00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճարտարագիտականն ավարտած երգչուհին, որ հայտնվեց Օրբելյանի նվագախմբում ու մնաց բեմում

© Sputnik / Кирилл КаллиниковНародная артистка России Роксана Бабаян выступает на творческом вечере сценариста и актера Сергея Плотова (14 апреля 2014). Москвa
Народная артистка России Роксана Бабаян выступает на творческом вечере сценариста и актера Сергея Плотова (14 апреля 2014). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նրան, իհարկե, ճանաչում են, իսկ շատերը նաև հիշում, որ անցյալ դարի 70-ականների կեսերին Ռոքսանա Բաբայանը հենց Երևանից սկսեց իր վերելքը, որպես էստրադային երգչուհի:

Իհարկե, Ռոքսանա Բաբայանի մասին խոսելու առիթներ շատ կան, բայց այսօրվա անդրադարձի շարժառիթը այն պարզ փաստն է, որ մայիսի 30-ին հայտնի էստրադային երգչուհու ծննդյան տարեդարձն է: Ռոքսանա Բաբայանի կենսագրական տվյալները կարելի է ասել՝ բնութագրական են 20-րդ դարում ապրող հայ մարդու համար: Նա ծնվել է Տաշքենդում՝ ծագումով արցախցի ինժեներ Ռուբեն Մկրտումովի և դաշնակահարուհի Սեդա Բաբայանի ընտանիքում:

Актер Михаил Державин с супругой Роксаной Бабаян - Sputnik Արմենիա
«Սիրո խոստովանություն». ինչպես են Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը մարդու կյանք փրկել

Հետաքրքիր է, որ Ռոքսանան մոր ազգանունն է վերցրել: Առհասարակ, Ռոքսանա Բաբայանը փաստաթղթերում կրում է իր ամուսնու՝ հայտնի դերասան Միխայիլ Դերժավինի ազգանունը, բայց ելույթներ է ունեցել օրիորդական ազգանվամբ:

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա սկզբում, գերակշռել է հայրական արահետով ընթանալու մոտեցումը. խորհրդային էստրադայի ապագա աստղը ընդունվել է Տաշքենդի՝ երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ, քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ֆակուլտետ:

Բայց նրան թերևս վիճակված չէր ինժեներական գործունեությամբ զբաղվել: Ռոքսանա Բաբայանը ուսանողական տարիներին նաև ինքնագործունեության խմբում է հանդես եկել և այդ շրջանակում մի քանի անգամ երգի մրցույթներում մրցանակներ է շահել:

Հնարավոր է, որ տաշքենդցի հայուհու երգեցողության ելևէջները կամ, ավելի շուտ՝ դրանց մասին պատմել են Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ղեկավար, հանրահայտ Կոնստանտին Օրբելյանին և նա Ռոքսանային հրավիրել է Երևան: Տեղի է ունեցել դա 1970-ականների առաջին կեսերին, և հենց այդպես էլ սկսվել է Ռոքսանա Բաբայանի վերելքը:

© Sputnik / Юрий СомовԷստրադային երգչուհի Ռոկսանա Բաբայանը. (Մոսկվա, 1995 թվական)
Ճարտարագիտականն ավարտած երգչուհին, որ հայտնվեց Օրբելյանի նվագախմբում ու մնաց բեմում - Sputnik Արմենիա
Էստրադային երգչուհի Ռոկսանա Բաբայանը. (Մոսկվա, 1995 թվական)

Շրջադարձային պահերից մեկը էստրադային երգերի «Դրեզդեն 1976» միջազգային փառատոնում գլխավոր առաջին մրցանակին արժանանալն էր, որը Ռոքսաննա Բաբայանին հաջողվեց, չնայած, ինչպես նշում են ժամանակակիցները, փառատոնի ժյուրին բավականին խիստ էր գնահատում ոչ գերմանացի երգիչների ելույթները:

Певица Роксана Бабаян во время награждения деятелей культуры и искусства государственными наградами РФ - Sputnik Արմենիա
Պետք է այսօր ասել, «վաղը» կարող է չգալ. Ռոքսանա Բաբայանը` ամուսնական հարաբերությունների մասին

Դրանից հետո Ռոքսանա Բաբայանը հանդես է եկել «Տարվա երգը»՝ ԽՍՀՄ գլխավոր էստրավային-երաժշտական փառատոնում: Բնութագրական է, որ 1988-ից մինչև 1996-ը Ռոքսանա Բաբայանը անընդմեջ ընդգրկվել է «Տարվա երգը» փառատոնի եզրափակիչ փուլում: Ստեղծագործական նման կայունությամբ քչերը կարող են հպարտանալ:

Զուգահեռաբար, ի դեպ, երգչուհին շարունակել է բարձրագույն կրթություն ստանալ և 1983-ին ավարտել է Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի վարչատնտեսական ֆակուլտետը:

Հավելենք, որ Ռոքսանա Բաբայանը վերջին տասնամյակում նաև քաղաքական ասպարեզ է մտել, անդամակցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Բացի այդ, մեր հայրենակցուհին նաև թափառող կենդանիների խնդիրներով է զբաղվում, մասնավորապես հայտնի է, որ Ռոքսանա Բաբայանը կենդանիների պաշտպանության ռուսաստանյան լիգայի նախագահն է:

Լրահոս
0