07:15 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Капитан сборной Армении Генрих Мхитарян на тренировке накануне отборочного матча Евро-2020 между сборными Армении и Финляндии (25 марта 2019). Еревaн

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Խաչիկ Չախոյան
48540

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Սա փաստ է, որի հետ արդեն պետք է համակերպվել: Փորձենք հասկանալ` ինչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու:

Այն, որ ֆուտբոլային Եվրոպայի մեծամասնությունը իր բացասական կարծիքն է արտահայտել Բաքվում անցկացվելիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին, արդեն իրականություն է: Բաքվում եզրափակիչի անցկացումը հարցականի տակ դնելը առաջացավ հենց Հենրիխ Մխիթարյանի պատճառով:

Մխիթարյանի Բաքու մեկնել–չմեկնելու հարցը քննարկվում էր այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ «Արսենալը» խաղալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

Եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, անկասկած, հայ ֆուտբոլիստի վրա մեծ ճնշում էր լինելու:

Բաքվի մարզադաշտը տեղավորում է մոտ 70 հազար մարդու: Նախ կազմակերպիչները որոշել էին 6–հազարական տոմս հատկացնել մրցող թիմերին, հետո այդ քվոտան ավելացվեց երեք հազարով: Այսինքն Հենրիխին աջակցելու էին «Արսենալի» 9 հազար երկրպագուներ, սուլելու էին «Չելսիի» նույնքան ֆուտբոլասերներ, իսկ մնացած 52 հազարը չեմ էլ կարող ասել, թե ինչպես էին իրենց պահելու կամ ինչ արտահայտություններ էին հնչեցնելու հայ ֆուտբոլիստի հասցեին։

Բաքու մեկնելու փորձ մենք ունեցել ենք ու համոզվել, թե որքան թշնամաբար են տրամադրված տեղացիները: 2015-ին Եվրոպական առաջին խաղերի ժամանակ մեր մարզիկներն ու պատվիրակությունն անցել են այդ ոչ սպորտային փորձության միջով, և մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են իրենց անվտանգության պահպանության խոստումներն իրականացնում ադրբեջանցիները։

«Արսենալն» ու Մխիթարյանը ճիշտ որոշում են կայացրել: Ամեն մարդ չէ, որ կարող է ճնշմանը դիմանալ: Իմաստ էլ չկա: Կասկած չի հարուցում այն փաստը, որ Մխիթարյանն ամեն ինչ արել է, որպեսզի «Արսենալը» հասնի եզրափակիչ: Հիմա էլ անգլիական թիմի ղեկավարները թող մի պահ մտածեն, որ Հենրիխը (աստված մի արասցե) հիվանդ է, ու նա պարզապես չի կարող մասնակցել այս մի խաղին:

Բաքվի երաշխիքներին հավատալ պետք չէ, ու գառանն էլ գայլին պահ տալ պետք չէ: Մխիթարյանը վաղուց արդեն ազգային արժեք է, ու նրան պետք չէ վտանգի տակ դնել։

Հայ ֆուտբոլիստն արդեն խոսել է իր չմեկնելու մասին ու ցավով նշել, որ խաղին չի մասնակցելու: Դե թող «Արսենալի» ֆուտբոլիստներն էլ խաղան նաև իրենց խաղընկերոջ համար ու հասնեն հաղթանակի, ինչը մեր ֆուտբոլիստի համար կհամարվի երկրորդը Եվրոպական մրցասպարեզում:

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին
Մխիթարյանի տեղափոխությունը` միֆ, թե՞ իրականություն. ի՞նչ դեր ունի Բաքվի խաղն այս ամենում
Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն
Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստացել է ապահովել Մխիթարյանի անվտանգությունը

Գլխավոր թեմաներ