00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ էր առանձնանում Երևանի Փակ շուկան. 67–ամյա շենքի «մշտական բնակիչների» արկածները

© Sputnik / Andranik GhazaryanТорговый центр "Проспект Молл"
Торговый центр Проспект Молл - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ուղիղ 67 տարի առաջ բացվեց Փակ շուկան այն ժամանակ Ստալինի անունը կրող պողոտայում: Շենքն այնքան հարմարավետ էր և այնքան համահունչ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետությանը, որ քաղաքի մյուս շուկաները սկսեցին կառուցել դրա նմանությամբ։ Այս կառույցը ժամանակակից Երևանի պատմության մի ամբողջ շերտ է ձևավորել, ինքն էլ արդեն պատմություն է դարձել:

 

Հավանաբար, Գրիգոր Աղաբաբյանն ինքը, որ նախագծել է շենքը, չէր էլ ենթադրում, թե որքան հայտնի ու ժողովրդականություն վայելող կառույց կդառնա Փակ շուկան։ Այն իր դռները բացեց 1952 թվականի ապրիլի 28-ին և անմիջապես դարձավ նոր Երևանի խորհրդանիշներից մեկը: Այն Երևանի, որը ընդարձակվում էր, կառուցապատվում, հոգատարությամբ մասնիկ առ մասնիկ, կառույցից կառույց ձևավորելով սեփական անզուգական նկարագիրն ու ոգին:

Այնտեղ, որտեղ այսօր սուպերմարկետի դրամարկղերն են, նախկինում շատրվանով ջրավազան կար. դե, հռոմեական շատրվան չէր, բայց ինչո՞վ էր Մոսկվայի ԳՈւՄ-ից պակաս: Այնտեղ նաև կոպեկներ էին նետում՝  այդ մրգա-կանաչիա-բանջարեղենային առատության գիրկը վերադառնալու համար։ Իսկ առատություն իսկապես կար։

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Այն ժամանակ, երբ, օրինակ, ձմերուկներն ու լոլիկները ոչ թե կիլոգրամներով, այլ «բագաժնիկներով» էին գնում, կենտրոնական պողոտայի վրա գտնվող շուկան ծաղկում էր, վաճառասեղանները ճկռում էին բազմազան բարիքի ծանրության տակ, որ պետական խանութներում գնելն անհնար էր։ Համենայնդեպս, այդ որակի:

Առատությունն, իհարկե, սեզոնային էր։ Ձմռանն այն ակնհայտորեն սմքում էր, նույնիսկ ազատ սեղանիկներ էին հայտնվում առևտրականների համար, չէ՞ որ այն ժամանակ ջերմոցներ գրեթե չկային, իսկ տարբեր ԳՄՕ–ների, մրգերի կոնսերվատների ու Թուրքիայից ներկրվող երկումետրանոց վարունգների մասին ընդհանրապես խոսք չէր կարող լինել։ Բայց ձմռանն էլ ռուս, մոլոկան կանայք, որոնք յուրահատուկ ձևով թթու դրած կաղամբ և տարատեսակ աղածոներ էին վաճառում, իրենց կարմիր թշերով ծաղկեցնում էին, գունավորում ձմեռային մրգազուրկ միջավայրը: Հա ու շշմեցուցիչ կաղամբ էր, հիմա այդպիսին չկա։

Ներսից միաժամանակ իջևանատուն և օդանավարան (անգար) հիշեցնող շուկայի շենքը նույնիսկ դրանով էր միաձուլում անցյալն ու ներկան: Բանն այն է, որ շատ վաղուց այդ վայրում ուղտերի, ավանակների և ձիերի կանգնավայր էր, կային նաև սրճարաններ ու այլ տաղավարներ, որտեղ հենց գետնին դրած՝ ինչ ասես, որ չէին վաճառում: Եվ Աղաբաբյանը, թեպետ ընդամենը կոլտնտեսային շուկա էր կառուցում, պահպանել էր ժամանակների այդ կապը: Այդպիսին էին ժամանակները, և այդպիսին էին մարդիկ՝ վիթխարի:

Улица Абовяна 8. Старый Ереван - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը

