00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը սահմանին. հայրենիքի հանդեպ սերը Wi-Fi-ի արագությամբ չեն չափում

© Sputnik / Aram NersesyanСело Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանամերձ գյուղերն ինձ միշտ ձգում են. խոսքը հայ-ադրբեջանական սահմանին գտնվողների մասին է: Տարվա մեջ մի քանի անգամ գոնե մի երկու օր փորձում եմ անցկացնել սահմանին մոտ, գիշերել այնտեղ: Ես ինձ պարտական եմ զգում սահմանապահ բնակիչների հանդեպ, ինչ-որ մի տեղ էլ՝ մեղավոր: Տարեկան մի երկու-երեք օր, եթե ստացվում է՝ մեկ շաբաթ, ինքս ինձ մխիթարում եմ, թե զգացի՝ ինչ է նշանակում կյանքը սահմանին, սահմանապահ գյուղացու պատասխանատվության 1 տոկոսն ինձ վրա վերցրեցի, մի քանի գիշեր իբրև թե ես էլ մի աչքս բաց քնեցի:

Ես ծնվել, մեծացել եմ Երևանում, ծնողներս` նույնպես: Հորական պապիկս Շամշադինից է (հիմա Բերդի տարածաշրջան է կոչվում, բայց Շամշադին բառի մեջ այդ կողմերի արևը կա, դրա համար էլ ժողովուրդը շարունակում է տարածաշրջանը Շամշադին կոչել), մորական պապս` Կոտայքից: Երբ ինձ հարցնում են` որտեղից ես, առանց երկար - բարակ մտածելու ասում եմ`Շամշադինից: Միշտ չէ այդպես եղել: Եղել է ժամանակ, երբ ես անցումային քաղքենիությունն էի հաղթահարում՝ կարծելով, թե քաղաքում ծնված լինելն ինչ-որ առավելություն ունի գյուղում ծնված լինելու համեմատ, հետևաբար, երբ ասում էին՝ «Փայտյանները Շամշադինից են, չէ», ասում էի. «Դե հա, արմատներս այնտեղից են, բայց մենք բոլորս Երևանում ենք ծնվել, ես անգամ չեմ էլ եղել Շամշադինում». անցումային դատարկությամբ գլուխ էի գովում` մայրաքաղաքում ծնված լինելու փաստով:

Село Баганис. Девочка с характером. - Sputnik Արմենիա
Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով

21 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա Շամշադինը. չէ, ո՛չ արյան կանչով էի գնացել, ո՛չ պապիկիս գերեզմանին այցի, ընդամենը գնացել էի նկարահանումների: 3 օրում եղա Շամշադինի մի քանի գյուղերում, սիրուն էր, հետաքրքիր, մաքուր…Խոսում եմ ոչ թե փողոցների մաքրության մասին, այլ մարդկանց. սովոր չէի: Վերջին օրը` Երևան վերադառնալուց առաջ, մեր ուղեկիցը որոշեց մեզ Չինարի տանել: Երեկոյանում էր, գյուղամեջ հասանք, օպերատորիս ասացի.

«Դե եկել ենք, հասել, մի 2 կադր նկարի, գնանք»: Հետո շատ անտարբեր հարցրեցի`բա սահմանը ո՞ր կողմում է:

Գյուղացի տղամարդիկ նարդի էին խաղում, մեկը զառը գցեց ու ձեռքով ցույց տվեց դիմացի սարը: Օպերատորս ասաց. «Գնացինք, Մարիաննա, դու մեզ խփել ես տալու»:

Նստեցինք մեքենան ու հետ եկանք: Այդ օրվանից հետո, երբ լուրեր էին հաղորդում սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին, այդ լուրերն արդեն այլ կերպ էի ընկալում, որովհետև իմ աչքով էի տեսել հեռավորությունը բնակելի տների և սահմանի միջև:

Մի քանի տարի անց, երբ արդեն այլ հեռուստաընկերությունում էի աշխատում,  առաջարկեցի ֆիլմաշար նկարահանել սահմանամերձ գյուղերի մասին: Համաձայնությունը ստանալուց հետո առաջին բանը որ արեցի, Չինարի վերադառնալն էր: Ռեժիսորի հետ գյուղապետին խնդրեցինք ցույց տալ սահմանին ամենամոտ տունը. տեղ հասանք, դեռ մեքենայից չէինք իջել գյուղապետը վարորդին հրահանգեց մեքենան հեռու կանգնեցնել՝ տների հետևում, որ հանկարծ մի բան չլինի, չխփեն: Մեքենայից իջա ու հասկացա, որ սահմանից մի քանի հարյուր մետր եմ հեռու: Խոստովանում եմ, որ վախից ոտքերս հազիվ էին ինձ ենթարկվում, դժվարությամբ էի առաջ գնում՝ չհասկանալով, եթե սկսեն կրակել, որտեղ թաքնվել, ինչ անել. ախր այս հեռավորությունից թաքնվել չի լինի: Մտանք տուն, պատուհաններից հեռու կանգնեցի…

