08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Դմիտրիի Պիսարենկո

Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
30950

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն առաջին անգամ այցելել է ամերիկյան «հրեշտակների քաղաք» ու պատմել տպավորությունների և հայկական երազանքի մասին:

Այն, որ Լոս Անջելեսում և, մասնավորապես, Գլենդելում, քեզ զգում ես համարյա ինչպես տանը, բոլորին վաղուց է հայտնի: Բայց մի բան է ուրիշների պատմածը, բոլորովին այլ բան, երբ կյանքում ամեն ինչ այսքան բնական է ստացվում:

Սահմանն արտասահման չէ

Թռիչքի ամբողջ ընթացքում անգլերեն իմացող դստերս հարցնում էի, թե ինչպես է պետք ճիշտ պատասխանել, եթե ամերիկացի սահմանապահները սկսեն մանրամասն հարցուփորձ անել իմ ապրուստի ու աշխատանքի մասին: Ցավոք, կրկնուսույցի և ինքնուսույցի օգնությամբ այդ լեզվին տիրապետելու իմ բոլոր փորձերը անհաջողության էին մատնվել` ի տարբերություն, օրինակ, չեչեներենի և տաջիկերենի, որոնց, լեզվային միջավայրում երկար մնալու շնորհիվ և աստծու օգնությամբ, ես ժամանակին անգլերենից ավելի լավ էի տիրապետում: Բայց երկշաբաթյա արձակուրդս հերթական անգամ ինձ անդառնալիորեն համոզեց, որ արտերկրում ես կարող եմ մի կերպ դիմանալ առանց չեչեներենի, տաջիկերենի և նույնիսկ անգլերենի, բայց ահա առանց հայերենի՝ ոչ մի կերպ:

Մենք մոտենում էինք Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի անձնագրային ստուգման կետին, և ես ուշադիր ուսումնասիրում էի ամերիկացի սահմանապահներին: Ակամայից վստահություն ներշնչող և համակրելի դեմք էի փնտրում: Հաճելի տղամարդու նկատեցի, որը տիպիկ հայի և վրացու էր նման: Ներքուստ անմիջապես ինչ-որ զգացողություն ունեցա՝ մերոնցից է: Հենց նրան էլ մոտեցանք: Տեսնելով մեր կարմիր անձնագրերը` նա անգլերեն ստանդարտ ողջույնից հետո ռուսերենի անցավ.

– Օ՜, Ռուսաստան: Բարի գալուստ, որտեղի՞ց եք ժամանել:

– Երևանից:

Բարձրացրեց հայացքը, իսկ ես նրա անվանաքարտի վրա հայկական «յան» վերջավորությամբ ազգանունը կարդալուց հետո վստահ անցա մեր կարճատև զրույցի ընթացքում արդեն երրորդ լեզվին: Հայերեն բացատրեցի, որ ծնունդով Հայաստանից եմ, սակայն աշխատանքի բերումով երկար ժամանակով Ռուսաստան եմ տեղափոխվել, իսկ մի քանի տարի առաջ, կրկին աշխատանքի բերումով` Երևան:

– Ինչո՞վ եք զբաղվում – հարցրեց նա կենցաղային հետաքրքրասիրության տիպիկ երևանյան առոգանությամբ:

– Լրագրող եմ, Երևանում խոշոր ռուսական տեղեկատվական գործակալություն եմ ներկայացնում:

Եվ այստեղ անհավանական մի բան տեղի ունեցավ, որը կոտրում է անծանոթ երկրում անձնագրային ստուգում անցնող ուղևորի գիտակցության բոլոր կարծրատիպերը: Սահմանապահը նշեց ինձ հարազատ մի մարդու անուն-ազգանունն ու հարցրեց` ճանաչո՞ւմ եմ նրան:

- Ինչպե՜ս չեմ ճանաչում: Ախր, հենց նա է ինձ մասնագիտության ուղեգիր տվել: Նա իմ լրագրողական կնքահայրն է,- հիացած պատասխանեցի ես:

-Նա իմ փեսան է: Քրոջս ամուսինը, – անկեղծորեն շարունակեց սահմանապահը:

