14:06 23 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը

Կանեփային տոն պատգամավորի եղբորից. ինչո՞վ են վտանգավոր մարիխուանայի և ալկոհոլի հետ խաղերը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
26110

1970-ականներից ապրիլի 20-ը արևելյան երկրներում ոչ պաշտոնապես սկսեցին տոնել որպես «կանեփի օր»։ Այնուհետև ավանդույթը տարածվեց նաև այն երկրներում, որտեղ այդ առումով օրենսդրական խիստ սահմանափակումներ չկային. և ահա 2019 թվականին մարիխուանայի օրը նշեցին նաև Երևանում։

Կանեփի (նույն ինքը մարիխուանա) օրը տոնելու ավանդույթը այսպես կոչված հակամշակութային մանիֆեստ է, որն ի հայտ է եկել 1960-1970 թվականներին իրականացվող լայնածավալ ուսանողական բողոքի ցույցերի հետևանքով, որոնք ընդգրկել են ամբողջ Արևմուտքն ու լրջորեն վախեցրել արևմտյան իսթեբլիշմենթին։ Այս օրը նման է այնպիսի զանգվածային երևույթների, ինչպես, օրինակ, հիպիների շարժումը։ Թեև նրանք ավելի ուժեղ թմրանյութեր էին օգտագործում։

Խոսակցություններն այն մասին, որ ժամանակն է օրինականացնել մարիխուանան, Հայաստանում արդեն մի քանի տարի է ինչ շրջանառվում են, իսկ վերջին տարվա ընթացքում ավելի համառ ու ակտիվ են դարձել։ Այնպես որ Երևանի Ազատության հրապարակում ապրիլի 20-ին կազմակերպած ակցիան մի օր կկայանար, որևէ զարմանալի բան այստեղ չկա։

Այժմ որոշ մեկնաբաններ փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, իբրև թե այդ ակցիան հատուկ կապել են Զատկի տոնի հետ, որպեսզի հերթական հարվածը հասցնեն ավանդական եկեղեցու վարկին։ Հազիվ թե դա այդպես է. Զատիկը տարբեր օրեր է նշվում, այն շարժական տոն է, իսկ այ կանեփային «տոնը» կոնկրետ օր ունի։

Ոստիկանությունը շատ փափուկ և փաստարկված խնդրում էր ակցիայի մասնակիցներին դադարեցնել այն, պատճառաբանելով ոչ այնքան նրանով, որ մարիխուանա աճեցնելն ու օգտագործելը արգելված է (դեռ), որքան նրանով, որ այդ ամենը տեսնում են երեխաները։ Ի վերջո, կազմակերպիչները  դադարեցրին ակցիան` հավաքելով ձեռքով նկարազարդած պաստառները։

Ի դեպ, Ազատության հրապարակում տեղի ունեցած «միջոցառման» կազմակերպիչը ԱԺ մեծամասնություն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն էր` Ալեքսանդր Բաղդասարյանը, որը երկուշաբթի հայտնել էր, որ իրեն պետք չէ նույնականացնել իր բարեկամների, նրանց մոտեցումների և տեսակետների հետ։

Իհարկե, հազիվ թե կազմակերպիչը հանդգներ ցուցադրական ակցիա կազմակերպել, չլինելով ԱԺ իշխող ուժի պատգամավորի մերձավոր բարեկամը, սակայն նրանց չենք կապի միմյանց հետ։

Օգնության է շտապել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որն անվրդով ասել է, որ մարդիկ իրավունք ունեն նշելու այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Եվ վիճել այս պնդման հետ չի կարելի։ Սակայն հետաքրքիր է, թե արդյո՞ք ոստիկանության վերաբերմունքը նույնը կլիներ, եթե ակցիան իրականացներ Երևանի ծայրամասում ապրող մարիխուանա ծխող շարքային քաղաքացին։ Արդյո՞ք նրա համար ամեն ինչ անհետևանք կմնար։

Թեև օբյեկտիվ լինելու դեպքում` օրինական կանեփի կողմնակիցների բերած այն փաստարկի հետ, թե ոգելից խմիչքները, օրինակ, հազիվ թե մարիխուանայից ավելի անվնաս լինեն, բայց օրինական են, դժվար է վիճել։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ինչո՞ւ է նրանց կարելի ամեն օր և բոլոր անկյուններում տեսնել օղիների ամենատարբեր գովազդներ, իսկ ասենք, «խոտով» ծխախոտինը` չի կարելի։