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

Առաջին մի քանի րոպեները չէի կարողանում ընկալել, թե շուրջս ինչ է կատարվում, ում տուն ենք եկել, ինչ ենք անելու: Ինձ ուշքի բերեց տանտիկնոջ հարցը՝ «Սուրճը քաղցր, թե՞ դառը»: Ասացի, որ սուրճ չեմ խմում, նայեցի շուրջս, տեսա, երիտասարդ հարսիկին, նրա ամուսնուն: Ամաչեցի զգացածիցս. ես առավելագույնը կես ժամ եմ այստեղ անցկացնելու՝ գործս անելու եմ և գնամ իմ ապահով Երևան, իսկ այս մարդիկ ապրում են, ընտանիք են կազմում, պատրաստվում են երեխա մեծացնել այս տանը…

Ֆիլմաշարի նկարահանումների ընթացքում տարբեր գյուղերում եղանք, տեսանք կրակոցներից ավերված տներ, վնասված մեքենաներ, նկուղներ, որոնցում ամեն բան կահավորված է այնպես, որ հարկ եղած դեպքում  ապաստարան դառնան, մի տեղ կարկուտն էր խփել, բերքը վերացրել, մի տեղ գյուղացիները վարկերի տակ էին կքած, մեկ այլ տեղում անգամ վարկ չէին տալիս, որովհետև տան դիրքն այնքան վտանգավոր էր, որ  բանկերն ու վարկային կազմակերպությունները նման ռիսկ իրենց վրա պատրաստ չէն վերցնել: Շատ խնդիրներ ու ոչ մի բողոք… Գյուղացիներից մեկը մի օր ասաց. «Մենք սահման ենք պահում, մենք չենք կարող փողոց փակել, որովհետև մեր փողոց փակելը սահմանի մյուս կողմում են տեսնելու. չի կարելի»:

Հետադարձ ճանապարհին մտածում էինք գյուղացու ասածի մասին, օպերատորս հունից դուրս եկած ասաց. «Մարդիկ նման պայմաններում են ապրում ու չեն բողոքում, չեն «թքում» էս երկրի վրա, իսկ մեր Wi-Fi-ը 1 ժամով անջատվում է, հիստերիա ենք անում, թե սա երկիր չէ, թողնեմ, գնամ»:

Տավուշի մարզի հոգեւորական աշխարհն ու Մովսեսի երեխաները ֆուտբոլ են խաղում - Sputnik Արմենիա
Թշնամու աչքի առաջ. սահմանապահ Մովսեսի երեխաներն ու հոգևորականները ֆուտբոլ են խաղում

Սահմանապահ գյուղերում ես հասկացա, թե ինչ է նշանակում՝ հայրենիքը սահմաններից է սկսվում արտահայտությունը, սահմանամերձ գյուղերն ինձ սովորեցրեցին հպարտ լինել, որ արմատներս սահմանապահ Շամշադինից են ու հարցնողին արդարանալով պատասխանել, թե ինչու ծնողներս Շամշադինում չեն ապրել, կամ թե ինչու ես տեղական բարբառով չեմ խոսում ու համարյա չեմ էլ հասկանում:

Սահմանամերձ գյուղերում ես հասկացա, որ պարտք եմ սահմանապահ ամեն մի գյուղացու. մի ասեք, որ իրենց տունն է, բա պիտի ապրեն, ուրիշ ինչ անեն: Այս տողերը կարդացող քանիսդ եք ապրում այն հողում, որտեղ ծնվել եք: Մի ասեք այդպես, քանի դեռ չեք տեսել սահմանամերձ գյուղում ապրող մոր աչքերը, երբ առավոտյան երեխային համբուրում ու դպրոց է ուղարկում այն ճանապարհով, որի ուղղությամբ նախորդ օրը հակառակորդն էր կրակել: Ես պարտք եմ նրանց, որովհետև իրենց անհանգիստ քունն ապահովում է իմ, մայրիկիս, ամուսնուս, քույրիկիս զույգ աղջիկների հանգիստ քունը:

Սահմանամերձ գյուղերում ես սովորեցի, որ հայրենիքի հանդեպ սերը Wi-Fi-ի արագությամբ չեն չափում, հայրենիքը պաթոսով չեն սիրում, հայրենիքը սիրելու մասին առհասարակ չեն խոսում, չեն բարձրաձայնում, չեն գոռում…Հայրենիքը սիրում են առանց կուրծքը ծեծելու, սիրում են զուսպ, կշռադատված քայլերով այն պաշտպանելով… Հայրենիքը սիրում են անգամ առանց մտածելու էլ, որ այն սիրել է պետք, ինչպես չես մտածի ծնողին, երեխային սիրել պետք է, թե պետք չէ… Սահմանապահ գյուղերում ես սովորեցի, որ հայրենիքը չեն սիրում ինչ-որ բանի համար, հայրենիքը պարզապես սիրում են…

Լրահոս
0