00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատավարձը` զենք գործատուի ձեռքին, կամ եթե լիներ էթիկայի կանոնագիրք

Բաժանորդագրվել
Գործատուները հաճախ կարծում են, թե իրենց ղեկավարած ընկերության հաջողությունը միայն իերնց ձեռքերում է։ Sputnik Արմենիայի սյունակագիր Մարիաննա Փայտյանը, սեփական փորձից ելնելեվ, ներկայացնում է վարքագծի կանոններ, որոնք կօգնեն ընկերության ղեկավարին ավելի հաջողակ դառնալու։

Այնպես է ստացվել, որ «բախտ» եմ ունեցել տարբեր գործատուների հետ աշխատելու։ Ակտիվ լրագրողի աշխատանքի լավ ու միաժամանակ վատ կողմն է՝ շփվել, համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Լավ, որովհետև այդպես աշխատանքն ավելի հետաքրքիր է, յուրաքանչյուրից մի նոր բան ես սովորում, ձեռքբերում, զարգանում, իսկ վատ, որովհետև տարբեր մարդիկ աշխատողին վերաբերվելու տարբեր փիլիսոփայություն ունեն։ Տարբեր գործատուների հետ շփվելու աշխատանքային 15 տարիներիս փորձը որոշել եմ խտացնել այս հոդվածում՝ «Եթե ես հեղինակեի էթիկայի կանոնագիրք գործատուի համար․․․»։

Никол Пашинян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
Ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին. Փաշինյանը մայիսմեկյան շնորհավորական ուղերձ է հղել

1.       Աշխատողը ձեր սեփականությունը չէ․ չի կարելի ստիպել աշխատողին, որ նա ապրի, շարժվի, ուտի, շնչի այնպես, ինչպես դուք եք ցանկանում, նա անձնական կյանքի իրավունք ունի, նա մարդ է, որ կարող է հիվանդանալ, սիրահարվել, ամուսնանալ, երեխա ունենալ և այլն։

2.       Աշխատողը ձեր ստրուկը չէ․եթե դուք նրա ղեկավարն եք, դա որևէ կերպ չի նշանակում, որ նա պարտավոր է ձեզ համար սուրճ եփել, ձեր վերարկուն կախել, բռնել ձեր պայուսակը, ձեր փոխարեն գնալ խանութ, ձեր հագուստը տանել քիմմաքրման, ձեր երեխայի դպրոցական հանդեսի համար պլակատներ պատրաստել և այլն։

3.       Վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ նա վարվեր քեզ հետ․սա ՈՍԿԵ ԿԱՆՈՆ է, տարբեր իրավիճակներում փորձեք ձեզ պատկերացնել աշխատակցի տեղում։ Մի՛ բղավեք աշխատողի վրա, մի՛ վիրավորեք նրան, անգամ եթե նա սխալվել է։ Դուք էլ եք սխալվում, հնարավորություն տվեք նրան։

4.       Աշխատավարձը մի դարձրեք ձեր ձեռքում զենք՝ աշխատողին «խեղճացնելու» համար․չի կարելի աշխատողին վախեցնել, սպառնալ չվճարել աշխատավարձ, եթե ինչ-որ բան ձեր պահանջկոտ սրտով չէ։

5.       Հարգեք աշխատողին․ կապ չունի, թե նա ինչ գործառույթ ունի ձեր ընկերությունում, դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք հարգել յուրաքանչյուր աշխատակցի՝ դռնապանից, մաքրուհուց մինչև թոփ-մենեջերներ։

Собравшиеся на площади Республики наблюдают специальное заседание парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մայիսի 1. Հայաստանի բնակչության 45.4 տոկոսի տոնը

6.       Մի ստիպեք ընտրել աշխատանքի և ընտանիքի միջև․մի խլեք աշխատողից այն ժամանակը, որ նա պետք է անցկացնի ընտանիքի հետ։

7.       Աշխատողը մարդ է, որը հանգստանալու կարիք ունի․մի ստիպեք նրան անդուլ աշխատել։ Կարող են լինել չնախատեսված, արտակարգ դեպքեր, երբ դուք խնդրեք (չպահանջեք, չհրամայեք, չստիպեք, չսպառնաք, այլ ԽՆԴՐԵՔ)  աշխատողին ավելի երկար աշխատել կամ հանգստյան օրն աշխատել, բայց դա մի դարձրեք սովորություն։ Հոգնած մարդը չի կարող լավ աշխատել։

8.       Մոտիվացրեք աշխատողին․մշակեք  խրախուսման ձևեր, որակավորման բարձրացման թրեյնինգներ, ստեղծեք աշխատանքային այնպիսի առողջ միջավայր, որ աշխատանքի գալը լինի ոչ թե պարտավորություն, այլ հաճույք։

9.       Մի արգելակեք աշխատողի զարգացումը․խելացի գործատուն չի ձգտի իր շուրջը հավաքել միայն այնպիսի աշխատողների, որոնք իրենից քիչ գիտեն։ Խելացի գործատուն ինքն ամեն ինչ կանի, որպեսզի աշխատակիցը զարգանա, ավելի շատ գիտելիք, նոր հմտություններ ձեռք բերի, որովհետև որքան աշխատողը բարձրացնի իր պրոֆեսիոնալ կարողությունները, այնքան նրա աշխատանքն առավել արդյունավետ կլինի ընկերության զարգացման համար։

10.       Շնորհակալ եղեք աշխատողին․ընկերության հաջողությունը մոդեռն կահույքով, պատի գույնով, «փումփուլիկներով» բազկաթոռով, «զիզի-բիզի բաներով», ձեր 500․000 դրամանոց կոստյումով չի երաշխավորվում։ Յուրաքանչյուր ընկերության հաջողության հիմքն աշխատակիցներն են՝ նրանց նվիրումը, պրոֆեսիոնալիզմը։ Սովորեք հաջողությունները միայն «ձեզնով չանել», ձեր անձով չպայմանավորվել, այլև առիթի դեպքում և անգամ առանց առիթի նրանց ասել՝ շնորհակալություն։

Շնորհավոր Աշխատանքի և աշխատավորների օրը։

Լրահոս
0