00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին

© Sputnik / Asatur YesayantsМардакерт, НКР
Мардакерт, НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք տարբեր մարդիկ են: Մեկը՝ ապագա մանկավարժ, գուցե՝ ծրագրավորող, մյուսը՝ վաստակաշատ գիտնական, ինժեներ: Նրանք, ամենայն հավանականությամբ, միմյանց չեն ճանաչում ու հազիվ թե ծանոթանան: Բայց երկուսին էլ միավորում են հրթիռները, Արցախը և ազգությունը:

Այսօր` մայիսի 23-ին, ծննդյան 23-րդ տարեդարձն է նշում ապրիլյան պատերազմի մերօրյա հերոսներից Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը: Ախուրյանում ծնված Ռաֆայել Հովհաննիսյանի կենսագրությունը շատ չի տարբերվում իր հազարավոր հասակակիցների կյանքի ընթացքից՝ մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան կամ քոլեջ:

© Photo : Artsakh TV Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը
Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին - Sputnik Արմենիա
Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը

Ռաֆայելը նախ Ախուրյանում է հաճախել դպրոց, ապա Գյումրիում, ավարտել է Գյումրու թիվ 42 դպրոցը, հետո սովորել է արհեստագործական ուսումնարանի փայտի գեղարվեստական փորագրություն բաժնում, հետո համակարգչային դասընթացների է հաճախել, նաև սպորտով է զբաղվել:

Ինչպես հազարավոր այլ զինապարտ տղաներ, 18 տարեկանում զորակոչվել է պարտադիր ծառայության, կրտսեր հրամանատարական կազմի (սերժանտական) դասընթացների ընթացքում Ռաֆայել Հովհաննիսյանը պատրաստվել է որպես ականանետի նշանառու, ապա՝ հրետանու հետախույզ, իսկ հետո ստացել է հակատանկային հաշվարկի («Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրի) օպերատորի որակավորում:

Այս հրաշալի երիտասարդի ժամկետային ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնացել, երբ հակառակորդի նախահարձակ գործողություններով սկսվեց «ապրիլյան քառօրյան»:

Դեռևս 2016-ի հունվարին Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել էր հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, «Ֆագոտ» հաշվարկի հրամանատար, իսկ մեկ ամիս անց նաև սերժանտի կոչում էր ստացել: Հետաքրքիր է, որ մարտական հերթապահության հերթափոխով Ռաֆայելը հակառակորդի հարձակման նախօրեին էր դիրքեր բարձրացել: Իսկ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսվում է հակառակորդի լայնածավալ հարձակումը: Առավոտյան նկատելով հակառակորդի մեկ տասնյակից ավելի տանկերի առաջխաղացումը մեր դիրքերի ուղղությամբ Ռաֆայել Հովհաննիսյանը, դասակի հրամանատար Տոնիկ Մարտիրոսյանի հետ անցնում է պատասխան գործողությունների:

© Sputnik / Николай Сидоров / Անցնել մեդիապահոցԿրակ «Ֆոգոտ» հակատանկային հրթիռային համակարգից
Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին - Sputnik Արմենիա
Կրակ «Ֆոգոտ» հակատանկային հրթիռային համակարգից

Գնահատելով իրավիճակը, արդեն դրանից կես ժամ անց, 09:00 – 09:30-ի սահմաններում Ռաֆայել Հովհաննիսյանը առաջին իսկ արձակված հրթիռով խոցում է հակառակորդի տանկը: Հաջորդ հրթիռարձակմամբ ոչնչացնում է երկրորդ տանկը: Կարելի է չկասկածել, որ երրորդ կրակոցը ևս դիպուկ էր, բայց հակառակորդը հասցնում է գործածել հակահրթիռային պաշտպանության միջոց:

Պետք է անպայման նշել, որ Ռաֆայել Հովհաննիսյանն ու իր մարտական ընկերները գործում էին հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ տարբեր զինատեսակներից վարվող ինտենսիվ կրակի պայմաններում: Եվ չնայած դրան, հակատանկային դիպուկահարը չորրորդ հրթիռն է արձակում ու ոչնչացնում հակառակորդի ևս մեկ տանկ:

