00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին

© Sputnik / Табылды КадырбековДетское насилие
Детское насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր երկրում երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերը մեծ թիվ չեն կազմում, բայց դա չի նշանակում, որ մտահոգվելու կարիք չկա: Հայաստանի նման փոքր երկրում գրանցված անգամ մեկ դեպքը տագնապի առիթ է:

Հայ ընտանիքում երեխայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք, հոգատարություն կա։ Մեր հասարակությունը երեխայապաշտ է։ Բնականաբար, ինչպես ամեն հարցում, այստեղ ևս շեղումներ ու բացառություններ են լինում։

Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝ 2016 թվականի ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 80 դեպք, 2017թ.-ին՝ 71, 2018թ.-ին՝ 50 դեպք: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 14 դեպք, որը 5-ով պակաս է 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Տանուլ տված դասը, կամ աշակերտները հասկացան իրենց սխալը փոքրիկ Գոհարիկի մահից հետո միայն

«Ես որդեգրված երեխա եմ։ Այն կինը, որը պիտի ինձ համար մայր դառնար, ամուսնացած չէր, ապրում էինք երկուսով։ Ինձ ամեն կերպ զրկում էր արտաքին աշխարհի հետ շփումներից, որպեսզի հանկարծ չիմանան, որ ես որդեգրված եմ»,- պատմում է 42-ամյա Աննան (անունը փոխված է)։ Նա հիշում է, որ մանկության տարիներին անգամ ընկերներ չուներ։ Իրենց տուն հաճախ հյուր էր գալիս իրեն որդեգրած կնոջ եղբայրը, դա անում էր օրվա այն ժամին, երբ քույրն աշխատանքից տուն էր վերադարձած լինում։ Մի անգամ նա խախտեց այցելության սովորական ժամը։

«Դուռը թակեցին, մոտեցա, հարցրի՝ ո՞վ է. ինձ թույլատրված էր դուռը բացել միայն հարազատների առաջ։ Ներս թողեցի նրան, սովորականի նման գրկեցի, համբուրեցի»,- հիշում է Աննան։ Պատմության այս հատվածում Աննան սկսում է ավելի դանդաղ ու երբեմն չկապակցված խոսել. ծանր շնչառությունն ավելի հաճախ է խոսքը սկսում ընդհատել։

«Ինձ նստեցրեց կողքին ու սկսեց շոյել, սկզբում դա ինձ նորմալ էր թվում, հետո շոյանքներն ավելացան, նա սկսեց ձեռք տալ մարմնիս տարբեր  հատվածներին, ես սկսեցի ընդդիմանալ, իսկ նա շարունակում էր շոյել այնտեղ, որտեղ չի կարելի։ Ես սկսեցի դիմադրել, մի կերպ ազատվեցի նրա ձեռքերից»,- երեսուներկու տարի անց էլ պատմությունը ստիպում է վերապրել այդ օրն ու հետագա ութ տարիների ընթացքում զգացած վախը։ Այն կինը, որը պիտի Աննայի համար մայր դառնար, աշխարհի երեսին եղած ամեն ինչի համար մեղադրում էր Աննային, հետևաբար հուսալ, որ եղբոր արածը կպատմի, ու կինը կհավատա նրան, զրոյին էր հավասար։Մի անգամ փորձեց, բայց դրանից լավ բան դուրս չեկավ։ Ստիպված շարունակեց ապրել «բանտում»՝ ամեն անգամ սարսռալով խորթ մոր եղբոր հետ հանդիպումից։

Насилие - Sputnik Արմենիա
Հատուկ պայմաններով կացարաններ` ընտանեկան բռնություն ենթարկվածների համար

«Տասնութ տարեկանում ես փախա. չամուսնացա, այլ փախուստի դիմեցի ներկայիս ամուսնու հետ։ Միգուցե ջրից դուրս եկա, ջրհորն ընկա, բայց այդ տնից, այդ մարդուց փախա»,- դողացող ձայնով եզրափակում է պատմությունը։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասում է, որ սեռական բռնությունը հոգեբանական տրավմա է, որն ամբողջ կյանքում հետևանք է թողնելու։ Այն հաղթահարելու համար մասնագիտական օգնություն է պետք։

«Չնայած վերջին 1 տարում քրեական գործերի թիվը նվազել է, սակայն պետք է հիշել, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտահայտում իրական պատկերը, քանի որ սեռական հանցագործություններն ունեն բարձր լատենտայնություն»,- ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Դավիթ Թումասյանը: Ըստ նրա՝ պատճառները տարբեր են: Երեխաները կամ էլ նրանց ծնողները միշտ չէ, որ բարձրաձայնում են իրենց հետ կատարվածի մասին՝ վախենում են, ամոթ է, չգիտեն՝ ինչ անել, տուժողն իրեն մեղավոր է զգում իր հանդեպ կատարվածի համար և այլն։

Մադաթյան էլ ասում է, որ միգուցե իրավապահներին ծնողները խուսափում են դիմել, բայց հոգեբանական աջակցություն ստանալու համար սովորաբար դիմում են՝ հաշվի առնելով, որ դա բժշկական գաղտնիք է, աֆիշավորում չի լինում։

«Ըստ վիճակագրության, ավելի հաճախ սեռական բռնության են ենթարկվում 12-14 տարեկան երեխաները։ Համոզված չեմ, որ սեռական բռնությունը մեծ տոկոս է կազմում մեր երկրում, բայց դա չի նշանակում, որ անհանգստանալու առիթ չկա, փոքր տոկոսի համար էլ պիտի անհանգստանանք, բայց լուրջ, համազգային տագնապ հնչեցնելու պատճառ չեմ տեսնում»,- ասում է հոգեբանը։

