00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա

© Sputnik / Andranik GhazaryanДождливое утро в Ереване
Дождливое утро в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ասֆալտին բան գրելը վանդալիզմ է, իսկ այդ գրածը ներկելը` ո՞չ: Մի դեպքում դա վարչական պատասխանատվության հարց է, մյուս դեպքում երևի խրախուսմա՞ն: Այս ամենն արդեն անեկդոտային տպավորություն է թողնում:

Մի երկու օր առաջ «սուտՆիկոլ» նախաձեռնության ակտիվիստները, ինչպես հայտնի է, համանուն գրություններ էին արել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ասֆալտապատ տարբեր վայրերում: Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստներն էլ այսօր սպիտակ ներկով են «ծածկել» այդ գրառումները:

Ասֆալտանախշման գործընթացը, առնվազն Երևանում, թափ է հավաքում: Գրել-ջնջելու գործը` ևս: Ջնջել ասվածն այս դեպքում այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստները կամ երիտասարդական թևի ներկայացուցիչներն էլ իրենց դուր չեկած գրությունները սպիտակ են ներկել: Այսինքն, ոչ թե լուծիչ նյութերով մաքրել են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախաձեռնության ակտիվիստների  գրածները, այլ սպիտակ ներկով «ծածկել» են դրանք:

Քաղաքական պայքարի կամ ակտիվիստական շարժման հետաքրքիր, ավելի հասակավորների մոտ հիմնականում ծիծաղ հարուցող դրսևորում է: Բայց աշխուժություն ու զբաղմունք կա: Համապատասխան տարաներով ներկանյութ վաճառողները պետք է որ գոհ լինեն: Ասֆալտներին գրվածը ներկելը, իհարկե, մեծ գործ է:

Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Հակա»-ների ցուցակին իշխանական արձագանք չկա, իսկ «ասֆալտագրությանը» ջղային են նայում

Բայց զուտ օրենքի տառի տեսանկյունից այլ բան է հետաքրքիր. ընդդիմադիր կամ իշխանության դեմ հանդես եկող ակտիվիստների ներկագրառումները որակվում էին «վանդալիզմ», իսկ ոստիկանությունն էլ գերօպերատիվ  արձագանքեց ու բերման ենթարկեց «սուտՆիկոլ» գրողներին: Ավելին՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար նրանց նկատմամբ արձանագրություններ կազմվեցին ոստիկանությունում: Խախտումն այս դեպքում ասֆալտը ներկելն էր: Հիմա, եթե այդ ներկածի վրա մեկ ուրիշը ներկում է, նույնպե՞ս «վանդալիզմ» է: Լավ, զգացմունքային մոտեցումը մի կողմ. ոստիկանությունը այս մի ներկման դեպքում հասարակական վայրերն օգտագործելու կանոնների խախտում չի՞ տեսնում: Ի վերջո, ներկելը ներկել է: Թե՞ ոստիկանության համար էական է, որ մի դեպքում իշխանությանն ընդդիմադիր դիրքորոշված անձինք էին ներկում (գրում), իսկ այ իշխանության, իշխող կուսակցության ներկայացուցիչներին թույլատրված է և խրախուսվում է ներկանյութ «պզզացնել» իրենց դուր չեկող ասֆալտային գրությունների վրա:

Ռուսական «Ընտրությունների օրը» ֆիլմի այն դրվագը հիշեցի, որ թեկնածուներից մեկի հասցեին պատին գրում են՝ «Ցապլինը գող է»: Ցապլինի քարոզչական թիմը արագորեն սրբագրում է «սև PR»-ի նմուշը, ու ստացվում է՝ «Ցապլինը գողանալ չի թողնի»:

Լրահոս
0