիսով ակնարկում են, որ «նոր շնչի» հնարավորությունները սահմանափակ են:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից առավել մարտական տրամադրված Սասուն Միքայելյանը ստանձնեց ԵԿՄ ղեկավարությունը, արդեն իսկ պետք է որ հուշի՝ «Երկրապահը» լինելու է կա՛մ իշխանության կողքին, կա՛մ իշխանության վերահսկողության ներքո: Քաղաքական տեսակետից՝ սա նախկինում բազմիցս տրորված արահետն է: Բայց հենց այդ արահետից էլ պիտի պարզ լիներ, որ իրողությունները նաև հակառակ ուղղությամբ փոխվելու հակում ունեն: Ի վերջո, երեկ արդեն Սասուն Միքայելյանին շնորհավորող, ծափահարող, ընտրողներից շատ-շատերը ընդամենը մի երկու-երեք տարի առաջ շնորհավորում, ծափահարում և ընտրում էին Մանվել Գրիգորյանին:

Ու սա, եթե ոչ ամեն ինչի, ապա արդեն շատ բանի մասին է խոսում:

Լրահոս
0