00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

© Sputnik / Aram Nersesyan"Мертвое озеро" в Ереване
Мертвое озеро в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամռանը Երևանում բացվում է «աղի լճի» սեզոնը. տասնյակ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ գալիս են լողալու, արևայրուք ընդունելու և նույնիսկ բուժվելու։ Sputnik Արմենիայի թղթակիցները երեկոն անցկացրել են նրանց հետ, ովքեր նախընտրում են ամառվա շոգ երեկոներն անցկացնել ջրավազանի մոտ։

Հայտնի բան է` հայերը սիրում են մի քիչ ճոխացնել իրականությունը։ Այսինքն զարմանալի չէ, որ շատերը Սևանա լիճը ծով են անվանում, իսկ Երևանում գտնվող աղի ջրավազանը` լիճ։

Հայ տղամարդիկ առողջ ապրելակերպ են քարոզում - Sputnik Արմենիա
Երևանցի պապիկները մարզվում են Հրազդանի կիրճում

Ամեն դեպքում միայն դրանով կարելի է բացատրել փոքրիկ ջրավազանի հավակնոտ անվանումը, որը որպես «Աղի լիճ» է հայտնի երևանցիներին։

Ջրային տարածքը գտնվում է Երևանի ծայրամասում` աղմկոտ ճանապարհներից հեռու, բայց աղմուկի պակաս այստեղ չկա. ամառվա օրերին գրեթե անհնար է ամայի և խաղաղ տեսնել լճակը. ամեն երեկո հավաքվում են տասնյակ երևանցիներն ու զբոսաշրջիկները։ Իսկ ինչո՞ւ։

Առաջին հերթին` ջրավազանը վերածվել է յուրահատուկ անվճար զվարճանքի։ Տեղացիները պատմում են, որ մի քանի տարի առաջ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որի տունը գտնվում է լճի մոտ, փորձել է մասնավորեցնել լողափը, բայց նրա ծրագիրը ձախողվել է։ Լճի տարածքը դեռ հասանելի է բոլորին։

© Sputnik / Aram NersesyanԱղի լիճ
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Աղի լիճ

Երկրորդ` անվանումից կարելի է գուշակել, որ ջրամբարում ահռելի քանակությամբ աղ կա։ Լիճը գոյացել է անցած դարի 70–ականների վերջին մոտակայքում գտնվող գիպսի կոմբինատի աշխատանքների արդյունքում։ Հարակից տարածքում բնակվող երեխաները հենց այդ ավազանում են լողալ սովորել։

«Մենք մոտ 10 տարի ընկերներով գալիս ենք այստեղ։ Պրոֆեսիոնալ լողորդներ ենք։ Աղի ջրում լողալ սովորելն ավելի հեշտ է, հատկապես եթե քթիդ տակ է», – ծիծաղելով պատմում է Էրեբունի թաղամասի բնակիչ Արմենը։

© Sputnik / Aram NersesyanԱղի լիճը
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Աղի լիճը

«Հետո էլ ինչո՞ւ ժամանակ և փող ծախսել Սև ծով հասնելու համար, եթե կողքդ սեփականը կա»,– Արմենի հետ համաձայնում է նրա ընկերը։

Տղաները կես ժամ լողում են, հետո դուրս են գալիս «ափ»` խմելու և արևայրուք ընդունելու։ Խմում են ահռելի քարերից սարքված «սեղանի» մոտ։ Չգիտեն, թե դա ում ձեռքի գործն է, բայց ամեն ամառ օգտվում են դրանից։ Ինչ–որ հոգատար մարդ նույնիսկ ավել ու գոգաթիակ է թողել սեղանի տակ։

Ի դեպ, տարածքը ոչ միշտ է մաքուր ու խնամված եղել. ԽՍՀՄ– փլուզումից հետո սեփականատեր չի եղել, և ոչ ոք չի հետևել լճին։

«Երեք տարի առաջ այստեղ այնքան աղբ կար, որ գարշահոտը հասնում էր մինչև մեր տուն, փառք աստծուն, աղբը հավաքեցին, երևի հասկացան, որ չի կարելի կեղտոտել այնտեղ, որտեղ ուտում ես», – պատմում է տեղաբնակ տիկին Նորան։

© Sputnik / Aram NersesyanԱղի լիճը
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Աղի լիճը

Տիկին Նորան 63 տարեկան է։ Ասում է` ավազանն օգնել է պայքարել ռևմատիզմի դեմ։ Աղի ջուրն օգնում է նրան ազատվել ոտքերի ցավից։ Սովորաբար մենակ է գալիս «բուժվելու», երբեմն միանում են նաև հարևանուհիները։

«Նրանց համար ավելի հեշտ է նստել չորս պատի մեջ, սուրճ խմել և բողոքել ցավերից», – մի քիչ նեղսրտում է նա։

Ավազանի մոտ է գտնվում նաև հայերի չափազանցության մյուս «զոհը»` «աղի ջրվեժը», որն իրականում խողովակից ցայտող ջրի շիթ է։

© Sputnik / Aram NersesyanՏղամարդը ջուր է հավաքում «ջրվեժից»
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Տղամարդը ջուր է հավաքում «ջրվեժից»

Մի տղամարդ ջուր է հավաքում 5–լիտրանոց շշերի մեջ։ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկ է։ Ջուրը հավաքում է ոչ թե խմելու համար (որովհետև կես հայացքն էլ բավական է` հասկանալու համար, որ խմել պետք չէ), այլ պարզապես պատրաստվում է տաքացնել արևի տակ` դնելով մեքենայի վրա։

© Sputnik / Aram NersesyanՋուրը տաքանում է արևի տակ
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Ջուրը տաքանում է արևի տակ

«Երբ տաքանա, կարելի է ցայվել», – բացատրում է նա։

Մի խոսքով, նկատի ունենալով Հայաստանում ջրավազանների պակասը, զարմանալի չէ, որ հայերը, ինչպես կարողանում են, փայփայում են իրենց «մեռյալ ծովը»։ Նույնիսկ երեկոյան աշխատանքային օրերին այստեղ մարդաշատ է։ Ինչ–որ մեկը լողալ է սովորում, մյուսը բուժվում է, երրորդն էլ պարզապես վայելում է կյանքը։

© Sputnik / Aram NersesyanԱղի լիճը
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին - Sputnik Արմենիա
Աղի լիճը
Լրահոս
0