00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին

© Pixabay / StockSnapУход за ногтями в салоне красоты
Уход за ногтями в салоне красоты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայուհիներից շատերն են սիրում եղունգները ներկել «ֆրենչ» ոճով` առանց իմանալու, որ դրա հեղինակը Ջեսիկա Վարդուղյանն է։

Բարբարա Սթրեյզանդ, Թոնի Բրեքսթոն, Ջուդի Ֆոսթեր, Ջեսիկա Ալբա, Սանդրա Բալոք, Դրյու Բերիմոր, Ջուլիա Ռոբերթս, Սքարլեթ Յոհանսոն, Մադոննա, արքայադուստր Դիանա, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգան, առաջին տիկին Նենսի Ռեյգան, Հիլարի Քլինթոն. նրանց բոլորին միավորում է ոչ միայն հայտնի լինելը, այլև միևնույն մատնահարդարը՝ հայազգի Հասմիկ-Ջեսիկա Վարդուղյանը։

Նա ծնվել է Ռումինիայում՝ մայրաքաղաք Բուխարեստում. արմատներն Արևմտյան Հայաստանից են՝ Ուրֆա քաղաքից։ Հիշում է պապի պատմությունն այն մասին, թե ինչպես ցեղասպանության ժամանակ գրեթե ամբողջ ընտանիքին ու հարազատներին կորցրեց, նրանք, ովքեր ողջ մնացին, ցրվեցին աշխարհի տարբեր կողմերում։ Ջեսիկայի պապն ու տատը հաստատվեցին Ռումինիայում։

Հայրն ունեցել է սեփական ֆաբրիկա, եղել կոշիկների ձևավորող, ապրել են լավ ու ապահովված, ունեցել մեծ տուն և այն ամենն, ինչ ցանկացել են, քանի դեռ մի օր Ռումինիայի իշխանությունները չորոշեցին արտաքսել բոլոր նրանց, ովքեր ռումինական անձնագիր չունեին. Վարդուղյանները նրանց թվում էին։ Որոշ ժամանակ ապրեցին հայաշատ Բեյրութում, հայրը կրկին կոշիկի դիզայնով զբաղվեց. այդպես կարողացան բավականին գումար կուտակել Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար։

Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո մի քանի տարի ապրեցին Բևեռլի Հիլզ թաղամասում, որտեղ ոչ միայն հայրն էր ստիպված օրական մինչև տասնութ ժամ աշխատել, այլև հենց ինքը՝ Ջեսիկան. ընտանիքում երեք երեխա էին, և ապրել էր պետք։ Ջեսիկան ընդունվեց Կալիֆոռնիայի համալսարան, հաճախեց անգլերենի գիշերային դասընթացների, զուգահեռ սկսեց աշխատել տեղի գեղեցկության սրահներից մեկում, մի որոշ ժամանակ վարսահարդարմամբ զբաղվեց, հետո հասկացավ, որ իրեն հետաքրքրողը մատներն են և, կարծես թե, մատնահարդարումը բավականին լավ է ստացվում։

Эгине Григорян - Sputnik Արմենիա
Մերկ կիրք. երկարոտն հայուհին իր լուսանկարներով գերել է օգտատերերին

Մի անգամ Ջեսիկայի աշխատավայր մտավ 60-ականներին կինոյի հայտնի դերասանուհի Լյուսիլ Բեյլը՝ խնդրելով հարդարել մատները: Նրան այնքան դուր եկավ Ջեսիկայի կատարած աշխատանքը, որ նրա մոտ ուղարկեց նաև իր ընկերներին: Այդպես Ջեսիկայի համբավը տարածվեց Հոլիվուդում: Մի քանի տարի աշխատելուց և եղունգների աճեցման սեփական մեթոդները զարգացնելուց հետո նա 1969թ.-ին Բևեռլի Հիլզում բացեց իր առաջին մատնահարդարման սրահը՝ դառնալով նաև առաջին կինը, որը հիմնեց նեղ մասնագիտացում ունեցող մատնահարդարման սրահ:

Իրանի քանդակագործության մայրը. ինչպես Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը

Ջեսիկա Վարդուղյանը հիմնադրել է աշխարհահռչակ «Ջեսիկա» ապրանքանիշը, որը ներկայացնում է եղունգների խնամքի միջոցներ:

Персонал ресторана Песня старых дней - Sputnik Արմենիա
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ

Նա նաև աշխարհի տարբեր մեգապոլիսներում հիմնել է մատնահարդարման մասնագիտացված կենտրոններ: Ջեսիկան առաջին պրոֆեսիոնալ մատնահարդարն է, որի մասին խոսեցին լրատվամիջոցները՝ անդրադառնալով եղունգների խնամքի նրա խորհուրդներին: 1986թ.-ին նա սկսեց վաճառել իր արտադրանքը հեղինակային հեռուստաշոուի միջոցով, սկսեց իր արտադրանքն արտահանել նաև ԱՄՆ սահմաններից դուրս՝ 1990թ.-ին նվաճելով ամբողջ աշխարհը:

Մատնահարդարման ոլորտում Ջեսիկան բազմաթիվ նորարարությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին եղունգների ներկման հայտնի «ֆրենչ» ոճն է: 1973թ.-ին նրա մտքով անցավ սպիտակով ներկել եղունգի միայն ծայրերը, այն դարձավ ոճ ու տարածվեց ամբողջ աշխարհում։

Ресторан Armenia. У Ашота, Вьетнам - Sputnik Արմենիա
Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում

Մատնահարդարման ոլորտում նա աշխարհի ամենահեղինակավոր կինն է. «Նյու Յորքը Թայմսը» դեռևս 1974թ.-ին նրան անվանեց «Եղունգների առաջին տիկին»։

Իր հարցազրույցներում Ջեսիկան հաճախ է խոստովանում, որ մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել մոր դերը. նա վստահ էր, որ խնամված ձեռքերը խոսում են մարդու կարգավիճակի և դիրքի մասին։

Հայաստանից հեռու ծնված և ամբողջ կյանքում օտար ափերում ապրած կինը ոչ միայն ոչ մի առիթ բաց չի թողնում հայրենիք այցելելու համար, այլև դրսում զբաղվում է հայանպաստ գործունեությամբ՝ ունենալով մեծ երազանք, որպեսզի իր հայրենիքում՝ Հայաստանում, ամեն բան լավ լինի, մարդիկ ապրեն բարեկեցիկ ու երջանիկ կյանքով:

Սամվել Կարապետյանի դուստրը նոր մասնագիտություն է յուրացնում Chanel–ում

Լրահոս
0