00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնաբո՞ւխ հավաք. ոստիկանապետն այդքան վստա՞հ է, որ ոչ մեկը օրենքը չի բացի ու չի կարդա

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Валерий Осипян на торжественном заседании, посвященном Дню полиции Армении
Начальник полиции Валерий Осипян на торжественном заседании, посвященном Дню полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ երկրի ոստիկանապետն է կարծիք հայտնում, թե բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը շրջափակելու՝ վարչապետի կոչով իրականացված ակցիան ինքնաբուխ և շտապ հավաք էր, պետք է շատ ավելի լուրջ ու բծախնդիր վերաբերվել ասվածին:

Կառավարության վերջին նիստի շրջանակում, հայտնվելով լրագրողների հարցատարափի տակ, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարծիք հայտնեց, թե վարչապետի կոչով իրականացված դատարանների շրջափակման ակցիան «ինքնաբուխ, շտապ հավաք էր»:

Այ, սա արդեն հետաքրքիր խոսակցություն է, չնայած, հիմա մեր իրականության մեջ գրեթե չկան անհետաքրքիր խոսակցություններ: Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ իրականության մեջ արդեն հենց միայն խոսակցություններ էլ կան, ուրիշ ոչինչ: Բայց չշեղվենք:

Դա ինքնաբո՞ւխ հավաք էր, թե՞ ոչ: Իրավաբան ոստիկանապետն ասում է, որ իր կարծիքով՝ ինքնաբուխ, շտապ հավաք էր:

Лежачий протест Вардгеса Гаспари перед зданием Кассационного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երկրում հեղափոխության նոր փուլ է սկսվել. ԱԽ քարտուղարը` դատարանների բարեփոխումների մասին

Մինչդեռ, սա սուբյեկտիվ կարծիքի կամ ընկալման խնդիր չէ, քանի որ նման հարցերը հստակ կարգավորվում են համապատասխան օրենքներով: Ուստի, հարգելի ոստիկանապետի բացատրությունից ինքնաբուխ ոգևորությամբ տոգորված, շտապենք թեթևակի դիտարկել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մեկ-երկու հոդված, նախապես նկատելով, որ օրենքը չի սահմանում «ինքնաբուխ, շտապ» հավաքներ, որպես միասնական մի բան, այլ դրանցից յուրաքանչյուրի համար տալիս է առանձին սահմանում, առանձին կետերով:

Այսպես`«1.Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք): 2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ  արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)» («Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդված):

Արձանագրացի՞նք, թե որ հավաքն է համարվում ինքնաբուխ, որը՝ շտապ: Հոյակապ է: Հիմա այս տողերն, անկասկած, ամենայն ուշադրությամբ ընթերցող հարգելի պարոն Օսիպյանի հետ եկեք նայենք դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ կոչը՝ փորձելով հասկանալ, թե այդ ի՞նչ իրադարձության «անմիջապես արձագանքելու» կամ «հրատապ արձագանքելու» մասին կարող է խոսք լինել:

Որևէ իրադարձության առկայությունն ու դրան անմիջապես կամ հրատապ արձագանքելու անհրաժեշտությունները մեր քմահաճույքը չեն, այլ օրենքի հիշատակված դրույթի կոնկրետ սահմանումները: Պետք է լինի կոնկրետ իրադարձություն, դրան հասարակության որևէ խմբի կամ պարզապես մարդկանց խմբի կողմից անմիջապես արձագանքելու դրսևորում, որպեսզի որևէ իրավաբան հիմք ունենա ասելու, թե գործադիր իշխանության կողմից դատական իշխանության դեմ ձեռնարկած ցուցարարական և ցուցադրական ակցիան «ինքնաբուխ հավաք» էր, այն էլ՝ ՀՀ ամբողջ տարածքում:

Հիմա նայենք դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «ինքնաբուխ հավաքի» փաստացի կազմակերպչի մայիսի 19-ի աղմկահարույց կոչը: Ահավասիկ. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

Լավ, ի՞նչ որոշակի իրադարձության անմիջապես արձագանքելու նպատակով էր անցկացվում հավաք-շրջափակումը: Վարչապետի կոչում նման իրադարձության նշում չկա: Նախորդած գրառումներում նա միայն նշում է դատաիրավական համակարգի վիճակը: Դա վիճակ է, հիմնախնդիր է, բայց ոչ իրադարձություն: Գուցե ոմանք ասեն, թե վարչապետը նշել էր, թե ազդարարելու է «հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը»: Բայց դա էլ, լավագույն դեպքում՝ իրադարձության նախազդ (անոնս) է, այլ ոչ թե արդեն կատարված իրադարձության արձագանք:

Глава палаты адвокатов Ара Зограбян - Sputnik Արմենիա
Դեմ եմ դատարանների գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան

Ի դեպ, նույն մայիսի 19-ին, իր գրավոր կոչին հաջորդած ուղիղ կապով ֆեյսբուքյան ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը կոնկրետ ՀՀ կոստիկանապետին հրամայել է, որ ոստիկանությունն ապահովի «խաղաղ քաղաքացիական ակցիայի» անվտանգությունը:

Այսինքն` վարչապետն ինքն էլ հասկանում է, որ իր հրավիրածը «խաղաղ քաղաքացիական ակցիա» է, այլ ոչ թե ինքնաբուխ հավաք: Իսկ այ, ոստիկանապետը, որի ենթակաները նկատելիորեն թերացան դատարանների մերձակայքում այդ ակցիաների ընթացքում, օրեր անց ասում է «ինքնաբուխ, շտապ» հավաք:

Թե քաղաքական տեսակետից ի՞նչ խնդիրներ լուծվեցին կամ չլուծվեցին, կամ դեռ որքան հեռուն կտարածվի դատական իշխանության դեմ կամ դատական իշխանությունը նույնպես «վերցնելու» այս գործընթացը, դրանք այլ հարցեր են: Ինչպես այլ հարց է, թե այդ ի՞նչ համընդգրկուն հրաշք է լինելու «անցումային արդարադատությունը»:

Կոնկրետ մեզ հետաքրքրած ու դիտարկված հարցն ամփոփենք. ոստիկանապետ Վ.Օսիպյանի կարծիքը, թե դատարանների շրջափակումը ինքնաբուխ, շտապ հավաք էր, չի դիմանում որևէ քննադատության և, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, անհնար է այն համարել օրենքի սահմանմանը համապատասխանող:

Լրահոս
0