15:16 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Աստղադիտարան

Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը

© Sputnik / Рамиль Ситдиков
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
8520

Մարդու հայացքը միշտ ուղղված է դեպի երկինք։ 1961 թվականի ապրիլի 12-ի Գագարինի թռիչքն իրականություն դարձնելու համար պահանջվել են հազարամյակների ուսումնասիրություններ` սկզբում երկչոտ և ոչ հմուտ, սակայն ժամանակի ընթացքում`այնքան համարձակ, որ ստացվեց ներթափանցել ու բացահայտել տիեզերքի գաղտնիքները։

Ապրիլի 12-ին նշվող տիեզերագնացության տոնը նվիրված է մարդու առաջին թռիչքին տիեզերք։ 2011 թվականին հիշարժան այս օրը միջազգային դարձավ, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի ժամանակ ընդունվեց Գագարինի թռիչքի 50-ամյակի նվիրված պաշտոնական բանաձև։ Բանաձևի համահեղինակներ դարձան վեց տասնյակից ավելի պետություններ։

Մարդը միշտ հայացքը երկնքին էր հառում` փորձելով կռահել`ինչ կա այնտեղ։ 1961 թվականի ապրիլի 12-ի Գագարինի թռիչքն իրականություն դարձնելու համար պահանջվեց հազարամյակների ուսումնասիրություններ` սկզբում երկչոտ և ոչ հմուտ, սակայն ժամանակի ընթացքում` այնքան համարձակ, որ կարողացան ներթափանցել ու բացահայտել տիեզերքի գաղտնիքները։ Եվ, միևնույնն է, մենք քիչ բան գիտենք տիեզերքի մասին և, ըստ էության, զբաղվում ենք գուշակությամբ և վարկածներ առաջ քաշելով։

Մյուս կողմից, այնպիսի տարօրինակ և բարդ բան է Տիեզերքը։ Հայ հայտնի աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը մի քանի տարի առաջ ասաց. «Տիեզերական ուսումնասիրությունները բացառիկ են նրանով, որ մի հարցի գտած լուծումը բազմաթիվ նոր հարցեր է ծնում` անսպասելի և անկանխատեսելի, որոնք նույնպես լուծել է պետք։

Անկախ տիեզերքն ուսումնասիրողների բոլոր ձեռքբերումներից, տիեզերքի ծագման և դրա կառուցվածքի մասին բազմաթիվ գեղեցիկ և համարձակ վարկածներից, որոնք, երբեմն, ուղղակի թեորիա են, պետք է խոստովանել, որ մարդկությունը դեռ շատ հեռու է տիեզերքի մասին քիչ թե շատ պարզ պատկերացում ունենալուց։ Իսկ գիտնականները գլուխ են ջարդում խնդիրների լուծումը գտնելու համար, ու չգիտես, թե որքան կարևոր կարող է դառնալ առաջին հայացքից սովորական թվացող էքսպերիմենտը կամ վարկածը։

1930-ականներից աստղաֆիզիկայի նոր ձևավորվող խորհրդային դպրոց են ներխուժում հայկական անուններ` սկսած Վիկտոր Համբարձումյանից և Արտյոմ Ալիխանյանից։ Բոլոր ականավոր հայերին` ֆիզիկոսներին և աստղաֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին և կոնստրուկտորներին, կենսաբաններին, քիմիկոսներին և մյուս մասնագետներին, որոնք «տիեզերքի վրա» էին աշխատում, մի նյութում թվարկելն անհնար է։ Բացի այդ դեռևս միակ հայ տիեզերագնացը Ամերիկայի քաղաքացի` Ջեյմս Բաղյանն է։

Խորհրդային աստղագետ, աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանը տիեզերքի մասին գիտության մեջ մեծ ներդրում է ունեցել։ Նրա անունն այդքան էլ հայտնի չէ, գուցե այն պատճառով, որ նրա գիտական ուսումնասիրությունները ոչ մասնագետներին քիչ հասկանալի են։ Վիկտոր Համբարձումյանի հետ միասին նա պարզել է Գալակտիկայում երիտասարդ անկայուն աստղային համակարգերի գոյությունը, որոնց առկայությունը վկայում է նոր շրջանում դրանց ձևավորման գործընթացի շարունակման մասին։ Բացի այդ նրանք պարզել են, որ աստղերը խմբերով են ծնվում։

Մարգարյանը տիտանական աշխատանքի արեց` ցրված աստղային կուտակումների դասակարգում, ուսումնասիրեց դրանց դասավորվածության առանձնահատկությունները և դրանցով գծեց Գալակտիկայի պարուրաձև թևերի դիրքը։ Բացահայտել է գալակտիկաների շարքում օբյեկտների հատուկ կատեգորիայի գոյությունը, որոնք անոմալ գունային ու լուսապատկերային բնութագիր ունեն։

Այդ անոմալիան Մարգարյանը փորձել է բացատրել։ Այստեղ գիտական ենթադրություններ չենք բերի, աստղաֆիզիկոսները գիտեն, ինչի մասին է խոսքը, և դա բավական է։ Աշխատանքի ընթացքում նա փոքր գալակտիկաներ (13-17 աստղային մեծության) է հայտնաբերել, և տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մետագալակտիկայում նման ակտիվ օբյեկտներ շատ կան։

Այս ուսումնասիրություններն անցկացվում էին ամբողջ աշխարհում տարբեր գիտնականների կողմից, ու պետք է խոստովանել մասնագիտական համերաշխության ձեռքբերումը. դրանք ստացան «Մարգարյանի գալակտիկաներ» անվանումը։ Իսկ Կույսի համաստեղության շուրջ աստղերի կուտակման մեջ 7 գալակտիկաների փոխկապակցված շարժումը, որը նա բացահայտել էր, իր անունով է կոչվել` «Մարգարյանի շղթա»։

Մարդկային գիտակցությունը դեռ ի զորու չէ ընկալել տիեզերքի ողջ բարդությունը։ Քայլ առ քայլ, գյուտ առ գյուտ, մտքի պայծառացումից մինչև հանճարեղ կռահում. այսպես ենք սկսել, և այսպես էլ, ըստ էության, շարունակվում է։ Պարզապես ուղենիշեր ենք գծում, ասենք` ապրիլի 12–ի նման անծայրածիր ու հավերժ ճանապարհին, երբ, Երկիր մոլորակից մի մարդ առաջին անգամ տիեզերք թռավ։

Ըստ թեմայի

Հայ աստղաֆիզիկոսի փառատոնը. ինչպես այնտեղ հայտնվեցին հանրահայտ ռոքերները
«Չարի առանցքներ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն հայտնագործությունը տիեզերքի ձևի մասին
Հայ աստղաֆիզիկոսի փայլուն նախագիծը Հարավային Ամերիկայում, կամ այստեղ նույնպես հնարավոր է
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