00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է

© Sputnik / Ashot GevorgyanСело Сарухан, Гегаркуникская область
Село Сарухан, Гегаркуникская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանա լճի աջ ափին եմ, Գեղամա լեռների ստորոտում, Սարուխան գյուղում, որի պատմությունը գնում է հազարամյակների խորքը: Այո, մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակ: Շատ պատմական դեպքեր, անցյալի ու նաև ներկայի հայտնի դեմքեր ու անուններ են կապված Սարուխանի հետ:

Գյուղի բնակիչները Հին Բայազետ գավառի (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, Աղրի նահանգում) Սուրբ Օհան և Զանկիզոր գյուղերից 1830 թ. գաղթածների սերունդներն են: Իսկ Սարուխան անունը գյուղը ստացել է 1928-ին՝ ի պատիվ բոլշևիկ-հեղափոխական Հովհաննես Սարուխանյանի:

Այո, Սարուխանը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն է, ունի 8750 բնակիչ։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան

Գյուղամեջում եմ: Շրջակայքն ավելի շատ գյուղաքաղաքի տպավորություն է թողնում, քան թե գյուղի: Ունի գլխավոր փողոց, տեղական չափանիշներով՝ շատ երկար: Մի խոսքով, գյուղ լինելու մասին հիշեցնում  են միհարկանի տները: Գլխավոր փողոցն աշխույժ է, լի մարդկանցով և փողոցային առևտրով: Դիմացս չորսհարկանի, հանրակացարան հիշեցնող շենք է: Պարզվում է՝ գյուղի մշակույթի տունն է: Բարվոք վիճակում է, իր մեծությամբ սոցիալիստական ժամանակի տիպային կառույց է:

Մտնում եմ ներս, բաց է սենյակներից մեկի դուռը, ներսում գյուղի տարեցները նարդի են խաղում: Ալեհեր մի տղամարդ դիմավորում է: Մշակույթի տան տնօրենն է՝ Վրույր Մելքոնյանը:

Սիրալիր ներս է հրավիրում: Սկսում ենք զրուցել: Պատմում է գյուղի անցյալի, պատմության մասին: Երանությամբ հիշում է գյուղի սոցիալիստական ժամանակաշրջանը, երբ ինքը մշակույթի տան տնօրենն էր, և ամեն օր երեկոյան գյուղի ակումբում նոր ֆիլմ էր ցուցադրվում:

© Sputnik / Ashot GevorgyanՎրույր Մելքոնյանը
«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է - Sputnik Արմենիա
Վրույր Մելքոնյանը

Հարցնում եմ «Սարուխանա կարտոլ»՝ ժողովրդի մեջ մտած (սարուխանի կարտոֆիլ), հայտնի կարտոֆիլի տեսակի առանձնահատկության  և համի մասին : Պատասխանը շատ պարզ է ու իմաստուն. ամբողջ գաղտնիքը ժողովրդի լուրջ ու սրտացավ վերաբերմունք է հողի նկատմամբ: «Այն ժամանակ գոմաղբով էին պարարտացնում հողը, օդն էլ մաքուր էր  ու ամենագլխավորը՝ գյուղացին սիրում էր հողը, դրա համար էլ Սարուխանի կարտոֆիլի համը ուրիշ էր, ժամանակներն էլ ուրիշ էին… Հիմա քիչ թե շատ գյուղի մեծահասակներն են զբաղվում այդ գործով: Ֆիզիկական ծանր աշխատանք է մենակ մի ամբողջ հեկտար մշակելը, ամեն տարեց չէ, որ կարող է զբաղվել այդ գործով: Երիտասարդության հիմնական մասը դրսում է, Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքների…»,- կարոտով ավելացնում է Վրույրը: Իսկապես Սարուխանի փողոցներում եռ ու զեռ կա, առևտուր կա, բայց հիմնականում  տարեցներ են: «Ռուսաստանի հետ մենք դարավոր բարեկամներ ենք, կապված թե՛ նույնանման կենցաղով և թե՛ ազգային ավանդույթներով»,-շարունակում է Վրույրը:

Сотрудники посольства России в Армении во главе с послом Сергеем Копыркиным в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թե նեղ, թե ուրախ օրերին Ռուսաստանն է եղել մեր կողքին: Մենք հիմա նախատում ենք Ռուսաստանին նրա համար, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց իմ կարծիքով նա ռազմական հավասարակշռություն է պահում պատերազմող տարածաշրջանում: Եվրոպան ազգ ու հարազատ, կին, տղամարդ, եկեղեցի , խաչ էլ չի ճանաչում, Ամերիկան էլ շատ հեռու է մեզանից, ըտենց ո ՞նց կլինի…»,- գեղջուկին հատուկ պարզությամբ ու իմաստությամբ դատում է Վրույրը:

Լուրը հասել է գյուղապետարան, թե՝ քաղաքից լրագրող է եկել: Ակումբում մոտենում է բարեկիրթ մի երիտասարդ, ներկայանում, համաձայնվում  հարցազրույց տալ: Գյուղապետի տեղակալ Արթուր Ասլանյանն է: Ծառայել է Արցախում, քառօրյա պատերազմի մասնակից է` պարգևատրված Նելսոն Ստեփանյան մեդալով: Պատմում է գյուղի ներկայի մասին` ընդգծելով , որ հիմնական պրոբլեմը աշխատատեղերի բացակայությունն է: Հիշում է, որ Սարուխանը գյուղաքաղաք է դարձել ժամանակին այստեղ գործող կոնդենսատորների և մալուխի գործարանների առկայության շնորհիվ:

© Sputnik / Ashot GevorgyanԱրթուր Ասլանյանը
«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է - Sputnik Արմենիա
Արթուր Ասլանյանը

Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Սարուխանում պրոբլեմ են ճանապարհները: Բայց գյուղի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի և Ռուսաստանում ապրող համագյուղացի գործարարների շնորհիվ գյուղի չորս փողոց ասֆալտապատվել է և վերականգնվել է գյուղի փողոցների լուսավորությունը: Ճանապարհների խնդիրն է, որ խոչընդոտում է գյուղի և նրա շրջակայքի զբոսաշրջության զարգացմանը: Գյուղի շրջակայքում  են գտնվում հայտնի Գռի Ձորը և Թթու Ջուրը, որոնք իրենց բնությամբ և գեղեցկությամբ չեն զիջում Ծաղկաձորին և Աղվերանին: Գյուղն ունի ութ հազարից ավելի բնակիչ, որից հազար հինգհարյուրը դրսում են՝ արտագնա աշխատանքի:

Праздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին

Այն հարցին, թե ի՞նչ է իրենց համար հայ-ռուսական հարաբերությունները, ինչպե՞ս են այդ հարաբերությունները գնահատում, Արթուրը պատասխանում է հստակ. «Գյուղի բնակչության մեծամասնությունն ապրում է Ռուսաստան աշխատանքի մեկնած 1500 հոգու ուղարկած գումարներով, ու այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ, այն էլ այս շրջափակված ու պատերազմական իրավիճակում` վիճելն ավելորդ է… Հույսերով ապրում ենք, երևի լավ կլինի…»:

Արդեն մթնում է:

Վերադառնում եմ Երևան: Աջ կողմի լուսամուտից երևում է հանգիստ ննջող կապուտակ Սևանը: Մտածում եմ՝ արդյոք արժե ՞ փորձության դիմել ու փոխել դարերի միջով հղկված բարեկամական վեկտորը: Միանշանակ՝ ո՛չ , հաշվի առնելով մեր յուրահատուկ աշխարհաքաղաքական վտանգավոր դիրքը: Ճշմարտությունը ժողովրդի մեջ է, այս հասարակ գյուղացիների, ովքեր առավոտից մինչ երեկո կռիվ են տալիս հողի և ազգային արժեքների համար: Եվ հենց այդտեղ է թաքնված ազգի և պետականության կայացման միակ կածանը:

© Sputnik / Ashot GevorgyanՍարուխան գյուղը
«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է - Sputnik Արմենիա
Սարուխան գյուղը

Շրջելով Հայաստանի գյուղերով, լսելով մարդկանց` համոզվում եմ  ու նորից ու նորից հաստատում այն գաղափարը, որ պատերազմի մեջ գտնվող մեր երկրի գոյատևելու, ապագայում ապրելու միակ պայմանն ազգային արժեքները պահպանելը և  էլ ավելի ամրապնդելն է, մինչև անգամ օրենքի ուժով ամրագրելով ընտանիք, եկեղեցի, դպրոց, բանակ, մշակույթ ավանդական ինստիտուտները:

Զգույշ պետք է վերաբերվել: Որովհետև այս ինստիտուտներն են միակ և հիմնական ազգապահպան հենասյուները: Եթե փլվի դրանցից մեկը, ապա վտանգ  է առաջանալու հայ էթնոսի հետագայի, գոյատևման հարցում: Մտածել է պետք:

© Sputnik / Ashot GevorgyanՍարուխան գյուղը
«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է - Sputnik Արմենիա
Սարուխան գյուղը
Լրահոս
0