00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության է եկել նախկին լրագրող, բայց մամուլի շրջապատման նախանշաններ կան, ինչո՞ւ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու վերաբերյալ արդարադատության նախարարության մշակած և շրջանառության մեջ դրված նախագիծը լրջորեն անհանգստացրել է լրագրողական կազմակերպություններին, իհարկե, նաև լրատվամիջոցներից շատերի ղեկավարներին, խմբագիրներին:

Բուն նախագծերը (խոսքը մի քանի օրենքում փոփոխություններ անելու մասին է)  ավելի շատ տեխնիկական փոփոխության տպավորություն են թողնում: Ըստ էության, առաջարկվում է սահմանել, որ մի շարք պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար լրատվամիջոցները պետտուրք չվճարեն: Եվ, որպեսզի այդ նորամուծությունից միայն ԶԼՄ-ներն օգտվեն, պետք է լրատվամիջոցները վերագրանցվեն:

Агаси Енокян - Sputnik Արմենիա
Եթե իշխանությունն ուզում է պայքարել ֆեյքերի դեմ, առաջինն իր ֆեյքերից պիտի սկսի. Ենոքյան

Ներկայացված օրինագծերի փաթեթը քննադատողները նշում են, որ տուրք վճարելն առհասարակ հակասում է տեղեկատվական ազատության սկզբունքներին և  համապատասխան օրենքին, ուստի պետք է պետտուրքի պահանջը հանել բոլորի, այլ ոչ թե միայն ԶԼՄ-ների համար: Թվում է, թե սա առանձնապես մի հարց չէ կամ այն հարցը չէ: Ավելին, արտաքուստ կարծես ԶԼՄ-ների համար իշխանությունը լավ ու ձեռնտու բան է առաջարկում: Իսկ այդ «անշնորհակալները» ահա այսպես աղմկում են, թե՝ «հասե՜ք, խոսքի ազատությունը վտանգված է…» և այդպես շարունակ:

Բայց հիմնական հարցը ոչ այնքան տվյալ նախագծերի փաթեթն է, որքան ընդհանուր ու տիրապետող մթնոլորտը: Պարզ ասած, վերջին մեկ տարվա ընթացքում, շատ դեպքերում իշխանության նկատելի ներկայացուցիչների լուռ համաձայնությամբ կամ նաև խոսուն ներգրավմամբ, լրատվամիջոցների, հատկապես՝ քննադատական դիրքավորվածների հանդեպ անբարյացկամ, թշնամական վերաբերմունքն է: Բավական է թեթևակի քննադատական հրապարակում և դրա մեկնաբանությունների դաշտում, ԶԼՄ-ի ֆեյսբուքյան էջում կամ առանձին խմբերում «սիրո և համերաշխության» գռեհիկ ու վիրավորական, երբեմն նաև ուղղակիորեն սպառնալիքներով ու հայհոյանքներով շաղախված շատրվաններ են ցայտում: Չհաշված, որ իշխանության ամենից բարձրաստիճան ներկայացուցիչները, ընդհուպ՝ վարչապետ և նախկին լրագրող ու նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը խոսում են, թե քրեաօլիգարխիան է պատվիրում նման հոդվածներ ու այդպես շարունակ:

Հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ «բարդակ» է. Տիգրան Քոչարյան

Մի խոսքով, ինչպես միշտ՝ իշխանությունը պուպուշ է, իսկ իշխանությանը չգովերգող լրատվամիջոցներն ու լրագրողները՝ քըխ, ծախու գրչակ, օտարերկրյա գործակալ, «հանցավոր ռեժիմի ստրուկ»:

Анна Акопян на открытии Всеармянского собрания армянской прессы (2 июля 2019). Антилиас - Sputnik Արմենիա
«Ես Աննան եմ` Նիկոլի կինը». վարչապետի տիկինը խոսել է հայկական մամուլի մասին

Հատկանշական է, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի տպավորությամբ՝ իրարանցում հարուցած փաթեթն անիմաստ ու «թիթեռ նկարելու» օրինագիծ է: Մի իրավիճակում, երբ կան շատ ավելի հրատապ լուծում ու կարգավորում պահանջող խնդիրներ թե՛ տնտեսական և այլ առումներով, թե՛ նույն մամուլի դաշտում:

