07:19 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Шарль Азнавур в Ереване

«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
Շառլ Ազնավուր (116)
305 0 0

Նրան միշտ հոտնկայս էին ճանապարհում... Sputnik Արմենիայի սյունակագիրը գրում է մեծն հայի` շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին նրա ծննդյան օրվա կապակցությամբ։

Մոսկվայի մարզում լույսերով լի Ռուբլովյան խճուղու վրա, «Բարվիխա Luxury Village» համերգասրահ (որը հայ ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագիծն է) ։ Համերգասրահում ելույթ են ունեցել սըր Էլթոն Ջոնը, Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Վանեսա Մեյը և հայտնի այլ երաժիշտներ։ Իսկ 2012 թվականին այստեղ ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրը։ Դիմավորել են ջերմ, բայց նստած, իսկ ճանապարհել են արդեն հոտնկայս։ Երկար էին ծափահարում, մի տասը րոպե, կարող է` ավելի շատ։ Մտավախություններն անհետացան։

Ի՞նչ մտավախություններ։ Մտավախություն ամբողջովին լցված սրահի ոչ հայ հանդիսատեսից, որոնք արդեն երես էին առել Էլթոն Ջոնի, Պլասիդո Դոմինգոյի ու մեծ այլ վարպետների հետ հանդիպումից։ Այնպես չէ, որ Ազնավուրն ինչ-որ բանով զիջում էր, ոչ, բայց Ազնավուրը մերոնքական է, իսկ մերոնց վերաբերյալ առանձնահատուկ ապրումներ ես ունենում։

Դա մեծն երգչի հետ առաջին հանդիպումը չէր։ Առաջինը Երևանում էր` երկրաշարժի տարում։ Ազնավուրը միանգամից ժամանել էր ու սկզբում հանդիպել էր հանրապետության առաջին դեմքի հետ։ Այն ժամանակ նա Սուրեն Հարությունյանն էր։ Ազնավուրը նրան չէր հավանել. դա զգացվում էր նրա սառը վերաբերմունքից ու ՀՀՇ–ականների հանդեպ ակնհայտ համակրանքից։

Հետո միանգամից Լենինական է մեկնել, ու ահա, թե ինչ էր նա ասում աղետից տուժած քաղաքի մասին։

«Լենինականն իմ ընտանիքի օրրանն է։ Ընդամենը մեկ անգամ եմ այնտեղ եղել, ու ցավոք, բոլորին չեն տեսել։ Իսկ հիմա կարծում եմ, որ բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են։ Փորձում էի իմանալ` ինչ է պատահել ընտանիքիս այս կամ այն անդամի հետ։ Բոլորն իմ եղբայրներն ու քույրերն են։ Այստեղ բոլոր հայերի ճակատագրերը փոխկապակցված են։ Մինչ այդ ինձ ֆրանսիահայ էին համարում։ Երկրաշարժից հետո հասկացա, որ իսկական հայ եմ, որը գլխին հարված ստացավ ու միանգամից արձագանքեց, քանի ու սովոր է արագ գործել ու ծառայել հայրենիքին»։

Բարեգործական համերգներից զատ Ազնավուրը Փարիզում աճուրդ էր կազմակերպել ու դրանից ստացած գումարը (չորսուկես միլիոն ֆրանկ) փոխանցել է հայ երեխաների կարիքները հոգալու համար։

Մեծն շանսոնյեն նաև ասել էր. «Մեզանից յուրաքանչյուրը երկրաշարժից հետո իր խղճի հետ մնաց»։ Ի պատասխան դրան Գյումրիում տեղադրեցին նրա հուշարձանը, իսկ Երևանում նրա անունով հրապարակ անվանակոչեցին։

...Մութ ու ցուրտ իննսունականները։ Մոսկվայից վերադառնալիս գնում եմ բանկ` էլեկտրականության պարտքը վճարելու։

–Պետք չէ, արդեն վճարված է, – ասում է դրամարկղում աշխատող կինը։

–Ո՞վ է վճարել։

–Շառլ Ազնավուրը։

—Ի՞մ պարտքը։

–Ոչ միայն ձեր, բոլորի։

...Ազնավուրն և՛ բարեկեցիկ, և՛ դժվար կյանքով։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանից (սա է նրա իսկական անունը) հիշեցում այն մարդկանց համար, ովքեր հեռացել ու հեռվում են ապրում։

«Ես ինձ երբեք փախստականի որդի չեմ զգացել։ Հնարավոր է` հենց դա է ինձ օգնել։ Նույնիսկ, երբ ինձ այդպես էին անվանում կամ ինքս էի այդպես ասում, դա իր պատճառներն ուներ։ Ուզում էի, որ կյանքս երիտասարդ գաղթականների համար օրինակ ծառայեր։ Ես ուզում էին նրանց մեջ հավատ սերմանել, որ դա չի խանգարվում հաջողության հասնել։ Հասկանում եք` կյանքն օտարության մեջ մեծ ջանքեր է պահանջում։ Պետք է կարողանալ հարմարվել նոր պայմաններին, ոչ թե ապրել ինքնամփոփ աշխարհում։ Մարդիկ, երբեմն, նույնիսկ չեն սովորում այն երկրի լեզուն, որտեղ տեղափոխվել են ապրելու։ Երբ քեզ համար նոր աշխարհ ես ընկնում, պետք է դրա մի մասը դառնաս, ընդունես այն, որ մերժված չլինես։ Հենց այդպես վարվեցին Ֆրանսիայի հայերը` դրա ներդաշնակ մասը դարձան»։

Հենց այդպես էր վարվում Ազնավուրը` չկորցնելով ներդաշնակ կապը հայրենիքի հետ։ Իննսուն չորս տարվա կյանքից հետո, կարծես, հարյուրը շատ մոտ էր, իսկ հետո էլ` Աստված ինչքան կտա։ Աստված պարգևեց նրան հայերին 1924 թվականի մայիսի 22–ին ու իննսուն չորս տարվա կյանք նվիրեց։

Մեծն Ազնավուրին շնորհվել է BraVo մրցանակը համաշխարհային մշակույթում ունեցած ավանդի համար

...Այդ օրը «Բարվիխա Luxury Village»- ում «Ռյուբլյովկայում» Ազնավուրին հոտնկայս էին ծափահարում, մի տասը րոպե, հնարավոր է` ավելի շատ։ Բարվիխա Luxury Village»–ի ունկնդրողները չէին ստացել նրանից ոչ մի այնպիսի բան, ինչը Հայաստանն էր ստացել։ Ազնավուրը պարզապես երգում էր։

թեմա:
Շառլ Ազնավուր (116)

Ըստ թեմայի

Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»
Սովորական մարդը լեգենդից. «Ռուբլյովկա՛»... Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում
Նա գերմարդ էր. Նիկոլյա Ազնավուրը խոսել է հոր տված կարևոր դաստիարակության մասին
թեգերը:
Մոսկվա, Սպիտակի երկրաշարժ 1988, Ֆրանսիա, Հայաստան, Շառլ Ազնավուր

Գլխավոր թեմաներ