00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելահեղ երթևեկության հետևանքները. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на перекрестке улиц Хоренаци и Саркисяна (29 апреля 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на перекрестке улиц Хоренаци и Саркисяна (29 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի հանրապետության ճանապարհներին մահանում են հարյուրավոր մարդիկ։ Ավելի քան 3 միլիոն բնակչությամբ երկրի համար իրավիճակն աղետալի է։

Հայաստանում ավտովթարների հետևանքով մահվան դեպքերի և ՃՏՊ վիճակագրությունը տագնապալի է։ Ամեն տարի հանրապետության ճանապարհներին մահանում են հարյուրավոր մարդիկ։ Երեք միլիոնից քիչ բնակչությամբ երկրի համար իրավիճակն այնքան աղետալի է, որ ահազանգում են նույնիսկ ՄԱԿ–ում` նշելով մինչև 21 տարեկան մարդկանց դեպքերի ահռելի թիվը։

Վերջերս Երևանում կայացած համաժողովում` նվիրված ճանապարհային երթևեկության գլոբալ շաբաթին, ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարպը հայտարարել է, որ Հայաստանում 5-21 տարեկան բնակչության վաղաժամ մահվան հանգեցնող գլխավոր պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։

Город Раздан - Sputnik Արմենիա
Ինչպես կրճատել երիտասարդների մահվան դեպքերը. ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի ղեկավարը մտահոգ է

Շարպի խոսքով` պետք է միջոցներ ձեռնարկել ՃՏՊ–ի հետևանքով մահվան դեպքերի քանակը կրճատելու համար, որը տարեցտարի աճում է։ Նա նշեց, որ դա ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա, քանի որ մահանում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Տարիքային շեմին և մահվան պատճառներին մենք դեռ կվերադառնանք։ Իսկ այժմ մի քիչ վիճակագրություն` խնդրի թվային պատկերը հստակ տեսնելու համար։

Այսպես, 2017թ–ին Հայաստանում տեղի է ունեցել 5374 վթար, որի հետևանքով մահացել է 279, վնասվածքներ է ստացել` 3340 մարդ։ Հաջորդ տարի՝ 2018- թ.-ին ՃՏՊ թիվը կազմել է 5950, մահացել է 343 մարդ, վիրավորվել` 4111։ Ինչպես տեսնում ենք, թվերն իսկապես մտահոգիչ են։ Հայաստանն այդ ցուցանիշներով մի քանի տարի զբաղեցրել է երրորդ «պատվավոր» տեղը աշխարհում։ Դեռ 2017թ–ին Corestone Corporation ուկրաինական վերլուծական խումբն ուսումնասիրություն է անցկացրել` որպես հիմք վերցնելով ճանապարհներին մահվան դեպքերի վիճակագրությունը 2015թ–ին։ Կենտրոնի վերլուծաբանները հաշվարկել են, որ ճանապարհներին մահացության ամենաբարձր մակարդակը Վրաստանում է, որին հետևում են Ռուսաստանը և Հայաստանը։

Взрыв баллона - Sputnik Արմենիա
Պայթյուն անտարբերությունից․ Հայաստանում մինչև հիմա չեն պահանջում ստուգել ավտոբալոնները

Հաշվետու շրջանում Վրաստանում 1 միլիոն բնակչությանը բաժին է ընկել ՃՏՊ–ում մահվան 163,6 դեպք, Ռուսաստանում` 160,4, իսկ Հայաստանում` 114,7։ Հաշվի առնելով ճանապարհներին մահվան դեպքերի աճող թիվը` հազիվ թե պետք է հույս ունենալ, որ այդ վիճակագրությունը Հայաստանի մասով դրական փոփոխությունների է ենթարկվել։

ՃՏՊ հիմնական պատճառներն են Հայաստանում ավտոմեքենաների աճող քանակը, արագության գերազանցումը, գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում հանդիպակաց գոտի դուրս գալը,  չկապած ամրագոտիները, մեքենաների տեխնիկական վիճակը և ճանապարհների վիճակը։ Այլ կերպ ասած` պատճառներն են «հիմարները և ճանապարհները, և հիմարները ճանապարհներին»։

Վերջին տարիներին Հայաստան ներկրվող ավտոմեքենաների վիճակագրությունն անշեղորեն աճում է։ 2017թ–ին ներկրվել է մոտ 35 հազար ավտոմեքենա, 2018թ–ին` 73 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն ներկրվել է 35 հազար տրանսպորտային միջոց։ Մեքենաների քանակը չէր հանգեցնի ավտովթարների թվի այդքան զգալի աճի, եթե հայ վարորդների զգալի մասի «բնածին» թերությունը չլիներ չմտածված և ոչնչով չարդարացված արագության գերազանցումը։

