00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ռուսերենն ու Մեդվեդևի կատակը. ինչպես շատերը կերան «կուտը» և ճանճից փիղ ծեփեցին

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցЗаседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн
Заседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու օր է, ինչ «ֆեյսբուքահայությունը» բուռն ու կրքոտ քննարկում է… Նիկոլ Փաշինյանի ռուսերենի իմացության աստիճանն ու Դմիտրի Մեդվեդևի հանաքը: Հանաքը, ինչպես ասվում է, շատերի համար դանակ է դարձել: «Զվարճությանը» միացան նաև իշխանական ագիտ-բրիգադները, ընդդիմադիր դիրքավորվող օգտատերերը, ֆեյքերն ու չֆեյքերը: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ու,… վերսկսվե՜ց:

Չէ, սա սոսկ վիրտուալ իրականություն չէ, այլ իրականության վիրտուալացում: Այս պատմությունը, ի շարս նախորդ նման այլ դրսևորումների, բաց դրված «ուսումնական» ձեռնարկ է առ այն, թե ինչպես լուն ուղտ դարձնել (հայկական տարբերակ) կամ, եթե ուզում եք, ճանճից փիղ «պատրաստել» (ռուսական տարբերակ): Վայ, էլ ո՞նց կլիներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսերենին այնքան էլ վարժ չի տիրապետում: Ու դա շատերն ասում են այնպես, որ կարելի է կարծել, հենց նոր իմացան: Վա՜յ, բա չտեսա՞ք, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կատակ արեց Փաշինյանի խոսելու ընթացքում, «հաճույք որսաց», ինչպես ասում են, ամա՜ն, հայ-ռուսական հարաբերությունները վարի գնացին:

Փաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ - Sputnik Արմենիա
Փաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ

Էլ որն ասես, մի խոսքով, է՛լ որը,
«Կուտը» կերան բոլորը:

Կարճ ասած՝ այդ դրվագն արտացոլող տեսանյութով հրամցված խայծը կուլ տվեցին:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի՝ հանրայնացված դրվագում նիստը նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ հիմա անցնենք, այդ պահին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանկարծ ասում է՝ չէ, որոշ դադարից հետո՝ ո՞ւր անցնենք, Փաշինյանը ճշտում է՝ փաստաթղթերի ստորագրմանը: Մեդվեդևը, որ ակնհայտորեն կատակել էր (հաջող-անհաջող, թողնենք մի կողմ) ծիծաղում է, ընդհանուր մթնոլորտն էլ, չես ասի, թե անբարյացկամ էր:

Խոսքուզրույցը, իհարկե, ռուսերեն էր: Եվ նկատեմ` Փաշինյանի խոսքի այդ մասում սխալ էլ չկար:

Հարց է ծագում՝ արդյոք ընդունվա՞ծ բան է նման նիստերի ընթացքում, ասենք, այդ կերպ ընդհատել նախագահողին: Ո՛չ, ընդունված չէ, սովորաբար, նման ընդհատումներ չեն լինում: Բայց երբ նախատեսվածից երկուսուկես ժամ երկար են հարցեր քննարկում, կարող են նաև նման բաներ լինել: Առհասարակ, «բարձր մակարդակով» շփումներում, այն է՝ պետությունների, կառավարությունների ղեկավարների հանդիպում-քննարկումների ժամանակ երբեմն նաև ծիծաղաշարժ դրվագներ են լինում, արարողակարգային շեղումներ: Դե, ոչինչ մարդկային, ինչպես ասվում է, նույնիսկ «էս աշխարհի հզորներին» խորթ չէ:

Премьер-министр Армении Никол Пашинян c женой Анной Акопян принимают в своей резиденции главу правительства РФ Дмитрия Медведева - Sputnik Արմենիա
«Դա միշտ թանկ արժե». ինչո՞ւ է Մեդվեդևը շնորհակալություն հայտնել Փաշինյանին

Հարց է ծագում նաև, թե արդյո՞ք այդ դրվագից արժե շատ հեռուն գնացող հետևություններ անել: Չէ՛, չարժե:

Առավել ևս, որ հանրությանը անհայտ է, թե ինչ է եղել նախքան այդ պահը, ինչ են խոսել, ինչ հարցեր են քննարկել, ինչպիսի մթնոլորտում և այդպես շարունակ:

Հա, բայց ֆեյսբուքներում հետևություններ արվեցին: Ինչ ասես, որ չասվեց: Ու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի շուրջ, առնվազն համացանցում հիմնական քննարկվող թեման, ավելի ճիշտ՝ միակ թեման դարձավ այդ մի քանի վայրկյանանոց դրվագը: Անգամ հայտնվեցին քաղաքական գնահատականներ, ասենք՝ այս կամ այն կուսակցության արձագանքի մակարդակով: Սա ընդհանրապես անընկալելի էր:

Ուրիշ հարցեր էլ են ծագում: Ամենից առաջ այն, որ երևի ոչ մեկի մտքով չանցավ կամ ոչ ոք երևի չցանկացավ մտքով անցկացնել, թե ինչո՞ւ են հենց այդ մի դրվագը վերցրել ու հանրայնացրել: Ի՞նչ նպատակով ու հաշվարկով: Պարզապես նրա համար, որ ծիծաղելի դրվա՞գ է: Արձագանքներն ու դրանց ծավալումը հուշում են, որ այդպես կարծելն է արդեն ծիծաղելի:

Է՛լ ավելին, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից ու այն բանից հետո, երբ հյուրերը, հասկանալի է` նաև ՌԴ վարչապետը, մեկնել էին, սոցցանցերում գերակտիվացան նաև իշխանության հաստիքային ու արտահաստիքային պաշտպան-քարոզիչները: Քննարկումներն ու արձագանքները շատ արագ ու շատ կանխատեսելիորեն շեղվեցին դեպի հայ-ռուսական հարաբերությունների քննարկում, հակառուսաստանյան տրամադրությունների գեներացման դաշտ (դե, ինչպե՜ս կարելի է պահը բաց թողնել, չէ՞):

Премьер-министр Армении Никол Пашинян на пресс-конференции по итогам заседания Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ասաց, թե ինչի մասին է խոսել ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ

Թվում էր, թե ֆեյսբուքյան այլ «բերանի ծամոն» թեմաների նման, դե այն, որ մեկը մի ցեց է նետում, ու բոլորը, ամեն ինչ թողած այդ մաստակն են «ծամծմում», այս մեկն էլ արագ կմարի ու կգնա: Չմարեց ու չգնաց: Իբր դա քիչ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ որոշեց արձագանքել ֆեյսբուքյան գրառմամբ` ինչ-որ բան պարզաբանելով, թե խոսքը սուրճի ընդմիջման անցնելու ակնարկի մասին էր…: Հա, ու արդեն բացարձակ վատ տոն դարձած, հասարակությունը սորտավորելու դրսևորումները, թե, ասենք, «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»: Սա էլ այն «հեղափոխական-հակահեղափոխական», «խաշ, թե խորոված», «սևեր ու սպիտակներ» երկփեղկումների մղող արմատապես սխալ մոտեցման մեկ ուրիշ «փաթեթավորում» է:

Անընկալելի ու անբնական է, բայց մինչ իշխանության գալը շարունակ աջուձախ ու սուր քննադատական հայտարարություններով աչքի ընկած գործիչը ամեն անգամ մի ինչ-որ պիտակ է հրապարակ նետում՝ իրեն կամ կառավարությանն ուղղված քննադատական, նաև պարզապես անբարյացկամ արտահայտությունների հեղինակներին «կպնելու» համար:

Իսկ այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես երկրորդ ու ավելի մեծ ալիք հաղորդեց, տողերիս հեղինակի համոզմամբ, բովանդակազուրկ մի դրվագի շուրջ ծավալված փուչիկ աղմուկին:

Բայց այդ «փուչիկը», մեծ հաշվով, երկրորդ ու երրորդ պլան մղեց հարցը, թե առհասարակ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում այդ ի՞նչ հարցեր էին քննարկում, այդ ի՞նչ փաստաթղթեր էին, որ ինչպես Փաշինյանը նշեց, պիտի ստորագրեին, դրանք ինչպե՞ս են անդրադառնալու ԵԱՏՄ անդամ-երկրների, կոնկրետ մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս կյանքի, գործունեության, մեր տնտեսության վրա: Ոչ մի նման հարց, ոչ մի նման հետաքրքրություն՝ բորբոքված ստատուսամարտերում ու քոմենթակռիվներում:

 Премьер Армении Никол Пашинян встретил своих коллег до начала заседания  межправсовета ЕАЭС в узком составе - Sputnik Արմենիա
«Բարի գալուստ». ինչպես է Փաշինյանը դիմավորել ԵԱՏՄ երկրների վարչապետներին. տեսանյութ

Ցլամարտիկն ինչո՞ւ է կարմիր լաթի կտորը տատանում ցլի քթի տակ: Այո, որպեսզի ուշադրությունը շեղի ու նետը մխրճի կենդանու մարմինը: Հետո էլի շեղի ու էլի խփի…: Ոչինչ չի՞ հիշեցնում, ասենք ֆեյսբուքահայության ամենօրյա բուռն քննարկումների և շարունակաբար շինծու, «մատից ծծած» թեմաները օրվա հարց դարձնելու, ֆեյք օրակարգեր ձևավորելու տեսանկյունից:

Հա, բայց ո՞ւմ ես ասում: Կարևորը, որ ինչքան կարող են միմյանց ստեղնաշարախողխող ու ստատուսակոխ անեն: Կարևորը, որ ամեն ինչ գնա դեպի բացարձակ անլրջացում: Եվ ահա այդ աստիճան անլրջացած զանգվածը, հանրագումարում ուզում է, որ իր հանդեպ լուրջ վերաբերմո՞ւնք լինի:

Սա բոլորին կամ, որ շատ չհուզվեն որոշ նրբազգաց «հեռագրիչները», բոլորիս է վերաբերվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն այնքան քննադատելու տեղ ունեն ու այնքան առիթներ են տալիս, որ նման առատության պայմաններում հազիվ թե ինչ-որ մի քանի վայրկյանանոց տեսանյութ պետք է մի քանի օրվա հիթ դառնար:

Իսկ նրանց, ովքեր այդ դրվագը մատի փաթաթան դարձրած, հակառուսականության իրենց՝ վաղուց ծանոթ ու հնամաշ ու խազ ընկած պլաստինկան, կամ եթե կուզեք՝ վիրուսոտ mp3 ֆայլն են պտտում, մնում է միայն թեթևակի խղճալ ու հորդորել՝ հանգիստ նստեք տեղներդ:

Լրահոս
0