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ռաֆայել Հովհաննիսյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ճիշտ է, երբ դեռ երեք տարի առաջ Ռաֆայելից հարցազրույց էին վերցնում Արցախի հեռուստաընկերության մեր գործընկերները, հակատանկային դիպուկահարը գյումրեցուն ոչ բնորոշ համեստությամբ էր արտահայտվում, կատարվածը ներկայացնելով զուսպ ու այնպես, որ ինքը միայն արել է այն, ինչը պետք է աներ և ինչին պատրաստվել էր ծառայության ընթացքում:

Հարգանք՝ մեր երիտասարդ հերոսին, որ զորացրվելուց հետո ընդունվել է մանկավարժական համալսարան և այժմ 3-րդ կուրսի ուսանող է:

Շնորհավոր տարեդարձդ, Ռաֆայել Հովհաննիսյան, և թող կատարվեն քո նվիրական երազանքները:

 

Այսօր, մայիսի 23-ին 85-ամյակն է նշում Դևիլ Մինասբեկովը

Արմատներով արցախցի, ավելի կոնկրետ՝ շուշեցի գիտնականը հրթիռային շարժիչների ինժեներ և տեխնոլոգ է, աերոտիեզերական տեխնիկայի մասնագետ:

Մեր հայրենակցի մասին, բնականաբար, այնքան էլ շատ բան չէ հայտնի: Բնականաբար՝ քանի որ նա երկար տարիներ զբաղվել է հրթիռների ստեղծմամբ, մշակել ու կատարելագործել դրանց տեսակները, ստեղծել նորերը: Ինքներդ եք հասկանում, որ դա գործունեության այն ոլորտը չէ, որտեղ ներգրավված մասնագետների մասին օրումեջ գրեն թերթերում:

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaԴեվիլ Մինասբեկովը
Գյումրեցու դիպուկ կրակոցները և հրթիռներ ստեղծող հայ ինժեները. ովքե՞ր են ծնվել մայիսի 23-ին - Sputnik Արմենիա
Դեվիլ Մինասբեկովը

Բայց որոշ տեղեկություններ բաց աղբյուրներում կան: Օրինակ, հայտնի է, որ Դևիլ Մինասբեկովը (Մինասբեկյան) ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը, ինչից անմիջապես հետո ընդգրկվել է ակադեմիկոս Վ.Չելոմեյի կոնստրուկտորական բյուրո, նախ՝ որպես շարքային ինժեներ, իսկ կարճ ժամանակ անց դարձել է լաբորատորիայի վարիչ:

Արդեն 1980-ին Մինասբեկովը գլխավոր կոնստրուկտորի տեղակալ էր, հետո՝ «Մեքենաշինություն» ԳԱՄ կենտրոնական բյուրոյի պետի տեղակալ:

Ինչ վերաբերում է հրթիռներին, ապա դեռ 22 տարեկանում Դևիլ Մինասբեկովն աշխատում էր «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռի վրա: Հետագայում նույն բյուրոյում նա ստեղծում է «Պ-6», «Պ-7», «Պ-35», հականավային հրթիռներ, «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության հականավային համալիրները, «Պ-500» հրթիռները:

Полировка главного зеркала Большого Телескопа Альт-Азимутального - Sputnik Արմենիա
Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը

Իսկ 1970-80-ական թվականներին ստեղծում է թևավոր հրթիռների նոր սերունդ, ղեկավարում բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքները:

Հականավային հրթիռների գործում մատուցած մեծ ծառայությունների համար, 1988 թվականին, նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ:

Մինասբեկովը մի քանի հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Մեր հայրենակցի գործունեության մասին ավելի ամբողջական պատկերացում կարելի կազմել՝ ծանոթանալով Ա.Սարգսյանի՝ 1998-ին լույս տեսած «20-րդ դարի հայ ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արտադրական մասնագետներ և փորձարկողներ» գրքի այս հատվածին:

Ի դեպ, արժե նշել, որ 1988-ին ստացած պետական մրցանակի ամբողջ գումարը հայ հրթիռաստեղծ-գիտնականը նվիրաբերել է Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին:

Լրահոս
0