15:00 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նաիրա Զոհրաբյան. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Գլխացավը կացնով բուժելու բիրտ արվեստը. չկա մշակույթի նախարարություն, չկա խնդիր

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
21320

Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկը, նրա «բրենդը» երկրի մշակույթն է։ Այն հնագույնը, որը շարունակվել է արվեստի և ազգի հոգևորի մեջ. խոսքը հեռուստասերիալների և «վաստակավոր արտիստների» մասին չէ, որոնց նայելիս ամոթի զգացում ես ապրում։ Հավանաբար, հենց այդ երկրորդ շերտը նկատի ունեին, երբ որոշեցին փակել նախարարությունը։

Չորեքշաբթի օրն ԱԺ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսում էր աշխարհում Հայաստանի ճանաչելիության մասին, ճանաչելիություն` շնորհիվ նրա մշակույթի։ Պարադոքսն այն է, որ համաշխարհային մշակույթներից ամենահնագույններից մեկի ժառանգորդ երկրում որոշեցին վերացնել համապատասխան նախարարությունը` այն իջեցնելով «աշխարհում ամեն ինչի» նախարարության մեջ մի բաժնի մակարդակի։ Այդ նախարարության անունն անհնար է հիշել, քանի որ այնտեղ շատ բան է խառնած։

Ինչ ճիշտն է` ճիշտ. վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի բախտը մշակույթի նախարարների հարցում չէր բերում, եթե չհաշվենք Պերճ Զեյթունցյանին, որը, թերևս, մեկ տարուց էլ քիչ աշխատեց և հեռացավ դուռը շրխկացնելով (ասում են բառի բուն իմաստով)։ Նախարարությունը տարիներ շարունակ այնպես էր ղեկավարում մշակույթը, որ այդ նույն խեղդվող մշակույթը ջղաձգորեն մաքուր օդ էր քաշում իր մեջ, երբ նախարարները արձակուրդ էին գնում։

Բայց չէ՞ որ սա հիմք չէ նախարարությունը վերացնելու համար, եթե իհարկե, անկեղծ համոզվածություն չկա նրանում, որ կացինը` գլխացավի բուժման լավագույն միջոցն է։ Այդ մասին էր հենց խոսում Նաիրա Զոհրաբյանը ԱԺ–ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

Զոհրաբյանն ասաց, որ եթե նախկինում մշակույթի նախարարության չինովնիկները կարծում էին, որ իրենց պարտականությունները «այս կամ այն մահացած մտավորականի հոգեհանգստի մենյուն կազմելն էր», ապա դա բոլորովին չի նշանակում, որ գերատեսչությունը պետք է ընդհանրապես փակեն։

«Որևէ արտառոց բան չկա, եթե մշակույթի այս պահին դեռ պատասխանատուի համար Սոս Սարգսյանը ժանր է, իսկ Օպերան թատրոն չէ. մշակութային այս նոր թրենդի մեջ ոչինչ բացառել չի կարելի: Ընդ որում` հարցը, թե ով է  հետագայում պատասխան տալու այս ամենի համար, ընդմիշտ օդից կախված կմնա»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Իրականում, հնության հուշարձանների տարածքում ճաշելը կամ Գառնու տաճարի հարող տարածքը մանկական խաղահրապարակի վերածելը` ծաղիկներով, սնկիկներով ու վատ հավաքած խճապատկերներով, երկրորդ պլան են մղվում համեմատ նրա, ինչ հասցրել են անել վերջին մեկ տարվա ընթացքում։ Զոհրաբյանը մատնացույց է արել թատրոնների հետ կապված քաոսը, ինչպես նաև ինչ–որ անհասկանալի միավորումներ` «Կոմիտասի անվան երգչախումբը Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտի հետ, իսկ հետո, նույն տրամաբանությամբ Կոմիտասի պողոտան Կոմիտաս անունը կրող տղամարդկանց հետ»։

Բայց ինչ էինք մենք ուզում նախարարության,  այնուհետև սովորական բաժնի ղեկավարներից, որոնք այնքան խորն են իրենց մեջ կրում այդ մշակույթը, որ պարզապես չեն հասկանում, որ Կոնստանտին Օրբելյանը համաշխարհային մեծություն է։ Որ նման մեծությանը պետք է փայփայել ու պահպանել և  շնորհակալ լինել, որ այդ մեծությունը աշխատում է Հայաստանում։

Բայց, լավ, այս ամենն արդեն բազմիցս ասվել է։ Այժմ հարց է ծագում. թվում է թե բոլոր պայմանները կան, նախարարության աշխատանքը արմատապես փոխելու համար, վերջապես, հասնելով նրան, որ գերատեսչությունը կսկսի զբաղվել մշակույթի իրական խնդիրներով, և ոչ թե անիմաստ, կամ երբեմն էլ մշակութային ոլորտին ակնհայտորեն վնասող քայլեր կանի։

Բայց ոչ, ավելի հեշտ է, ինչպես պարզվում է, գլխացավը կացնով բուժելը։ Քանի որ այլ միջոց չգիտեն նրանք, ովքեր, կարծես թե պետք է զբաղվեին այդ ամենով, որովհետև  մշակույթի ոլորտում նրանք պրոֆեսիոնալներ չեն։ Կարելի է, իհարկե, տիեզերակայանի գլխավոր ինժեներ նշանակել ոչխարաբուծության մասնագետի, բայց այդ դեպքում տիեզերակայանը շատ արագ ոչխարաբուծական ֆերմայի կվերածվի։

Տեսականորեն, իհարկե, բաժինը կարող է մի ամբողջ նախարարությունից ավելի արդյունավետ աշխատել։ Բայց դա պետք է լինի այնպիսի բաժին, որի ղեկավարը և ստորադասները պատկերացնում են ոլորտի խնդիրներն ու անելիքները։

Բայց նախարարությունն ավելի լավ է, իհարկե, գոնե այն պատճառով, որ այն ավելի մեծ լիազորություններ ունի։

Այլապես, իհարկե, չկա նախարարություն` չկան խնդիրներ, ո՞վ է վիճում...

Ըստ թեմայի

Նորաձևության բանավեճ Հայաստանի խորհրդարանում. ի՞նչ պիջակներ էր Մարուքյանը փորձում
Հիթային սերիալի սցենար. ինչո՞ւ են Վերին Լարսում «խուզում» հայ վարորդներին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի վճռաբեկ բողոքը չի ուշանա
Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի
Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականի հարցը. ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց Էդմոն Մարուքյանին
թեգերը:
Հայաստան, Արայիկ Հարությունյան, ՀՀ կառավարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