00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իվան Կնունյանցի տաղանդը. քիմպաշտպանության միջոցից մինչև գլուխգործոցների վերականգնում

© Sputnik / Б. КузьминАкадемик Иван Кнунянц (1967 год). Москвa
Академик Иван Кнунянц (1967 год). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մյուս Կնունյանցներին հեղափոխական պայքարի հուրն էր կլանել, ապա Իվան Կնունյանցին, անկասկած, գրավել էր քիմիական սպիրտայրոցի բոցը՝ կոլբայի մեջ հերթական փորձարկումը կատարելիս: Ու այդ հետաքրքրությունը տարել է նրան դեպի գիտության լույսը, միաժամանակ, լուսավորելով շատերին:

Լաբորատորիայի կիսախավարի մեջ փարոսի նման շողարձակում է աշխատասեղանի լուսամփոփը: Վաթսուննանց մի տղամարդ, խոժոռադեմ կամ ավելի շուտ՝ կենտրոնացած, բայց վստահ շարժումներով, նախ՝ բամբակե գնդիկով փայտիկը թաթախում է փորձանոթում եղած հեղուկի մեջ, ապա նրբորեն հպում իր առջև դրված սև, կեղտոտ տախտակին: Փոխում է գործածած բամբակը, ու էլի՝ հպում: Հետո՝ էլի: Ու, ո՜վ հրաշք, անհրապույր, սև ու անդուր տախտակի վրա, ասես կախարդանքով, գույներ են հայտնվում: Տղամարդու դեմքը արդեն ավելի լուսավոր է, քան լուսամփոփն անգամ: Նրա դեմքին ժպիտ է հայտնվում, այնպիսի ժպիտ կամ ավելի շուտ արտահայտություն, որ երևի միայն փիլիսոփայական քարը փնտրող ալքիմիկներն են ունեցել, երբ կարծել են, որ մի քայլով էլ մոտեցան որոնածին:

Չէ, ոչ մի կախարդանք, իհարկե չկար, ու ալքիմիա էլ չկար: Միմիայն քիմիա և գիտելիքով ստեղծված լույս:

© Sputnik / ЧернышевԻվան Կնունյանցը՝ լաբորատորիայում
Իվան Կնունյանցի տաղանդը. քիմպաշտպանության միջոցից մինչև գլուխգործոցների վերականգնում - Sputnik Արմենիա
Իվան Կնունյանցը՝ լաբորատորիայում

Այդ մարդը մեր անվանի հայրենակից, ակադամիկոս, գեներալ և քիմիայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող Իվան Կնունյանցն էր: Իսկապես էլ՝ լեգենդար անձնավորություն:

Ծնվել է Իվան Կնունյանցը 1906 թվականի հունիսի 4-ին (նոր տոմարով), հայոց Շուշիում: Հեղափոխական Կնունյանց եղբայրներից Լյուդվիգ Կնունյանցի որդին է: Եվ, եթե նրա գերդաստանի մյուս ներկայացուցիչները բոլշևիկյան-հեղափոխական թոհուբոհի մեջ էին նետվել, ապա Իվան Կնունյանցին բոլորովին այլ «թոհուբոհ» էր գրավում՝ գիտությունը, ավելի կոնկրետ՝ քիմիան:

Եթե միայն թվարկենք Իվան Կնունյանցի գիտական նվաճումները, ապա դա կարող է բավականին երկար ժամանակ պահանջել: Մարդու պարգևներն էլ, մանավանդ, եթե այդ մարդը ԽՍՀՄ-ում ապրող և աշխատող հայազգի գիտնական էր, արդեն իսկ խոսում են հայրենիքին մատուցած ծառայությունների ու գիտության մեջ ունեցած ներդրման մասին: Հենց այնպես երեք անգամ «Ստալինյան մրցանակ» չէին շնորհում (1943, 1948 և 1950թթ.), ոչ էլ 40-42 տարեկանում՝ գեներալ-մայորի, առավել ևս՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներն էին առատորեն բաշխում: Կամ էլ, ասենք՝ Կարմիր դրոշի, Աշխատանքային Կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշանները:

Парад на Красной площади в ознаменование победы СССР над Германией в Великой Отечественной войне (24 июня 1945). Москвa - Sputnik Արմենիա
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Հաշվի առնելով, որ Իվան Կնունյանցի գիտական աշխատանքի մի զգալի մասը զուգահեռված է այսպես ասենք՝ ռազմական քիմիայի հետ, հասկանալի է, որ շատ հանգամանքներ նշվում են ընդհանուր գծերով: Հայտնի է, որ նա 1943-ին ստացել է քիմիական զենքից անհատական պաշտպանության ամենահաջող և ունիվերսալ միջոցը, որը մի տևական շրջան կիրառվել է ԽՍՀՄ Զինված ուժերում:

Դոկտոր, պրոֆեսոր և գեներալ Իվան Կնունյանցը 1954 թվականից մինչև կյանքի վերջը (1990 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տարր-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչն էր, ակադեմիկոս:

Նրա քիմիական հետաքրքրությունների տիրույթն ընդարձակ է, իհարկե՝ օրգանական քիմիա, քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, դեղանյութերի սինթեզում, սինթետիկ մանրաթելեր, ներկանյութեր, սպիտակուցի քիմիա, ժառանգականության քիմիական հիմունքներ: Ասացինք, չէ՞, որ երկար կարելի է թվարկել: Իվան Կնունյանցը համարվում է ֆտորօրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրը: Մշակել է նոր մոնոմերների, ջերմակայուն պոլիմերների և դեղագործական պրեպարատների արդյունաբերական սինթեզի եղանակներ։

Մի խոսքով, ուղնուծուծով գիտնական, նաև հրաշալի դասախոս և ղեկավար, ում «ձեռքի տակ» տասնյակ ու տասնյակ քիմիկոսներ և նոր գիտնականներ են աճել:

Իսկ ի՞նչ եղավ սև ու կեղտոտ տախտակը: Այն ընդհանրապես ի՞նչ կապ ունի քիմիայի ու Կնունյանցի հետ: Կապն, իհարկե, ուղղակի է:

Музей ВОВ. Форма адмирала Исакова - Sputnik Արմենիա
Կարսում ծնված ծովակալը` «առանց ոտքի, բայց գլխով»

Բանն այն է, որ Իվան Կնունյանցը նաև գեղարվեստի, նկարչության, ձևավոր կահույքագործության մեծ սիրահար է եղել և հսկայական ծառայություններ է մատուցել նաև արվեստի գործերի վերականգնման ասպարեզում:

Այդպիսի մի լեգենդանման պատմություն կա, ավելի շուտ՝ պատում, թե 1960-ականների կեսերին, օրերից մի օր, Լենինգրադին մերձակա անտառներից մեկում թափառելիս, արդեն մոտ վաթսունամյա քիմիկոսը հյուրընկալվում է մի անտառապահի տնակում: Նա էլ մեր անվանի հայրենակցին թեյ է հյուրասիրում, իսկ գավաթը դրված է լինում սկուտեղի դեր կատարող մի սևոտ տախտակի կտորի վրա:

Իվան Կնունյանցին այդ տախտակի կտորը հետաքրքրում է, դե, անտառապահը, հասկանում եք, առանց «օֆ քաշելու» այդ փայտի կտորը տալիս է գիտնականին:

Նրանք այնքան տարօրինակ մարդիկ են, այդ գիտնականները, մանավանդ, եթե ֆիզիկոս կամ քիմիկոս են: Իսկ ինչո՞ւ չնվիրել կեղտոտ ու սևացած տախտակի կտորը լավ մարդուն, չէ՞:

Հա, ու ըստ այդ լեգենդի, Իվան Կնունյանցը հետո, իր պատրաստած հատուկ լուծիչներով մշակել է այդ խորհրդավոր տախտակը և, այ քեզ բա՜ն, պարզվել է, որ դա 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յորիս վան Սոնի շքեղ նատյուրմորտներից մեկն է: Թեպետ սա այդ պատման ամենից հստակ ու արժանահավատ պահն է: Եվ ամենակարևոր: Ի դեպ, այն, որ այս հեղինակը նաև տախտակի վրա է վրձնել, այլ ոչ միայն կտավի, հայտնի է:

Посольство Армении в России - Sputnik Արմենիա
Ուզում էր վերականգնել Հայոց թագավորությունը, բայց դարձավ գիտելիքի կայսրության պահապան

Հարց է նաև, թե հետո ինչ է եղել այդ խիստ ուրույն ու մեծարժեք ստեղծագործության հետ, որտե՞ղ է այն պահվում: Համենայն դեպս, ըստ ժամանակակից տեղեկատվական շտեմարանների, Ռուսաստանի պատկերասրահներում Յորիս վան Սոնի միայն մի քանի աշխատանք կա՝ Էրմիտաժում: Եվ ըստ լեգենդային այն նկարագրության, թե Կնունյանցի շնորհիվ ինչ պատկեր է բացվել մատուցարանի տեղ անտառապահի տնակում եղած տախտակի վրա, խոսքը Յորիս վան Սոնի՝ օմարով, ոստրեներով և մրգերով նատյուրմորտի կամ դրա՝ տախտակի վրա արված մեկ այլ տարբերակի մասին է:

Հնարավոր է, իհարկե, խորհրդավոր տախտակը բոլորովին այլ հանգամանքներում է հայտնվել Իվան Կնունյանցի լաբորատորիայում, բոլորովին այլ վայրիվերումների արդյունքում, իսկ անտառապահի ու տնակի մասին անորոշ լեգենդը հորինվել է հատուկ ուշադրություն չգրավելու համար: Մանավանդ, որ ժողովուրդը սիրում է առասպելներ:

Բայց արվեստի ու գիտության տեսանկյունից կարևոր փաստն այն է, որ հայ քիմիկոսը կարողացել է վերականգնել 17-րդ դարի հոլանդական նկարչի, գուցե անդառնալի կորած համարվող, շքեղ ստեղծագործությունը:

Եվ դա միակ դեպքը չէ, քանզի Իվան Կնունյանցի ջանքերով ու գիտելիքի շնորհիվ, մի շարք այլ հայտնի գեղանկարներ ևս վերականգնվել են ու վերադարձվել մարդկությանը:

Ու դա ոչ պակաս սխրանք է, ի դեպ:

Լրահոս
0