Ըստ Թումասյանի՝ ռիսկային է 13-15 տարեկան տարիքային խումբը, այդ տարիքի երեխաները կազմում են սեռական բռնության ենթարկված երեխաների համարյա կեսը: Իսկ սեռական բռնության ենթարկված երեխայի նվազագույն տարիքը 4-ն է եղել: 

Насилие - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության ու թրաֆիքինգի ենթարկվածները օգնություն կստանան. վարչապետ

Դավիթ Թումասյանը, վերլուծելով վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ-ում երեխաների հանդեպ կատարված սեռական հանցագործությունները, ասում է, որ բռնարարների տարիքը տատանվում է 15-86–ի սահմաններում, սակայն ամենամեծ թիվ կազմում են 20-ից 40 տարեկանները: Նրանք մեծամասամբ հարևաններ են, ծանոթներ, համագյուղացի,  համադասարանցի, ազգականներ, խորթ հայր և այլն, ցավոք սրտի, նաև ընտանիքի անդամի կողմից սեռական բռնության դեպքեր են գրանցվել:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հկ նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ առանձնացնել որևէ կատեգորիա ու միջավայր և ասել, որ բռնության դեպքեր միայն այդտեղ են առկա, հնարավոր չէ։ Գրեթե բոլոր դեպքերում բռնարարի բնութագրումներն են նույնը․

«Գրեթե միշտ նա ընտանիքին լավ ծանոթ մեկն է՝ հարևան, բարեկամ, մտերիմ մեկը, որին երեխան ճանաչում է, որը գիտի ընտանիքի սովորությունները, օրինակ, նրանք երբ տանը չեն լինում, ուր են գնում, որին երեխան վստահում է և որն այնքան լավ է ճանաչում երեխային, որ գիտի նրան ինչպես վախեցնել, որպեսզի կատարվածի մասին նա լռի»,- ասում է Աղաբեկյանը։

Բակո Սահակյանի դեմ հնչեցված սպառնալիքների գործով քաղաքացի է բերման ենթարկվել

Ըստ Աղաբեկյանի, երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի մի մասը բացահայտվում է հղիությամբ, նա հիշում է դրանցից մեկը․«Դպրոցի բուժքույրն ու ուսուցիչը սկսում են կասկածել, որովհետև 14-ամյա աշակերտուհին անսովոր գիրացել է, նրա մոտ նաև որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ են նկատում, որը բնորոշ է հղիներին։ Բուժքույրը հոգատարությամբ երեխային զննում է, անգամ արյան քննություն կատարում, ի վերջո, իրենց կասկածների մասին տեղեկացնում են աղջկա ավագ քրոջը»։ Հիվանդանոցում հետազոտությունը ցույց է տալիս, որ աշակերտուհու մոտ արդեն 24 ամսական հղիություն է։ Պարզվում է, որ նրան բռնաբարել է հարևանը, որին ընտանիքը լավ ճանաչում է։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

Հոգեբան Մադաթյանն ասում է, որ այս հարցում կարևոր է երեխաների սեռական դաստիարակությունը, բայց պետք է հասկանալ, թե որ տարիքում երեխայի հետ ինչի մասին խոսել, ինչ սովորեցնել։ Օրինակ` 3-4 տարեկանում սեռակողմնորոշման փուլն է, երբ երեխաները հասկանում են, որ աղջիկներն ու տղաները պիտի տարբեր պետքարաններից օգտվեն և այլն։ Նրա կարծիքով այդ տարիքում, օրինակ, վիզուալիզացված նյութերով փորձել երեխաներին ինչ-որ բան սովորեցնել, չի կարելի, որովհետև այդ տարիքում երեխաները դեռ Ձմեռ պապիկին են հավատում, կարծում են, որ իրենց արագիլն է բերել և այլն:

Հետզհետե տարիքին զուգընթաց պիտի թեմաներն էլ փոխվեն։ 12-ից արդեն երեխաների հետ պետք է խոսել ավելի լուրջ թեմաներով, բացատրել նրանց։

«Այնպես չէ, որ հնում սեռադաստիարակություն չի եղել, մեր ծնողներն էլ են դա արել, մեկը լավը, մեկը վատ, բայց արվել է»,- ասում է հոգեբանը:

Ըստ նրա՝ երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնության դեմ պայքարելու համար համալիր մոտեցում է պետք, բնականաբար, այս հարցում կարևոր է սեռադաստիարակությունը, որը պետք է արվի պետական մակարդակի վրա՝ խորհրդակցելով հոգեբանների, սոցիոլոգների հետ։

«Երեխաներին սեռական հանցագործություններից պաշտպանելու համար պետք է իրականացվի հետևողական և նպատակաուղղված աշխատանք, որը պետք է կատարվի ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում և այլ հաստատություններում, որտեղ գտնվում է երեխան»,- ասում Թումասյանն ու հավելում, որ կարևոր է վերահսկել երեխայի առօրյան, մասնավորապես՝ համացանցում շփումները:

Նա կարևորում է նա հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք իրենց ծրագրերով կարող են ապահովել այն բացը, որը պետությունն ի վիճակի չէ լուծել այդ պահին, օրինակ՝ սոցիալական աջակցություն տրամադրումը:

Ի դեպ, ոստիկանության Կենտրոնի տարածքային բաժնում շուտով կբացվի սեռական բռնության ենթարկվածների հետ տարվող աշխատանքների հատուկ սենյակ, որտեղ աշխատանքներ կտարվեն ոչ միայն անչափահասների, այլև սեռական բռնության ենթարկված կանանց հետ:

Լրահոս
0