06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Էլթոն Ջոն

Հայ հանդիսատեսը Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կդիտի առանց սեքսի ու թմրանյութի տեսարանների

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Կաննի կինոփառատոնում կայացած պրեմիերայից մի քանի օր անց երևանյան կինոթատրոնների էկրանին կհայտնվի ռեժիսոր Դեքստեր Ֆլեթչերի «Ռոքեթմեն» ֆիլմը, որը պատմում է Էլթոն Ջոնի կյանքի մասին: Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին։

XXI դարի երկրորդ տասնամյակը բավական արգասաբեր է դարձել երաժշտական կենսագրական մյուզիքլների ստեղծման առումով. այստեղ են և՛ «Սերն ու գթասրտությունը»` The Beach Boys-ի համահիմնադիր Բրայան Ուիլսոնի կյանքի մասին, և՛ «Փողոցների ձայնը»՝ N. W. A հիփ-հոփ խմբի վերելքի և անկման մասին, ֆիլմեր Մայլզ Դևիսի և Ջեյմս Բրաունի կյանքի մասին և վերջապես «Բոհեմյան ռապսոդիան»` Queen ռոք խմբին նվիրված ամերիկա-բրիտանական կենսագրական ֆիլմը:

Հենց «ռապսոդիան», չնայած չորս «Օսկար» ստանալուն, մեծ սկանդալ առաջացրեց, ինչպես գեղարվեստական առումով (շատ երկրպագուներ ու քննադատներ դժգոհ էին ֆիլմից), այնպես էլ՝ արտադրական, քանի որ ռեժիսոր Բրայան Սինգերին զրկել էին անվանակարգից մանկապղծության սկանդալի պատճառով և ռեժիսորական աշխատանքները ստիպված եղավ շարունակել և ավարտին հասցնել բրիտանացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Դեքստեր Ֆլետչերը:

Ֆլետչերը փորձեց փրկել ֆիլմը, բայց ամեն դեպքում այն չդարձավ իր լիարժեք կինոնկարը` ի տարբերություն «Ռոկետմենի», որտեղ ռեժիսորին վերջապես հաջողվեց փայլել բոլոր գույներով ՝ մեծածավալ և, անկասկած, կոմերցիոն ֆիլմի շրջանակում, ձևավորելով ուրույն ձեռագիր և հեղինակային մոտեցում սեփական երաժշտական-բեմական աշխարհը կերտելիս:

Երևանում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ են նետել. չարամիտը հայտնաբերվել է

Շատերին հետաքրքրում էր, թե ով է խաղալու մեծ վարպետին ՝ հաշվի առնելով նրա իմպուլսիվ, եռանդուն և էքսցենտրիկ բարքերը երիտասարդության տարիներին։

Դեռևս ֆիլմի թողարկումից շատ առաջ քննարկվել և քննարկվել էին Թոմ Հարդիի, Ջասթին Թիմբերլեյքի, Դենիել Ռեդքլիֆի և էլի ուրիշների թեկնածություններ, սակայն արդյունքում գլխավոր դերը տրվեց Թերոն Էջերտոնին, որի առջև, ասում են, Էլթոն Ջոնը բարդ խնդիր էր դրել ՝ չպատճենել իրեն ամեն ինչում, բայց ոչ էլ ստեղծել միանգամայն նոր կերպար, այլ մնալ «ոսկե միջինի» տիրույթում, ու նաև ֆիլմի բոլոր երգերը Թերոնն ինքն է երգել։

Ֆիլմը շատ ավելի մոտ է ֆենտեզի-բայոպիկի ժանրին, քան մյուզիքլին, քանի որ օգտագործում է Հոլիվուդի լավագույն երաժշտական ֆիլմերի տարրերը` այլընտրանքային իրականության պատրանք, ճանապարհորդություն ժամանակի մեջ, հեքիաթայնություն և այլն: Ֆիլմը կարող է առանձին դիտարկվել նաև որպես հիանալի նյութ բրոդվեյյան բեմին ադապտացնելու համար, սակայն ի տարբերություն «Բոհեմյան Ռապսոդիայի», որտեղ ռեժիսորներն աշխատել են The Queen երաժիշտների խիստ հսկողության տակ (բացի հանգուցյալ գլխավոր հերոս Ֆրեդի Մերկյուրիից), այստեղ ֆիլմը շնչում է «սեփական թոքերով»։

Ի՞նչ է հյուրասիրել Արմեն Սարգսյանը լեգենդար Էլթոն Ջոնին. լուսանկար

Ինչպես շատ այլ կենսագրական ֆիլմերում, «Ռոկետմենը» պատմում է ստեղծագործական հանճարի ուժի մասին, ինչպես նաև մենակության դեմ պայքարի, երջանիկ կյանքի որոնման, որին, Էլթոնի խոսքով, ինքն արդեն հասել է, իսկ Դեքստեր Ֆլեթչերը հասել է լավ ֆիլմի ստեղծմանը:

Գոհ են բոլորը, բացի գրաքննիչներից. Ռուսաստանում ֆիլմից մի քանի դրվագներ են կտրել: Կինոժապավենից հանել են դրվագներ, որոնցում առկա են համբույրներ և նույնասեռականների անկողնային տեսարաններ, ինչպես նաև այն դրվագները, որտեղ թմրանյութ կա:

Հայաստանում նույնպես ֆիլմը կցուցադրվի նաև առանց հիշատակված տեսարանների, քանի որ Հայաստանը ֆիլմը ստանում ՌԴ-ից։ Նշանակում է, որ հայ հանդիսատեսին կհասնի նույն վիճակում, ինչ ռուսականին:

Էլթոն Ջոնն ինքը պնդել է, որ ֆիլմում ամեն ինչ պետք է անփոփոխ մնա։ Երգիչը խոստովանել է, որ որոշ ընկերություններ դիմել են իրեն ժապավենը մեղմելու առաջարկով, որպեսզի իջեցնեն տարիքային ցենզը, ինչին Էլթոնը պատասխանել է. «Բայց ես կյանք չեմ վարել, որին կարելի է «13 +» վարկանիշ շնորհել: Ես չէի ուզում, որ պատկերը լցված լինի թմրանյութերով և սեքսով, բայց բոլորը գիտեն, որ ես շատ եմ ունեցել և՛ մեկը, և՛ մյուսը 70-ական և 80-ական թվականներին»:

Հայաստանում կինոնկարը լայն վարձույթ դուրս կգա հունիսի 6-ին։

Էլթոն Ջոնը խոսել է Հայաստանում զգացած սիրո մասին

Ըստ թեմայի

Էլթոն Ջոն. «Հայերի հետ կատարվածը սարսափելի է»
Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը խոսել են Արարատը վերադարձնելու մասին. լուսանկարներ
Փաշինյանն ու Սարգսյանն ընթրում են Էլթոն Ջոնի հետ. տեսանյութ
Էլթոն Ջոնի հայաստանյան այցը` նախագահի նստավայրից մինչև բարեգործություն
թեգերը:
Կաննի կինոփառատոն, Էլթոն Ջոն

Գլխավոր թեմաներ