00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն

© Sputnik / Armen HakobyanПресс-конференция Тиграна Залиняна (1 июля 2019). Еревaн
Пресс-конференция Тиграна Залиняна (1 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիդեռլանդների և ՀՀ քաղաքացի Տիգրան Զալինյանի անունը օրերս հայտնի դարձավ շատերին, քանի որ նա, ի նշան բողոքի, բարձրացել էր արագաչափի վրա: Պարզվեց, որ նա ժամանակին անհատ ձեռնարկատիրությամբ է զբաղվել, կոնկրետ՝ բեռնափոխադրումների շուկայում, մի ընկերության բեռը փոխադրելու հետ կապված փոխադարձ պահանջներ են ծագել: Հարցը հայտնվել է դատարանում և արդեն երկու տարի է` ինչ դատական պատմությունը կամ քաշքշուկը շարունակվում է:

Սա, կարելի է ասել՝ «դասական» հայկական պատմություն է, որ թույլ է տալիս նաև որոշ պատկերացում կազմել Հայաստանի տնտեսվարողների ժամանակակից առևտրաիրավական հարաբերությունների մասին: Խոսքը, հատկապես այն դեպքերի մասին է, երբ «բանը հասնում է դիվանբաշուն», նույնն է, թե՝ դատական ատյաններին: Ի լրումն ամենի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմած և նրանից այդպես էլ պատասխան չստացած քաղաքացին՝ Տիգրան Զալինյանը, օրերս Արշակունյաց պողոտայի վրա տեղակայված արագաչափերից մեկի վրա էր բարձրացել: Ինչպես նա նշեց այսօրվա ասուլիսում, իր այդ քայլի նպատակը իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելն էր: Դե ինչ, ուշադրություն հրավիրել նրան հաջողվեց:

Житель общины Айгеван демонстрирует последствия града - Sputnik Արմենիա
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները

Իսկ այսօրվա ասուլիսում Տիգրան Զալինյանը և իր շահերը պաշտպանող փաստաբան Կարինե Լալաբեկյանը ներկայացրեցին հարցի իրավական ու մյուս մանրամասները:

Ըստ Տիգրան Զալինյանի, տարիներ առաջ վերադառնալով հայրենիք` որոշել է ԱՁ գրանցել և զբաղվել բեռնափոխադրումներով: Ունեցել է մեկ բեռնատար՝ սառնարանային հնարավորությամբ կցորդիչով, պայմանավորվել է վարորդների հետ և հիմնականում գյուղմթերքի փոխադրման պատվերներ է ընդունել:

Երկու տարի առաջ (այս և մյուս տեղեկությունները հիմնված են ասուլիսում Տ.Զալինյանի ներկայացրած տվյալների վրա)` 2017թ. հուլիսի 17-ին, «Տիգրան Զալինյան» ԱՁ-ն պայմանագիր է կնքում «Արսուգրիգ» ՍՊԸ-ի հետ՝ վերջինիս արտադրած 18 տոննա լոլիկը՝ փաթեթավորված 2538 դարչնագույն արկղերի մեջ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք «Կամելոտ Ա.» ընկերությանը հասցնելու վերաբերյալ: Դրանից 9 օր անց բեռնատարը հասնում է նշանակման վայր, փակ տարածք, սակայն բեռը ստացող ընկերության ներկայացուցիչները նախ, բեռնաթափում են ապրանքի խմբաքանակը, ապա հաջորդ օրը գալիս են և հետ բարձում այն`նշելով, որ ապրանքը անորակ է (փչացած) և իրենք այն չեն ընդունում:

Տիգրան Զալինյանը պատմում է, որ այդ 18 տոննա լոլիկն ի վերջո փչացել է և թափվել: Բայց, եթե պատկերավոր արտահայտվենք, այդ լոլիկը վերածվել է դատական յուրօրինակ «կետչուպի», որը դեռ ծորում է, ու դատելով իրավիճակից, դեռ երկար կհոսի: Այս տոմատի մածուկը շատ լոլիկ կպահանջի, թերևս:

© Sputnik / Armen HakobyanՏիգրան Զալինյանի ասուլիսը
Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն - Sputnik Արմենիա
Տիգրան Զալինյանի ասուլիսը

Հարկավ, պատմությունը բազմաթիվ մանրամասնություններով է հագեցած, որոնք բծախնդրորեն գրանցել է Տիգրան Զալինյանը: Բայց առանցքային պահերի վրա կենտրոնանանք:

«Արսուգրիգ» ՍՊԸ-ն, որի սեփականատերն, ըստ Տիգրան Զալինյանի, նախկին փոխոստիկանապետ և իշխանափոխությունից հետո էլ ոչ ցածր՝ Սյունիքի մարզպետի պաշտոն ստացած Հունան Պողոսյանի հարազատ եղբայր Հովհաննես Պողոսյանն է, փչացած ապրանքի խմբաքանակի համար շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի պահանջ է ներկայացնում բեռնափոխադրող ԱՁ-ին: Ընկերությունը դիմում է դատարան:

Губернатор Сюника Унан Погосян на форуме «Мой шаг во имя Сюникской области» (27 мая 2017). Татев - Sputnik Արմենիա
Հունան Պողոսյանը չի վախենում Լևոն Երանոսյանի գործով հարցաքննությունից

Զալինյանի համոզմամբ՝ ակնհայտ անհիմն հայցը, այնուամենայնիվ, ընդունվել է առաջին ատյանի դատական վարույթ, որոշում կայացվել է հօգուտ հայցվորի: Ինքը, բնականաբար, բողոքարկել է, որից հետո վերաքննիչ ատյանն է քննել գործը և կրկին՝ հօգուտ հայցվորի որոշում կայացրել: Ինչպես նշեց փաստաբան Կարինե Լալաբեկյանը, իր վստահորդը բնականաբար, համաձայն չէ այդ որոշման հետ, և հունիսի 24-ին արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել համապատասխան ատյան: Նրանք չեն թաքցնում, որ պատրաստ են այս «լոլիկային պատմությամբ» մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնել:

Բայց «աղը», եթե կուզեք՝ այս «կետչուպի» «մայոնեզը» միայն դա չէ: Բանն այն է, որ Տիգրան Զալինյանը պնդում է, որ իրավապահ մարմինները պետք է առնվազն նյութեր պատրաստեն այս գործն ինչպես առաջին ատյանում, այնպես էլ վերաքննիչում քննած դատավորների, նաև «Արսուգրիգ» ընկերության համապատասխան ներկայացուցիչների գործողությունների հետ կապված: Համենայն դեպս, Տիգրան Զալինյանը հայտարարել է, որ իր ասուլիսը նաև հաղորդում է հանցագործության մասին: Բանն այն է, որ նրա պնդմամբ՝ խնդրահարույց 18 տոննա լոլիկի ու այդ բեռի վիճակի վերաբերյալ նախ, համապատասխան փաստաթղթեր (ակտ, արձանագրություն) չեն կազմվել, ապա հայտնվել են այդպիսի թղթեր, որոնք կասկածելի հիմնավորվածություն ունեն, այսինքն` կասկածի տեղ են թողնում, որ կազմվել են հետին թվով: Այդ տվյալները, նրա խոսքի համաձայն, բավարար էին, որպեսզի «Արսուգրիգ» ընկերության հայցը համարվեր անհիմն և դատական վարույթ չընդունվեր: Ի լրումն, նա պնդում է, որ հետագայում գործից նյութեր (վիճարկելի թղթերը) են անհետացել, դրանց փոխարեն ինչ-որ պատճենավորված տարբերակներ են հայտնվել, ինչը ևս քննության առիթ է:

Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

Ի դեպ, հետաքրքրեց նրա հայտնած և այն տեղեկությունը, որ նույն «Արսուգրիգ»-ի հետ դատարանում հարաբերություններ պարզելու վիճակում է հայտնվել մեկ այլ բեռնափոխադրող՝ «Տրանս Ուեյ» ընկերությունը, էլի՝ 2 տարի առաջ, էլի՝ լոլիկի փոխադրման հետ կապված, էլի՝ Նովոսիբիրսկ: Բայց այս երկրորդ ընկերության դեպքում դատարանն ի վերջո, հօգուտ բեռնափոխադրողի է որոշում կայացրել: 

Губернатор Сюника Унан Погосян встретился с журналистами после заседания Правительства (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին

Ամեն ինչից բացի, հետաքրքրեց և այն, որ այսպես ասած՝ «հին Հայաստանում» սկսած այս պատմությանը ինչ վերաբերմունքի է արժանացել «նոր Հայաստանի» պայմաններում:

Տիգրան Զալինյանին խիստ զարմացրել էր, որ իր այս պատմության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումը նրան չէր հասել, այլ կարդացել էր և քաղաքացուն պատասխանել էր նամակների բաժնի երիտասարդ աշխատակցուհին: Նույն հարցով ԱԱԾ-ին միաժամանակ հասցեագրված դիմումը մի փոքր այլ արձագանք էր ստացել. քաղաքացու հետ զրուցել էին, բայց ասել, որ ոչինչ չեն կարող անել, քանզի գործը դատական քննության փուլում է:

Մինչ այս, մինչ այն, Տիգրան Զալինյանը, կարծես, պատրաստվում է բողոքի նոր ակցիայի, որով էլ ավելի մեծ ուշադրություն կարող է գրավել իր հարցի վրա, որը, իր հերթին, անուղղակիորեն վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենից աղմկոտ նշանակումներից մեկի՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբորը: Մյուս կողմից, դժվար չէ նկատել, որ դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին հայտարարություններն էլ իրենց հերթին են որոշ ոգևորություն հաղորդել դատական քաշքշուկի մեջ հայտնված քաղաքացուն:

Լրահոս
0