21:29 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
«Արարատի» մարզիչ Հարություն Քեհյանը և ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը. ( 10-ը հոկտեմբերի 1973 թ., Մոսկվա)

Ինչպես ունիվերսալ խաղացող Հարություն Քեհեյանը հանրահռչակեց հայկական ֆուտբոլը

© Sputnik / Юрий Долягин
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
5210

Հանրապետության գլխավոր ակումբի գույները բարեհաջող պաշտպանող անվանի հայ ֆուտբոլիստների շարքում Հարություն Քեհեյանն իր յուրահատուկ տեղն ունի։ Ու ոչ միայն այն պատճառով, որ առաջիններից էր Հայաստանի ֆուտբոլիստներից, ով սպորտի վաստակավոր վարպետ դարձավ. եթե ինչ-որ մեկը մարմնավորում է մեր ֆուտբոլի պատմությունը, ապա դա հենց Քեհեյանն է։

Հարություն Քեհեյանը ծնվել է Հունաստանի մայրաքաղաքում, ու սպորտի (այսինքն` ֆուտբոլի) հետ շփումը սկսել է Աթենքում։  Հարությունը սպորտով էր զբաղվում տեղի հայկական միություններում, իսկ 1945 թվականին արդեն խաղում էր սիրելի «Բաղրամյան» սիրողական թիմի  կազմում` դա հայ համայնքի ակումբն էր։ Ընդամենը մեկ տարի այնտեղ խաղաց, իսկ պատերազմից հետո ընտանիքը որոշեց հայրենադարձվել։

Երևանում Հարությունին արագ նկատեցին. 18 տարեկանում արդեն երևանյան «Դինամոյի» կազմում էր։ Նա ի ծնե ունիվերսալ խաղացող էր, մարզիչները օգտագործում էին նրան կիսապաշտպանության մեջ, հենց այնտեղ էր նրա ճիշտ տեղը. և՛ կենտրոնում խաղալ, և՛ պաշտպանությանն օգնել, և՛ գոլ խփել, եթե ստացվի։

Վատ չէր ստացվում, ճիշտ է` նա Հայաստանում իր կարերիայի ընթացքում ընդամենը 9 գոլ է խփել, բայց մի քանի տասնյակ գոլային փոխանցումներ է արել (որոնք, ցավոք, այդ ժամանակ ոչ ոք չէր հաշվում): Գեղեցիկ դրիբլինգ, հզոր հարված, խաղի հիանալի ըմբռնում, ինչ–որ անհասկանալի  դիմացկունություն ու գործունակություն. Քեհեյանը ակնհայտորեն աչքի էր ընկնում այն ժամանակվա համար շարքային երևանյան թիմի կազմում։ Բայց նա հավատարիմ էր մնում իր ակումբին, թեև ավելի ուժեղ թիմերից էլ էր հրավերներ ստանում։

Տարիներն անցնում էին, երևանյան «Դինամոն» «Սպարտակ» դարձավ, ու թիմն անսպասելիորեն հասավ իր առաջին հաջողությանը` 1954 թվականին ԽՍՀՄ Գավաթի եզրափակիչ փուլ դուրս եկավ։ Հանրապետության համար սա տոն էր, ոչ պակաս տոն, քան 19 տարի անց` 1973 թվականին։ Հետո ի՞նչ, որ եզրափակիչում պարտվեցին, ու ոչ թե պատահական թիմի, այլ Կիևի «Դինամոյին». արժանապատվորեն պարտվեցին, իսկ համոզիչ ռևանշը դեռ առջևում էր։

Այդ խաղի ժամանակ առաջին խաղակեսում հաշիվը բացեց Կիևի թիմը, երկրորդի սկզբին Մերկուլովը պատասխան գնդակը խփեց, բայց կիևցիների փորձն ու խաղաոճը հաղթեց։ Ճիշտ է` նվազագույն տարբերությամբ՝ Քեհեյանն այդ անգամ ամբողջ խաղը խաղաց։

Ու Քեհեյանի այդ խաղն այնքան էր տպավորել այն տարիների ԽՍՀՄ–ի մարզչային հանրության վերնախավին, որ խաղից հետո Հարությունին մոտեցան մոսկովյան «Սպարտակի» ադմինիստրատիվ աշխատակիցներն ու գրավիչ առաջարկ արեցին։ Քեհեյանը չդիմադրեց օլիմպիական չեմպիոնների` Սիմոնյանի, Իլյինի, Տատուշինի, Նետոյի հետ խաղալու գայթակղությանը։ «Սպարտակում» նա խաղում էր նրանց կողքին, հավասարի պես էր խաղում ու 1955 թվականին թիմը արծաթե մրցանակակիր դարձավ։

Նա այնքան լավ էր խաղում, որ 1960 թվականին սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացավ. այդ հարցում նա առաջինն էր հայ ֆուտբոլիստներից։ Նա բերեց այդ կոչումը Երևան ու այստեղի «Սպարտակում» ևս մեկ  խաղաշրջան անցկացրեց՝ մինչ ֆուտբոլից հեռանալը։

Որպես խաղացող հեռացավ, բայց ամբողջ կյանքով ֆուտբոլում մնաց։ Տարիներ շարունակ նա հարազատ թիմում երկրորդ մարզչական դերերում էր։ Այդ թիմը արդեն «Արարատ» էր դարձել, իսկ 1971 թվականին, Նիկոլայ Գլեբովի ու Քեհեյանի ղեկավարության ներքո հանրապետությանը բերեց համամիութենական առաջնության առաջին` այն ժամանակ արծաթե մեդալները։ Թեև ոսկե  մեդալներին էլ շատ չէր մնում սպասել։

1993 թվականից Հարություն Քեհեյանը «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի տնօրենն էր։ Այդ եզակի սպորտային կառույցը ամենայն հավանականությամբ էլ երբեք չի վերածնվի։ Շատ եմ ցավում։

«Ուտելու բան է», – այսպես է անվանել Քեհեյանի խաղը սպորտային լրագրող ու ֆուտբոլի տարեգիր Ակսել Վարդանյանը։ Այդ «համեղ բանը» կարող էին տեսնել ոչ միայն երևանյան ու մոսկովյան երկրպագուները, այլև բոլոր խորհրդային, նաև արտասահմանյան ֆուտբոլասերները. Քեհեյանը մասնակցել է մի քանի ընկերական խաղի ԽՍՀՄ հավաքականում։

Կյանքի օրոք նրա ստացած վերջին կոչումը սպորտային չէր, բայց շատ խորհրդանիշական էր` Երևանի վաստակավոր քաղաքացի։ Այն, ինչ իր տեղում արել է Քեհեյանը հարազատ դարձած քաղաքի համար, իսկապես հիշարժան է։ Արել է որպես խաղացող, որպես մարզիչ, ու որպես երկրի խոշորագույն մարզադաշտի տնօրեն։

Ըստ թեմայի

Ինչպես Լենինը դարձավ ութերորդ համարի խաղացող. Լևոն Իշտոյանի հոկտեմբերը
«Արարատի» լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալյոշա Աբրահամյանն իրեն այդպես էլ չներեց
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստը 70 տարեկան է. Sputnik–ի հյուրը Սերգեյ Բոնդարենկոն է
«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը
Հաղթարշավից մոտ կես դար անց. հայկական ֆուտբոլը հիշողություններով չպետք է ապրի
թեգերը:
Հայաստան, ԽՍՀՄ, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