00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասողին լսող է պետք. իշխանության վարքում ինչե՞րն են մտահոգում քաղաքագետներին

© Sputnik / Asatur YesayantsРабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак
Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն չգրված կանոնի պես բան է դարձել, որ քննադատողները իշխանության կողմնակիցների ու հենց իշխանության առաջին պլանի ներկայացուցիչների կողմից պիտակվում են որպես «ՀՀԿ-ական», «հանցավոր ռեժիմի ստրուկ», «թալանված միլիոններից սնվող ֆեյք»: Պիտակային ցանկը կարող է շարունակել թեկուզ շաբաթը 1 անգամ ֆեյսբուքյան լրահոսը թերթող ցանկացած ոք: Բա՛յց…

Անգամ տղմոտ արձագանքների հեռանկարը շատերին հետ չի պահում, որովհետև ունեն դիտարկումներ, տեսնում են խնդիրներ ու երևույթներ, որոնք մտահոգում են ու որոնց մասին չեն կարող չարտահայտվել: Մանավանդ, որ արտահայտվողներից շատերին հազիվ թե կարելի է կասկածել նախորդ իշխանությունների «բալելշիկը» լինելու մեջ:

И.о. премьер-министра Никол Пашинян ознакомился с ходом ремонта дорог Гюмри - Sputnik Արմենիա
«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»

Երեկ, օրինակ, քաղաքագետ, եթե կուզեք՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն արտահայտվեց: Նրա խոսքով՝ ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, որտեղ հստակ չէ՝ Հայաստանն ու՞ր է գնում, բարեփոխումների մասին խոսք չկա ընդհանրապես:

«Ստեղծվել է ներքաղաքական մի իրավիճակ, որ քննարկելու հարց չկա: Վարչապետը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, բայց կարծում է, որ դրա պատճառն այն է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները միլիոններ են ծախսում, ֆեյքեր են պահում, որոնք մանիպուլացնելով ժողովրդի գիտակցությունը, իջեցնում են իր վարկանիշը: Բնականաբար ստեղծվում է իր մոտ այդ պատկերը, որ ինքը ճիշտ է, շրջապատն ամբողջովին սխալ է և պետք է պայքարել դրանց դեմ: Իր մոտ առաջ է գալիս թշնամիներ փնտրելու երևույթը, նա միշտ թշնամի է փնտրում, մի տեղ թշնամին ԲՀԿ-ն է, մի տեղ՝ մաքսայինի այդ երիտասարդը, մի տեղ հանրապետականը, որը անձնագիր էր տվել տրանսգենդեր քաղաքացուն, չնայած անձնագիր ոստիկանությունն է տալիս: Նրա մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Բադալյանը:

Արժե՞ ասել, թե որքան տխուր բան է, եթե որևէ իշխանություն կամ որևէ առաջին դեմք «վարակվում է» անսխալականությամբ: Ցանկացած իշխանության համար դա կարող է կործանարար լինել: Բայց առավել մտահոգողը ոչ թե այս կամ այն իշխանավորի քաղաքական ճակատագիրն է, այլ պետության, երկրի, ժողովրդի, տնտեսության, այս կամ այն ճյուղի, չգիտեմ՝ դատական համակարգի կամ իրավապահ մարմինների:

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ղեկավարների կամայականությունը ցմահ է, կամ ավտոմաքսատան «կամավոր-պարտադիր» ազատվածները

Անսխալականությունը վատ, բայցև անխուսափելի է, եթե իշխանությունը չունի իրական ընդդիմություն, իսկ ինչ էլ ունի՝ կառավարելի է կամ «միջազգային հանրությանը» ցուցադրելու համար:

Մեկ այլ քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյանը, որ հաճախակի է ֆեյսբուքյան իր էջում քննադատական անդրադարձեր կատարում իշխանության ու Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, մասնավորապես նկատել է, որ լրագրող վարչապետի ընդդիմությունը լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի են ենթարկվել:

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ֆեյք կուսակցությունն իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին խաղից դուրս է մնացել, ու դա՝ պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են: Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է: Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը»,- նկատել է Ստեփան Դանիելյանը, որի տպավորությամբ՝ նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոուի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում:

Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ կանխատեսում է, որ եթե տեսանելի հեռանկարում, ասենք՝ մոտակա կես տարում կամ գոնե մինչև տարեվերջ տնտեսության մեջ փոփոխություններ չլինեն, հասկանալի է՝ դրական, ապա քաղաքական այլընտրանքի պահանջ կլինի, պահանջարկը կբերի առաջարկի, և կարող է ձևավորվել այլընտրանքային նոր ուժ: Ըստ որում, այդ կանխատեսվող ուժը կանխատեսելիորեն կխուսափի նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապ ունենալուց:

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել

Կարեն Քոչարյանի կարծիքով, դա կարող է անգամ լինել հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում ձևավորված ընդդիմություն կամ կարող է լինել խորհրդարանական ընդդիմության ուժերից մեկնումեկը, նույն հաջողությամբ՝ արտախորհրդարանական որևէ ուժ կամ բացարձակապես նոր ձևավորված ուժ: Դա ժամանակի ընթացքում կերևա: Իսկ առայժմ երևում է այն, որ արդեն ամիսներ անց, ինչպես նկատում է Կարեն Քոչարյանը, հնարավոր չի լինի ասել՝ հներն են մեղավոր. «Հասարակությունը դա չի ընկալելու: Հասարակությունը արդեն մոռանալու է: Հիշողությունը շատ կարճ է»:

Ինչպես դժվար չէ նկատել՝ ասողները քիչ չեն, ասածները հիմնազուրկ չեն (մեղմ ասած), բայց կարծես իշխանության լսողականությունն է սկսում անհասանելի դառնալ: Կամ այդ լսողականությունը սկսում է աշխատել մեկ ուղղությամբ՝ «հա՜, մեր վատն են ուզում… փռեք ասֆալտին…», դե իսկ շարունակությունը պարզ է: Արդեն համարյա մի 10 ամիս է` հասարակությունը հենց այդ «ձայնապնակն» է լսում:

Լրահոս
0