Начальник Дорожной полиции Армении Егор Карапетян встретился с заблокировавшими улицу Абовяна таксистами (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՃՈ–ն պարզաբանեց Հայաստանում ՃՏՊ–ների աճի պատճառը

Շատ հաճախ բանուկ հատվածներում կարելի է տեսնել խելահեղ արագությամբ ընթացող «Մերսեդես», «Տոյոտա» կամ «Օփել» մակնիշի ավտոմեքենաներ։ Այդ մեքենաների ղեկին նստած արարածները նախընտրում են չմտածել իրենց և շրջապատի համար հնարավոր հետևանքների մասին։ Այդ մարդկանց չեն սթափեցնում ո՛չ ՃՏՊ տխուր վիճակագրությունը, ո՛չ տուգանքները, ո՛չ ՃՈ բազմաթիվ ծանուցումները և կոչերը։ Ի դեպ, տուգանքների մասին։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների խոշոր համաներումից և  որոշ արագաչափերի ապամոնտաժումից հետո շատ վարորդներ ավելի ագրեսիվ են դարձել։ Հիմա իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում` իրավիճակը կարգավորելու համար, բայց ճանապարհներին զանգվածային խելահեղությունը շարունակվում է։

Автомобиль патрульной службы полиции Армении - Sputnik Արմենիա
Ճանապարհատրասպորտային պատահարների թիվն ավելացել է. ՃՈ պետը հայտնեց, թե ինչու

Հատուկ ուշադրության են արժանի ամրագոտիները։ Շատ հայ վարորդներ ամոթալի են համարում ամրագոտի կապելը, ընդ որում նրանք չեն կարող խելամիտ բացատրություն տալ այդ դիրքորոշմանը։

ՃՏՊ կանխելու մեջ կարևոր դեր է խաղում ավտոմեքենայի տեխնիկական վիճակը։ Սակայն ոչ բոլոր միջին վիճակագրական վարորդններն են հակված կանոնավոր կերպով տեխզննման տանել իրենց երկաթե նժույգներին. դա պահանջում է փող, ժամանակ և նյարդեր։ Այս ամենի հետևանքով, օրինակ, ղեկային համակարգի շարքից դուրս եկած ձողը կամ գնդաձև հենակները կարող են չար կատակ անել վարորդի հետ։ Ականատեսների պնդմամբ՝ հենց երեկ, մայիսի 07-ին, Երևանում հրդեհված միկրոավտոբուսի բռնկումը սկսել էր այն բանից հետո, երբ ընթացային մասի կարևոր դետալի՝ «рогатка»-ի կոտրվելու պատճառով վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը և բախվել էլեկտասյանը. բարեբախտաբար երթուղային տրանսպորտի ուղևորները հասցրել էին լքել մեքենան:

Ավտովթարների թվի ավելացման մեջ իր «ավանդն» ունի նաև ճանապարհների վիճակը։ Ճանապարհներին բազմաթիվ փոսերն իսկական մղձավանջ են վարորդների համար, նրանք ստիպված են շրջանցել դրանք։ Իրավիճակը երբեմն հիշեցնում է էքստրեմալ վարելու հատուկ դասընթաց։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
ՃՏՊ–ների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է. Փաշինյան

Այդ պայմաններում հանդիպակաց եկող ավտոմեքենայի հետ բախվելու հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։

Այսպիսով, Հայաստանում ՃՏՊ թվի նվազումը պահանջում է համալիր մոտեցում։ Հարցը չի լուծվի մեկ–երկու կանխարգելիչ միջոցներով։ Կարելի է ամեն քայլափոխին տուգանել, ինչն արվել է նախկինում, կարելի է անընդհատ բացատրական աշխատանքներ տանել։ Երկարաժամկետ արդյունքների համար պետք է բարելավել մարդկանց սոցիալ–տնտեսական դրությունը, անհրաժեշտ է կարգի բերել ճանապարհները։ Իսկ գլխավորը, փոփոխություններ պետք է տեղի ունենան մարդկանց գիտակցության մեջ, քանզի փորձը ցույց է տալիս, որ խանգարում սովորաբար լինում է գլուխներում։

Լրահոս
0