00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյան–իշխանություն առճակատումը սրվում է. իրականում ինչից պիտի ամաչի իրավապահ համակարգը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции "Инвестиции и торговля" (26 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մարդը պատառ-պատառ է անում իրավապահ մարմինների ծանուցումը հենց ներկայացուցչի աչքի առաջ, նշանակում է, որ նա հիմնավորումներ ունի։ Նշանակում է, որ նա վստահ է իր իրավացիության մեջ։ Իսկ եթե ծանուցումը պատռում է Գագիկ Ծառուկյանի կալիբրի կերպարը, նշանակում է, որ հակամարտությունն անխուսափելի է։ Չէ որ Ծառուկյանը հիանալի հասկանում է, թե ինչպիսի արձագանք կառաջացնի իր ժեստը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել Հայաստանի քննչական կոմիտե հարցաքննության։ Ավելին, նա պատռել է հարցաքննության ներկայանալու մասին ծանուցումը, երբ ոստիկանները այն հանձնել են նրան։

Ազգային ժողովի պատգամավորին և խոշոր գործարարին հարցաքննության են կանչել Աբովյանի բնակիչ Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան հրկիզելու մասին գործով, որն ավելի վաղ գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբը։ Բնականաբար, վնասարարության ակտը վերագրել են Գուլյանի մրցակիցներին «Բարգավաճ Հայաստանից», բայց Ծառուկյանը, խոսելով միջադեպի մասին, այն սարքված գործ է անվանել։

Спикер парламента Арарат Мирзоян наблюдает за выступлением руководителя фракции Процветающая Армения Гагика Царукяна на заседании парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Լավ չի արել. Միրզոյանի արձագանքը` Ծառուկյանի` ծանուցագիրը պատռելուն ու ՔԿ չներկայանալուն

Արդյունքում, ինչպես հայտնի է, Աբովյանում հրկիզել են շտաբի ղեկավարի ավտոմեքենան, Գուլյանը պարտվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, հաղթել է Վահագն Գևորգյանը։ Եվ սա այն դեպքում, որ քաղաքում նախընտրական երթին մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Պարտված կողմը շտապել է հայտարարել, որ դա բոլորովին պարտություն չէ, այլ վերջապես հաստատած ժողովրդավարության հաղթանակը, քանզի նախկին իշխանությունների օրոք նման բան չէր կարող տեղի ունենալ։ Մի կողմից, իհարկե, դա այդպես է։ Բայց մյուս կողմից, ուրիշ ի՞նչ կարող էր ասել իշխող կուսակցությունն իր թեկնածուի պարտության դեպքում։

Սակայն երկար չհաջողվեց պահպանել պարկեշտ դեմք․ ամեն ինչ փչացրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը ԲՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած աբովյանցիներին անվանեց անարժանապատիվ։ Մարզպետի ցասումն այնքան ուժեղ էր, որ դուրս պոռթկաց՝ խախտելով կուսակցության գլխավոր ուղու արտաքին ներդաշնակությունը։

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն արձագանքել է մարզպետի անզսպությանը ֆեյսբուքյան գրառումով։

«Ես, իհարկե, ենթադրում էի, որ Աբովյանում պարտվելը Կոտայքի մարզպետին բերելու է հոգեկան ծանր ցնցումներ,սակայն չէի պատկերացնում, որ մարզպետն իրեն այդ աստիճան կկորցնի...