Անահիտ Սարիբեկյանը, որ ամբողջ կյանքում ապրել է շուկայի հարևանությամբ և իր 75 տարիների մոտ կես դարը մերձակա դպրոցում ուսուցչուհի էր, պատմում է, որ, երբ շուկան բացվեց, շատ հարմար դարձավ ահռելի երկրի հյուսիսում ապրող կամ սովորող հարազատներին թարմ մրգեր ուղարկելը: Տարիքավորները կհիշեն տարբեր չափերի հյուսկեն զամբյուղները, որոնցով լի էին այն թվերի ինքնաթիռներն ու գնացքները: Չէ որ դեպի օդանավակայան տանող գլխավոր ճանապարհը հենց այստեղով էր անցնում, երկաթուղային կայարանն էլ առանձնապես հեռու չէր:

Իհարկե, ասում է Անահիտ Սարիբեկյանը, շուկայի բացվելու հետ շրջակայքում նաև հանցագործ տարրեր հայտնվեցին. մինչ այդ այստեղից առանձնապես գողանալու բան չկար: Շուկայի մուտքից աջ աստիճաններ կային (այսօր էլ կան), որոնք երկրորդ հարկ էին տանում, իսկ մեջտեղում, որտեղ ավարտվում էր մի անցումն ու սկսվում մյուսը, պատշգամբ կար, այնտեղ գարեջրատուն էր գործում: Տեղանքի առանձնահատկությանն անծանոթ կամ անուշադիր մարդը, որը սեղանին թողնում էր պայուսակը, որպես կանոն, զրկվում էր նրանից. այստեղ իրենց «գործի» իսկական վիրտուոզներ էին «աշխատում», եթե հաշվի առնենք, որ դեպի դուրս նրանք միայն մեկ ելք ունեին՝ աստիճաններով ներքև, իսկ աստիճաններով դեռ պետք էր կարողանալ աննկատ իջնել:

Այդ պատճառով էլ, հիշում է Անահիտ Սարիբեկյանը, գրեթե ամեն օր հարևանությամբ գտնվող բնակարաններ էին հասնում թալանված գարեջրասերների վրդովված աղաղակները՝ հյուսված իմաստով շաղկապված բառերով ու անմեջբերելի «իո…»-ով:     

Իսկ շուկայում մշտական գնորդներն իրենց մշտական  մատակարարներն ունեին. այն ժամանակ ոչ ոք վերավաճառքով չէր զբաղվում, մարդիկ վաճառում էին այն, ինչն իրենք էին աճեցրել: Կարող էին նաև «գին իջնել», ընդ որում՝ նկատելի. լավագույն ապրանքն էին տալիս և լրացուցիչ դեղձ էին ավելացնում առանց այդ էլ արդեն կշռից ավելի դրված մրգակույտի վրա, ինչը երևանյան շուկայի վաճառողների պարտադիր ժեստն էր:

Старый Ереван. Дом Арама Манукяна - Sputnik Արմենիա
Արամ Մանուկյանը արձան կունենա, տուն` ոչ. «Հին Երևանի» վերջին վկան կանգնած է մեռնում

Աջ կողմում գտնվող սրահն ավարտվում էր փոքր ճաշարանով, որտեղ քաբաբ և խորոված էին տալիս. խաշած ձուն այստեղ առանձնապես պահանջարկ չէր վայելում։ Գարեջրի կամ օղու «զակուսկին» թթուններն էին, որ գնում էին նույն շուկայում առևտուր անող մոլոկանից. նա, մարդկանց լավ ճանաչելով, առաջին իսկ հայացքից որոշում էր. գնորդը լացացնո՞ղ կծու պղպեղ է սիրում, թե՞ նրա համար խնայողական ռեժիմով մի բան դնել:

Ու առհասարակ, ոչ թե սոսկ Երևանում, այլ ընդհանրապես Խորհրդային Միությունում շա՞տ էին այդպիսի շուկաները, որտեղ այդ կարգի առևտրային հաստատության հարկի ներքո փոքր հյուրանոց, փոստային բաժանմունք և, որպես տորթի վրայի զարդարուն ելակ, գրադարան լիներ:

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանի ամեն մի շրջան արդեն իր շուկան ուներ, «Փակ շուկան» մնաց միակը, ու եզակի թվով էր նշվում, իսկ մյուսները կոչվում էին շրջանի կամ փողոցի անունով, որտեղ գտնվում էին: Եվ «Փակ շուկան» մշտական գրանցում ստացավ քաղաքի կենտրոնական պողոտայի սկզբնամասում:

Լրահոս
0