Կամ ինչո՞վ է գինովցած անցորդը ավելի լավ ծխածից. մի՞թե նա ավելի կանխատեսելի է և անվտանգ շրջապատի համար։ Այդ չարիքներից մեկը ամենուրեք գովազդում ենք ու վաճառում անհավանական բազմազանությամբ գրավիչ փաթեթավորումներով, այն «հոսում» է բարերում, սրճարաններում և ռեստորաններում, մյուսը` արգելում. տրամաբանություն իհարկե չկա։  Ավելի լավ է բժիշկները համեմատական ուսումնասիրություն անցկացնեն ալկոհոլից և կանեփից ստացվող վնասի վերաբերյալ, սակայն համաձայնենք, որ մենք պաշտոնապես քաղաքներում և գյուղերում գովազդում ենք անձի անկումն ու ցիռոզը։ Առարկությանը, թե «կարելի է չափավոր խմել», նույնը  կարող է վերաբերվել «խոտին»։

Իսկ ահա ծխախոտի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։ Այստեղ այլ իրավիճակ է. ինչու է այնպես ստացվել, որ ծխախոտ ծխելը խիստ հալածանքների է ենթարկվում, իսկ մարիխուանան այսօր–վաղը կարող է օրինականացնեն։ Ի՞նչ է, նրա ծուխն ավելի անուշ բույր ունի։ Չէ՞ որ այդպես չէ, չէ որ այն ավելի անտանելի հոտ ունի, քան ծխախոտը։ Ավելի պակաս վնասակա՞ր է. նույնպես՝ ոչ։

Այստեղ մենք, հավանաբար, մոտենում ենք այն թեզիսին, որը հնչեցնում են մի շարք մասնագետներ և լրագրողներ. ծխելու դեմ պայքարը` դրա համար հատկացվող ֆինանսական միջոցների յուրացման հնարավորություն է։  Իսկ ո՞վ է հատկացնում այդ գումարները. թող որ անուղղակի ձևով (իսկ երբեմն էլ անմիջականորեն և չթաքնվելով), այդ գումարները տրամադրում են դեղագործական ընկերությունները, որոնք այսօր բավական ուժեղ են։

Չէ՞ որ մարիխուանան և նրանից ստացված արտադրանքն այսօր շուկա են մատակարարում հենց խոշորագույն դեղագործները, իսկ ծխախոտի շուկան նրանց հայրենաժառանգ կալվածքը չէ։

Եթե ծխախոտային ընկերությունները կարողանային ավելի մեծ գումարներ ներդնել, քան դեղագործականները, ապա այսօր ծխախոտն ավելի շատ կգովազդվեր, «ծխախոտից մահացության դեպքերի սահմռկեցուցիչ վիճակագրությունը» կդադարեր գոյություն ունենալ, թոքերի քաղցկեղը հետևանք կլիներ ցանկացած ամեն ինչի, միայն թե ոչ ծխելու, իսկ ԱՀԿ–ների գլխավորությամբ բոլոր երկրների առողջապահության նախարարություններն էլ  կսկսեին ասել, որ իհարկե, ավելի լավ է ծխախոտ չծխել, բայց, եթե ծխեք, դրանում որևէ վախենալու բան չկա։

Սակայն բանն այն է, որ մարիխուանայի օրինականացումը անմիջապես հաշիշի օգտագործման խնդիր կբարձրացնի, իսկ հետագայում նաև ավելի ծանր թմրանյութերի։ Համապատասխան կառույցների` իրավապահ և բուժհաստատությունների գլխացավանքը կավելանա, և ցավն այդ անբուժելի կլինի։ Գայթակղությունն այստեղ կարող է լինել նրանում, որ ցանկացած թմրանյութ, այդ թվում նաև ալկոհոլը, հիանալի միջոց են հանրության որոշակի մասին ենթակայության տակ պահելու համար. մշուշված ու մթագնած ուղեղների հետ կարելի է անել ցանկացած բան։

Ալկոհոլի և ծխախոտի դեպքում հետագա ճանապարհ չկա. կարելի է, օրինակ, մաքուր սպիրտ օգտագործել,  մինչև շնչահեղձ չլինես, կամ էժան սիգարներ, մինչև հազից չխեղդվես, բայց սպիրտն ու սիգարները դրանք ամենավերին աստիճանն են, դրանից ավելի ուժեղ և թունդ բան հնարավոր չէ հորինել։

Իսկ «պլանի» դեպքում դեպի անհայտություն տանող անծայրածիր ճանապարհ կա` գնալով ընկղմվում ես ավելի ծանր թմրանյութերի մեջ։

Եվ բոլորին չէ, որ հաջողվում է հետ կանգնել այդ ճանապարհով անցնող ճակատագրական զբոսանքից։ Իսկ ընդհանրապես, այո, գինովցած մարդը կանեփ ծխածից ոչինչով լավը չէ։

Ըստ թեմայի

Հակոբյան. «Քաղաքացու օրը պետք է սահմանվեր մի քանի տարի հետո, հաջորդ իշխանության կողմից»
Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ հեղափոխական կոմիտեի ղեկավարի դերից. Շարմազանով
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Երևան, Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Ալեն Սիմոնյան, «Իմ քայլը» դաշինք, ԱԺ

Գլխավոր թեմաներ