Մենք հասցրինք ևս մի քանի նորություն փոխանակել ընդհանուր ծանոթների կյանքից և միմյանց ամենայն բարին մաղթեցինք: Չեմ զարմանա, եթե մի օր նրան հանդիպեմ նաև Երևանում:

Լեզուն Գլենդել էլ կհասցնի

Եթե ասում են, որ լեզուն Կիև էլ կհասցնի, ապա Լոս Անջելեսի օդանավակայանից կհասցնի ուր ասես: Տաքսիստներն այստեղ գերազանցապես մեր մարդիկ են: Իսկ եթե նույնիսկ մերը չեն, հայերեն կկարողանան բացատրվել:

Անհատ տաքսիստները կազատվեն հարկերից. Նիկոլ Փաշինյան

Հայերն այստեղ ամենուր են: Նույնիսկ գերեզմանատանը: Գլենդելում գերեզմանատունը շատրվաններով այգին է: Հանգուցյալի մասին տեղեկություններ հայտնող ցուցանակները խրված են խնամված սիզամարգերի մեջ: Մեկի մոտ սևազգեստ կին է կանգնած: Ցավակցում ենք: Ի պատասխան նա իսկական հայկական սերիալ է պատմում այն մասին, թե ինչպես հարսը թունավորեց որդուն:

-Չկարողացան ընդհանուր լեզու գտնել, – փիլիսոփայորեն եզրափակում է նա:

Հայերենն այստեղ հնչում է ռադիոյի և հեռուստատեսության եթերում: Տեղի հեռուստաալիքներից մեկի (որի ղեկավարները մանկության ընկերներս են) խմբագրության ճանապարհին նրանց որդին հեռախոսով քյաբաբ ու խորոված է պատվիրում: Բարձրախոսով լսում եմ, որ նրան արցախյան բարբառով են պատասխանում: Պարզվում է, որ արցախցի այդ ընտանիքը միսը շատ համեղ է պատրաստում, բայց թանկ:

Ինչպես ավստրիացի դասախոսը 2 շաբաթ ապրեց Բանգլադեշում, մնաց Հայաստանում ու սովորեց հայերեն

-Սկզբում ես նրանց լեզուն ընդհանրապես չէի հասկանում, թեև հայերեն է: Այստեղ եմ ծնվել, հայերի մեջ: Արցախում երբեք չեմ եղել, բայց հիմա եթե հայտնվեմ այնտեղ, կկարողանամ բացատրվել, – ժպտում է մեր ուղեկցորդը:

Եվ սրանք դեռ բոլոր տպավորությունները չէին: Արցախյան բարբառն Արցախից հեռու սովորելը դժվար չէ, եթե զրուցակից կա:

Անակնկալ էր մեքսիկացի անվտանգության աշխատակցի շուրթերից մաքուր արևմտահայերենով «բարի գիշեր» մաղթելը՝ Ուոլթ Դիսնեյի անիմացիոն ֆիլմերի ստուդիա ուշ այցի ժամանակ:

-Անգլերեն այստեղ կարող ես և չիմանալ, բայց առանց հայերենի չես կարող,– այսպես արձագանքեց մեզ ուղեկցող հայտնի օպերատոր Ռոբերտ (Ռուբոշ) Խաչատրյանը: Իսկ ես ինձ համար Լոս Անջելեսի և Գլենդելի մեջ որոշակի նմանություն գտա Գրոզնիի և Դուշանբեի հետ. այնտեղ բոլորն ինձ հասկանում էին, երբ խոսում էի ռուսերեն, իսկ այստեղ հասկանում են, երբ խոսում եմ հայերեն:

Ըստ թեմայի

Գոհար Գասպարյան ֆենոմենը. բացառություն, որ նվիրվեց իր երկրին ու հավերժ մերը դարձավ
«Արա, վա՜յ, վա՜յ»․ աֆրոամերիկացիների զվարճալի երգչախումբը հայերեն է երգում
«Երևանը բնավորություն ունեցող քաղաք է». Պոզները չբացառեց Հայաստան վերադառնալու հեռանկարը
թեգերը:
հայերեն, Գլենդել, հայ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