21:14 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Դրոն և Մարտիրոս Սարյանը

Տհաճ և ծանր պարտականություն էր բաժին հասել հայրենիքն ազատագրած Դրոյին. հերոսի 135 ամյակն է

© Photo: Public domain
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
29120

Քսաներորդ դարի հայ ականավոր պետական, ռազմական, ազգային, ՀՅԴ գործիչ Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի կյանքի և գործունեության մասին պատմող հետազոտությունների, գիր-գրականության պակաս չկա, իհարկե: Բայց, ինչպես հաճախ է դա պատահում, պակաս կա այդ գիր-գրականության իմացության: Այն իմաստով, որ ընդհանուր պատկերացումը միայն առասպելականացման ու մակերեսայինի վրա չմնա:

Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884 թվականի մայիսի 31-ին, Իգդիրում.  այս տարի մեծ գործչի 135-ամյակն է: Սովորաբար, նման հոբելյաններն արժե նշել կամ առնվազն առանձնացնել: Մանավանդ, եթե խոսքը, Բաշ-Ապարանի ճակատամարտի գլխավոր գործող անձանցից մեկի, հերոսի մասին է:

Առհասարակ, այդ կարգի նշանակալի անձանց, ազգին ու պետությանը անուրանալի ծառայություններ մատուցած պատմական դեմքերի գործունեության մասին հանրությանը պարբերաբար հիշեցնելու անհրաժեշտությունը կա: Ոչ միայն Դրաստամատ Կանայանի կամ ասենք, Արամ Մանուկյանի, ոչ միայն Գարեգին Նժդեհի կամ Ռուբեն Տեր-Մինասյանի...

Բայց ի՞նչ գիտեն մեզանից շատ-շատերը Դրաստամատ Կանայանի ու նրա գործունեության մասին: Եթե հարցում անցկացվի, ապա հանկարծ կարող է պարզվել, որ 90-ականներին կեսերին, այն էլ՝ Հայաստանում, ՀՅԴ գործունեության կասեցման ու ««Դրո» կառույցի» գործի համատեքստում պոպուլյար դարձած «Ելի՛ր, դաշնակ Դրո…» երգից այն կողմ շատերը ուրիշ էլ ոչինչ չգիտեն:

Ու հարցը սոսկ այն չէ, որ թվարկված ու բազմաթիվ չթվարկված գործիչներն անուրանալի ավանդ են ունեցել մեր պետականության վերականգնման գործում: Հարցը նաև սոսկ պատմական իրադարձություններ ու տարեթվեր հիշելու մեջ չէ: Հիմնական հարցը պատմությանը լավատեղյակ լինելն է, ինչը թույլ է տալիս բազմապատիկ ավելի բանիմաց ու հեռատես գործել ներկայում և ապագայի համար:

Իսկ Դրաստամատ Կանայանի մասին տեղեկություններ կարելի է քաղել թեկուզ Վիքիպեդիայից...թեկուզ

Կարծում ենք` շատերը գոնե գիտեն, որ 1918 թվականի մայիսի 23-27-ին Դրաստամատ Կանայանն է ստանձնել Ապարանի ճակատի հրամանատարությունը:

Драстамат Канаян и Хечо
Դրոն և Խեչոն

Բայց այն, որ նույն թվականի դեկտեմբերին վրաց-հայկական պատերազմ է եղել և Վրաստանը նպատակ է ունեցել զավթել Լոռին, գիտեն հայոց պատմության դասերից ոչ միայն չբացակայածները, այլև այդ դասը աչքի անցկացրած հայրենակիցները: Չնայած, վստահ չենք, թե շատերն են հիշում, որ հայկական զորախումբը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ է մեկ ամսվա ընթացքում Լոռին լիովին ազատագրել՝ ջախջախելով այստեղ ներթափանցած վրացական զորքերը: Ըստ որում, մերոնք Թիֆլիսն էլ կարող էին հանգիստ գրավել, եթե իհարկե, արտաքին-դիվանագիտական միջամտության հանգամանքը չլիներ:

Могила Драсамата Канаяна (Дро)
© Sputnik / Aram Nersesyan
Դրոյի շիրմաքարը

Այդ Դրաստամատ Կանայանի գլխավորած զորախումբն է 1920-ի ապրիլին շտապել օգնության հասնել թուրք-թաթարական ասպատակության տակ հայտնված Արցախի հայությանը, նախքան այդ ավարտին հասցնելով Զանգեզուրի ազատագրումը:

Եվ մի հետաքրքրական պահ էլ կցանկանայինք ընդգծել:

Հայտնի է, որ Դրաստամատ Կանայանը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար՝ բավականին տհաճ ու ծանր պարտականությամբ իշխանությունը փոխանցել տնաքանդության լծված բոլշևիկական հեղկոմին: Առավել տհաճ պիտի լիներ դա մի զորահրամանատարի համար, որն ի տարբերություն Կարսը առանց պայքարի թուրքին թողած ու բոլշևիկյան մոլորեցրած պրոպագանդային կուլ գնացած զորախմբի, հայ-թուրքական ճակատի իրեն վստահված Սուրմալուի մասում 1920-ի հոկտեմբերին ինչպես հարկն է ջարդ էր տվել գրեթե քառապատիկ գերազանցող թուրք-քրդական ուժերին:

Բայց հետաքրքրական հանգամանքներից մեկն այն է, որ Դրաստամատ Կանայանը եղել է մեր Առաջին Հանրապետության այն սակավաթիվ գործիչների շարքում, որը մյուսներից ավելի վաղ է հասկացել այն, ինչն, օրինակ, նախկին վարչապետ Սիմոն Վրացյանը արձանագրել է արդեն հետին թվով:

Այո, խոսքն այն մասին է, որ Հայաստանը կարող էր շատ ավելի վաղ խորհրդայնացվել, ինչով զգալիորեն կխուսափեր խոշոր տարածքային կորուստներից: Փաստ չէ, որ սահմանը Կարինի մոտով կանցներ, մանավանդ, որ պատմությունը «եթե…»-ներ չի սիրում:

Ըստ թեմայի

Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը. վառ կադրեր Սարդարապատից
Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ. ի՞նչ փաստաթղթեր է հրապարակելու ազգային արխիվը
Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է
թեգերը:
Նժդեհ, Լոռի, Վրաստանի Հանրապետություն, ԽՍՀՄ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