00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրը, Պոզներն ու Մարո տոտան. ինչ կնախընտրեին հայերը` պառկե՞լ, թե՞ աշխատել

© Sputnik / Armen HakobyanСтатуя "Продавец воды" в Ереване
Статуя Продавец воды в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառը սկսվել է, և հանգստի, հոգնածության մասին զրույցները հեղեղել են սոցցանցերը: Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն այս ֆոնին մտորում է, թե ինչ է աշխատանքը մարդու կյանքում, և հիանալի պատմություններ է պատմում մինչև կյանքի վերջ աշխատած ականավոր ու հասարակ մարդկանց մասին:

Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներ. «Ես ընդհանրապես չեմ հասկանում` ինչպես կարելի է չուզել աշխատել 55 տարեկանում»:

Երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկի. «Ճիշտ ելքը մեկն է` պարզապես դադարել աշխատանքի գնալ: Աշխատավարձը չնչին է, թոշակն ընդհանրապես` ոչինչ: Թող աշխատի Վլադիմիր Պոզները, որը շատ է ուզում...»:

Ու հենց Պոզներն էլ աշխատում է: Չնայած 85–ն է արդեն բոլորել:

Իսկ այս մայիսին «անգլիական այգի» է վերադարձվել (գրեթե իր տեղը) երևանաբնակների սիրած «Ջրավաճառ տղայի» արձանը (12-14 տարեկան աշխատող տղայի):

Прогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արձան կոտրելու արվեստը կամ ժապավենով փաթաթված վանդալիզմը Երևանում

Պոզներ, Տրոիցկի, քանդակի երևանցի տղա... Ինչպես ռուսներն են ասում «այգում` շամբուկ, Կիևում` ծա՞ռա» (В огороде бузина, в Киеве дядька?): Ոչ մի նման բան: Փողոցում ջուր վաճառող տղան աշխատում էր: Մինչև թոշակի տարիքին հասնելը, երբ նա այլևս գուցե չցանկանար աշխատել, դեռ շատ ժամանակ կար, բայց չի կարելի ասել, որ հասնելով այդ տարիքին, աշխատանքային գրքույկը թոշակառուի գրքույկի հետ փոխելով` մեր ջրվաճառը կնստեր բազկաթոռին և, ձեռքերը ծալած, հեռուստացույցով կնայեր Պոզներին:

Այդ առումով մեզնից յուրաքանչյուրն աշխատանքային երկարակեցության օրինակներն ունի, ես նույնպես: Հեռուստապատկերից անցնեմ կյանքին:

Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում մի կին էր ապրում, անունը` Մարո տոտա: Ինչո՞վ էր զբաղվում Մարո տոտան: Նախքան ամուսնանալն աշխատում էր Երևանի մարմարի գործարանում, այնտեղ էլ ընտանիք կազմեց, երեխաներ լույս աշխարհ բերեց:

Հետո ծնվեցին թոռները, ծոռները, քիչ էր մնում` նաև ծոռան երեխաներին էլ տեսներ: Ջանք չխնայելով` մեծացրեց բոլորին, սակայն ուշադիր էր նաև հարևանների նկատմամբ:

Երիտասարդ մայրերին սովորեցնում էր տոլման ճիշտ փաթաթել, վիրակապել, սրտի վերքերը բուժել, ընտանեկան բյուջեն ճիշտ կազմել ու դրամական միջոցների շարժը կառավարել:

Автобусная остановка в советской Армении - Sputnik Արմենիա
Ավտոբուսների կանգառներ. հայկական «ճայը» կանադական լուսանկարչի աչքերով

Հենց մի բան էր պատահում, երիտասարդներն անմիջապես վազում էին Մարո տոտայի մոտ: Տարօրինակ է` նրանց մայրերը, որ ինքնավստահ տանտիրուհիներ էին, դրանից չէին սրտնեղում. այնքան ամուր և հաստատուն էր Մարո տոտայի հեղինակությունը, որը կարողացել էր խուսափել անձի պաշտամունք հաստատելուց: Ի՞նչ ստացավ փոխարենը: Պաշտոնական պարգևներից` մեդալ «Կովկասի պաշտպանության համար», որից պատերազմից հետո, ուրախությունից գրեթե բոլոր երևանաբնակներին էին բաժանել, ոչ պաշտոնականներից` համընդհանուր երախտագիտություն ու հիշատակ:

... Սուրեն Գեղամի Զոհրաբյան` Գեղամ Նիկիտայի Զոհրաբյանի որդին: Գեղամ Նիկիտիչը ինձ հայ գրականություն էր դասավանդում Երևանի Մռավյանի անվան դպրոցում, և որևէ մեկը նույնիսկ մտածել չէր կարող, որ նրա տարիքում ավելի լավ է գիրք կարդալ բազկաթոռին նստած, քան դպրոցում կանգնած լինել ուսուցչի գրասեղանի մոտ:

Գեղամ Սուրենիչը նրա որդին է: Մահացել է 96 տարեկանում: Մինչև վերջին ժամը աշխատանքի էր գնում: Հիշվող արտահայտություններից:

«Երբեք չի կարելի թևաթափ լինել` մեջտեղ բերելով տարիքը, չի կարելի ասել՝ «ես մեծ եմ» և դադարել աշխատել: Քանի դեռ մտածելու, տրամաբանելու ունակություն ունեք, արե՛ք դա», – ասում էր Սուրեն Գեղամիչը, և նա գիտեր` ինչ էր ասում:

Петух - Sputnik Արմենիա
Հնարամիտ Լուսիկ տոտան, կամ ինչու էր մշակույթի նախարարության առավոտը սկսվում աքաղաղի կանչից

Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյան: Անձնական նամակից, որտեղ նա բացատրում է, որ զբաղված է լինելու ընթացիկ տարվա ապրիլին. «Ապրիլի 20-ին Դուբնայում Ինժեներական դպրոց եմ բացելու, որից հետո կլինի կոնֆեռանս և «կլոր սեղան»` Բաումանի ուսումնարանի, Ֆիզտեխի և ՄԻՖԻ–ի ղեկավարների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: Այդ միջոցառումը նախատեսված էր, և այժմ ես այն չեմ կարող տեղափոխել: Ապրիլի 22, 23, 24–ին (Մոսկվայում Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողով)»:

Չենք խոսում այն մասին, որ նա Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է, «Դուբնայի» համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչը, բացի այդ պատրաստվում է Լեհաստան մեկնել սիրելի թոռան հարսանիքին մասնակցելու համար: Ակադեմիկոսն ի դեպ 86 տարեկան է:

Շառլ Ազնավուր: Մի քիչ էլ և կտոնեինք մեծն երգչի 95-ամյակը: Բայց ոչ այնպես, որ Ազնավուրը կնստեր դահլիճում, իսկ նրան մեծարողները հանդես կգային բեմից. Ազնավուրը կանգնած կլիներ բեմում, դահլիճը նույնպես հոտընկայս կլիներ, բայց բուռն և չդադարող ծափողջույների համար:

83 տարեկանում նախատեսված նրա համերգաշրջագայությունների ցանկից. «Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու Փարիզում մի ամբողջ ամիս: Այնուհետև գուցե Եգիպտոս մեկնեմ: Ծրագրում եմ հանդես գալ բուրգերի ստորոտում: Խնդիրն այն է, որ երեկոյան այնտեղ շատ ցուրտ է... Իմ արհեստում գլխավորը հանդիսատեսին նվիրված լինելն է: Նա ինձ բեմում տեսնում է այնպիսին, ինչպիսին ես կյանքում եմ`որպես սովորական մարդ: Ես պահանջկոտ չեմ: Ինձ համար կարևորը ընտանիքս է և հանդիսատեսս»:

Շառլի ելույթը Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության նախաձեռնած համերգի ժամանակ. 13 մարտի 2018 թ. - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Իսկ մեզ համար կարևորն այն է, որ մենք իմանանք, որ աշխատանքը` լավագույն դեղամիջոցն է չարության, ձանձրույթի, արատի և կարիքի դեմ :

Հիշում է ռուս նկարիչ, լրագրող, գրող, դերասան և հեռուստահաղորդավար Յուրի Ռոստը. «Ահա մեծն նկարիչ Սարյանի լուսանկարչական դիմանկարի պատմությունը: Նա արդեն 90 տարեկան էր: Երբ ես եկա նրա արվեստանոց, նա նստած էր և տերևներ էր նկարում: Երբ թղթի կտորն ամբողջությամբ տերևներով էր պատվում, նա հատակին էր շպրտում այդ թղթի կտորը, վերցնում մյուսը և կրկին այն տերևներով լցնում, և կրկին ցած գցում, այնպես որ տպավորություն էր ստեղծվում, թե նա ամբողջությամբ թափված տերևների մեջ է: Բայց լուսանկարը ոչ մի կերպ չէր ստացվում: Մի պահ Սարյանը կանգնեց և մոտեցավ պատուհանին: Ես սեղմեցի լուսանկարչական ապարատի սեղմակը: Իսկ ավելի ուշ, երբ հայտածում էի ժապավենը , տեսա, որ նկարիչը կարծես արդեն այն կողմ է նայում, այլ աշխարհ: Շուտով Սարյանը մահացավ»:

Այսինքն 90-անց մարդն արդեն այն աշխարհին է նայում, բայց իր աշխատանքը չի թողնում: Ահա այսպիսի պատմություններ:

Իսկ հիմա հարց: ՆԱՍԱ–ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը կամավորների են հավաքագրում՝ կատարելու համար փորձ, որի ժամանակ պետք է անկողնուց վեր չկենալ 60 օրվա ընթացքում: Ուսումնասիրությունն անցկացնելու են ավելի քան 100 գիտնական, նպատակը` պարզել, թե ինչպես է անկշռության վիճակն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Ի՞նչ եք կարծում, որը կնախընտրեին հայերը` պառկել անկողնում, թե աշխատանքի գնալ: Այնուամենայնիվ, որն էլ ընտրեք, երկա՛ր ապրեք:

Լրահոս
0