Տեսեք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարզպետի պրոտեժեն պարտվեց, չնայած գործող քաղաքապետի դեմ գործածվում էին վարկաբեկման բոլոր տեխնոլոգիաները։

Ես բնավ ոչինչ չեմ պնդում, բայց, օրինակ՝ հրկիզված մեքենայի կեղտոտ պատմությունը, կարծում եմ, որ կարող է լինել այդ հնարքներից մեկը։

Ծառուկյանը պատռել է ծանուցումն ու չի ներկայացել հարցաքննության

Ինչևիցե, ասածս ինչ է...այսքանից հետո ներկայիս մարզպետը իրեն իրավունք է վերապահում ուղղակի պիտակավորել աբովյանցիներին, անվանելով նրանց «անարժանապատիվ»:

Այս լկտի և անպարկեշտ արտահայտությունը մեկնաբանելու կարիք չկա, դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։

Президент НОК Армении Гагик Царукян на торжественной церемонии чествования и награждения спортсменов Армении (18 сентября 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ չի հարուցվի. ՀՔԾ

Ախր հերիք է հիստերիաների ներքո վիրավորել մարդկանց և մնալ անպատիժ», - գրել է Աբովյանը։

Ենթադրվում է, որ աբովյանցիները կցուցադրեն սեփական արժանապատվության աստիճանը՝ պատասխան պահանջելով մարզպետից նման խոսքերի մասին։ Բայց, եթե մարդիկ նախընտրում գործ չունենալ նրա հետ, նրանց կարելի է հասկանալ։

Վերադառնանք չարաբաստիկ ծանուցմանը։ Դատելով մամուլի հրապարակումներից՝ ԲՀԿ-ում հիանալի գիտեն, թե ով է այրել այդ ավտոմեքենան։ Ավելին, ԲՀԿ-ում համոզված են, որ իրավապահ մարմինները նույնպես հիանալի տեղեկացված են։ Այլապես ինչպե՞ս բացատրել հավասարակշռված և հազվադեպ հրապարակավ սրացումների գնացող Ծառուկյանի խոսքերը։

«Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի, և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են «մուտիլովչիկները», որ այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի», - ասել է Ծառուկյանը։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մուտիլովկաներ մի արեք». Ծառուկյանն այն մասին, թե ինչու ԲՀԿ–ում չեն խոսում Քոչարյանի մասին

Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, ամենից շատ զայրացրել է, որ հարցաքննության կանչում են իրեն, այլ ոչ թե նրանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են հրկիզմանը։ Այժմ ԲՀԿ առաջնորդը վիրավորված է ծանուցում ստանալու փաստից, բայց իրենց վիրավորված են համարում իրավապահ մարմինները․փաստաթուղթը ցուցադրական կերպով ոչնչացվել է։

Իհարկե, տհաճ է, երբ աչքիդ առաջ պատռում են քո գրած ծանուցումը։ Սակայն թույլ տվեք հարցնել քննիչներին` երբ մոտ մեկ տարի առաջ այլընտրանքային սեռական գիտակցության մի զույգ կրողներ ներխուժեցին ոստիկանության բաժանմունք, այնտեղ ծեծկռտուք սարքեցին, մի՞թե որևէ մեկը այդ համազգեստի կրողներից չվիրավորվեց։ Ի դեպ, կուզեինք իմանալ՝ ինչ-որ միջոցներ կիրառվե՞լ են այդ զույգի նկատմամբ։ Այդ մասին որևէ տեղեկություն չկա։

Կամ, երբ ապրիլի 2-ին «Եռաբլուր» հուշահամալիրում բազմաթիվ ոստիկանների քթի տակ օրը ցերեկով կողոպտեցին ապրիլյան պատերազմի հերոսի ազգականների ավտոմեքենան, մեր իրավապահներն իրենց անարգված չզգացի՞ն։ Ի դեպ, ինչպե՞ս է ընթանում հետաքննությունը։ Երկուսուկես ամսում գոնե հարցաքննվե՞լ են այն ոստիկանները, որոնք այդ օրը ծառայություն էին իրականացնում Եռաբլուրում։

Օսիպյանն անձնամբ կհսկի «Եռաբլուրում» մեքենաների թալանման դեպքերի բացահայտման աշխատանքները

Կամ, երբ ոչ ադեկվատ ամբոխը մի կողմ էր հրում ոստիկաններին՝ կաթողիկոսին հասնելու համար... Թե չէ պատռված ծանուցում...

Լրահոս
0