00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձևական պատրվակ և իրական կոտորած. եզդիներին և հայերին միավորած ողբերգությունը

© AP Photo / Khalid MohammedИракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак
Иракские езиды пересекают сирийско-иракскую границу в пограничном пункте Фишхабур (10 августа 2014). Ирак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1915թ–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը կոչվում է Հայոց ցեղասպանություն, բայց գործը չի սահմանափակվել միայն հայերով։ Օրինակ` եզդիներին կոտորելու հրաման են տվել նրանք, ովքեր այսօր էլ սեփական պետության մեջ ու հարևանների հետ հարցերը լուծելու այլ մեթոդներ չգիտեն։ Եզդիները ևս մի ցեղասպանություն էլ տեսել են 2014թ–ին։

Ձևական պատրվակ էր պետք, և այդ ձևական պատրվակը գտան առանց ժամանակ ծախսելու և մտավոր ջանքեր գործադրելու. և՛ հայերին, և՛ եզդիներին ոչնչացրին «ռուսական զորքերին կարեկցելու, ինչպես նաև ռուսական ռազմաճակատում թուրքական բանակի անհաջողություններով ուրախանալու համար». այսպես է ձևակերպվել այդ պատրվակը։

Ինչո՞ւ են կարմիր խնձորով խփում նորահարսի գլխին. «Ռակուրսի» հյուրը Սայիդ Ավդալյանն է

1915թ–ին ԶԼՄ–ների բացակայության պայմաններում համարեցին, որ խուլ լեռնային գյուղերում հայ և եզդի գյուղացիներն այնքան տեղյակ են աշխարհաքաղաքականությունից, որ կարեկցել են ոմանց և ուրախացել ինչ–որ բանի համար։ Հաշվի չառան, որ գյուղացիներից շատերը, օրինակ, պատկերացում անգամ չունեն Ռուսաստանի գոյության մասին։ Փոխարենը` պատրվակը գտան։

День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Եզդիները երախտապարտ են հայերին

Եթե մտածենք այդ պատրվակի հակառակ երեսի մասին, ստացվում է, որ Օսմանյան կայսրությունն այնպիսի սարսափելի հրեշ էր, որ այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնություններն ուրախացել են կայսրության պարտություններով։ Ու ամեն ինչ արդար է ու տրամաբանական. կայսրությունը հենց հրեշ էլ եղել է, իսկ հրեշի գաղափարակիրները չեն կարող թաքցնել դա։

Թուրքերը երկար չեն մտածել և՛ հայերի, և՛ եզդիների, և՛ մյուս ազգերի ոչնչացման համակարգի մասին։ Ավելի հաճախ սպանել են միանգամից` մորթել են կամ սրախողխող արել։ Կրակել են միայն այն դեպքում, երբ չեն հասել մարդկանց հետևից. փամփուշտները խնայել են։ Երբեմն բազմազանության համար կանգնեցրել են ընտրության առաջ` ընդունել իսլամ (եզդիները մոնոէթնիկ կրոն են դավանում, կոչվում է Շարֆադին) կամ մեռնել։ Հրաժարվողներին միանգամից սպանել են, իսլամ ընդունողներին` մի փոքր անց։ Թեև ոչ բոլորին. թուրքերը ստիպել են, որ հավատափոխները սպանեն իրեն ցեղակիցներին։ Ովքեր գնացել են այդ քայլին, ապրելու հնարավորություն են ստացել։ Երևի։

Ինչի՞ համար են եզդիները շնորհակալ հայերին, և ինչո՞ւ է Հայաստանը նրանց հայրենի տունը

Հետո եկավ 2014 թվականը, և եզդիների գլխին նոր վտանգ կախվեց` «Իսլամական պետությունը»։ Գրոհայիններին հաջողվեց զավթել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքը, որից հետո լիովին կրկնելով իրենց գաղափարական նախնիների գործողությունները` նրանք սկսեցին զանգվածաբար կոտորել տեղի եզդիներին. մոտ 60 հազար մարդ ստիպված փախան սարեր, մի քանի հազարը գազանաբար սպանվեցին։ Օսմանների ժառանգներն այդ ամենն անվանեցին «հարկադիր հավատափոխության արշավ»։

Курдская девушка - Sputnik Արմենիա
«Ինձ երեք անգամ վերավաճառել են». եզդիների ցեղասպանությունն ու քրդերի դերը

2014թ–ի օգոստոսին եզդիների հոգևոր առաջնորդ, արքայազն Թահսին Սայիդը համաշխարհային հանրությանը հորդորեց օգնել, և այդ գործողություններն իսկապես համապատասխան գնահատական ստացան. ՄԱԿ–ի անդամ երկրներից շատերը ճանաչեցին եզդիների ցեղասպանությունը։ Իսկ 2018թ–ի հունվարի 16–ին Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

«Յազդա» եզդիների միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ–ի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադն այդ օրերին շնորհակալություն հայտնեցին Հայաստանին։ Նրանք առանձնահատուկ երախտագիտություն հայտնեցին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի` այդ ժամանակվա փոխնախագահ Ռուստամ Մահմուդյանին։

Եզդի հետազոտողները 1810թ–ից ի վեր հաշվել են 70 դրվագ, որոնք, նրանց կարծիքով, կարելի է ցեղասպանություն որակել։ Եզդի ժողովուրդը, իհարկե, ավելի լավ գիտի սեփական պատմությունը, և մյուսները չեն կարող վիճել նրա տեսակետի հետ։

Թեև հայերից լավ ո՞վ կարող է իմանալ այն կայսրության բարքերը, որի ակամա քաղաքացիներն են եղել, ինչպես եզդիները։

Իրաքցի եզդի. «Հայրս ասում էր` փրկություն կգտնենք Հայաստանում»

Լրահոս
0