Մյուս էական պահն այն է, որ հետհեղափոխական այս մեկ տարվա ընթացքում այլ կերպ մտածողների, իշխանահեղափոխական «պատածեփիչ» ուղեգիծը քննադատողների հանդեպ բացասական վերաբերմունքի խտացումն ու խթանումը հանգեցրել են մի կացության, երբ իշխանությանն անձնատուր չեղած լրատվամիջոցներն ու մասնագետները ինչ-որ հետին ու վատ միտք են տեսնում անգամ նման, արտաքուստ տեխնիկական կամ նույնիսկ դրական խնդիր հետապնդող նախագծի մեջ, ավելի ճիշտ՝ դրա տակ:

Աղասի Ենոքյանը հենց այդ հանգամանքն է, ի դեպ, ընդգծում, այն առումով, որ իշխանությունը կարող է այդ օրինագծից որևէ կետ վերցնել և ամեն ինչ գլխիվայր շուռ տալ, ինչպես արհեստական խնդիր հարուցվեց, օրինակ «Սահմանադրական դատարանի անդա՞մ, թե՞ դատավոր» մտացածին հարցադրման դեպքում: 

Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան

Եվ այդ մտահոգությունները լուրջ հիմքեր ունեն այն առումով, որ տեսնում ենք նաև, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյքերին պատերազմ հայտարարում», բայց դա վերաբերում է միայն նրանց, ովքեր իշխանության քննադատողների կամ իշխանության հասցեին ծաղրական ակնարկներ անողների շարքերում են: Կամ ավելի վատ` առիթ է տալիս, որպեսզի ոստիկանական բաժանմունքներ հրավիրվեն անձինք, որոնք դիրքավորվում են որպես ընդդիմադիր:

Глава СНБ Артур Ванецян встретился с журналистами после заседания Парламента Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ֆեյք» լինելն օրենքի խախտում չէ. Վանեցյան

Մյուս կողմից, այն օրը նույնիսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր տրտնջում, թե իր կամ դատախազների նկատմամբ ինֆորմացիոն ճնշում է իրականացվում: Չգիտեմ, երևի նեղսրտում են հատկապես այն բանից, որ փաստաբանները հաճախ են ասուլիսներ ու հարցազրույցներ տալիս: Գլխավոր դատախազներն, ընդհանրապես, կգերադասեին, որ փաստաբաններ ու լրագրողներ գոյություն չունենային, երևի: 

Լավ, իսկ որտեղի՞ց է գալիս այսօրինակ վատ վերաբերմունքը քննադատական խոսքի ու մամուլի նկատմամբ, երբ իշխանության է եկել նախկին լրագրող, իսկ նրա գլխավորած կուսակցության ու դաշինքի կազմում այնքան նախկին լրագրողներ կան, որ «Իմ քայլի» խմբակցության շրջանակում կարող են «Խմբագրություն» պատգամավորական սեկցիա ձևավորել:

«Մտահոգիչ է միտումը, թե ինչպես են իշխանությունները փորձում արձագանքել մամուլի աշխատանքին: Ինչ-ինչ հաշվարկներով իշխանության ներկայացուցիչների 20-25 տոկոսը լրագրողներ են: Իրենք գիտեն խոսքի ուժը, իրենք գիտեն, որ իրենք դարձել են իշխանություն հենց այդ խոսքի ուժի շնորհիվ:

Հիմա, որպեսզի իրենք ամրապնդեն իրենց իշխանությունը, պիտի մյուսների խոսքի ուժը նվազեցնեն: Ես ընդամենը այդպես կարող եմ բացատրել ներկա իշխանությունների մոտ եղած միտումը»,-նշում է Աղասի Ենոքյանը:

Թերևս դա է հիմնականը:

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

Անձինք, որոնք իշխանության են եկել նաև այլոց ծաղրելով ու հեգնելով, հիմա ծանր են տանում, երբ նույն «գործիքներն» ուղղվում են իրենց դեմ: Անձինք, որոնք առանձնապես չեն մտահոգվել իրենց տարածած տեղեկությունների հավաստիությամբ, հատկապես՝ անվանարկող տվյալների ստույգ լինել-չլինելով, հենց հասան իշխանության բարձունքին, հիշեցին այդ մասնագիտական սկզբունքային պահանջների մասին: Մարդիկ, որ նկարված ու սուտ էին որակում տնտեսական ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, հիմա վիճծառայության թվերը դրոշ են դարձրել:

Լրահոս
0