03:25 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ ղեկավարությունը Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանի կուսակցությունը` ՀՀԿ-ի «կրկնօրինակ». ինչո՞վ են նմանվել նախորդներին

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
20010

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունում ներքին հակասությունների շրջան է սկսվել: Մի կողմից պայքար է իշխանության լծակների համար, մյուս կողմից` ոչ ոք ու ոչինչ չի կարող հակասել կուսակցության առանցք Նիկոլ Փաշինյանի տեսակետներին ու հրահանգներին:

 

Իհարկե, ցանկացած կուսակցությունում, ինչպես նաև մարդկանց ցանկացած կոլեկտիվում ներքին հակասությունները` խմբավորումների ձևավորումը, տարբեր տեսակետների պայքարը,  անխուսափելի են: Բա բնական ու նորմալ է: Պարզապես յուրաքանչյուր դեպք ունի իր նրբությունները, որոնք որոշակի հանգամանքներում կարող են շատ էական դառնալ:

Օրինակ` քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Սասուն Միքայելյանի ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև վերջերս արձանագրված հրապարակային «փոխհրաձգությունն» առաջացել է իշխանական լծակներին մոտ լինելու համար մղվող պայքարում, իսկ դա նշանակում է, որ պայքար է գնում կուսակցության միակ ու բացարձակ առանցք Նիկոլ Փաշինյանին առավելագույնս մոտ լինելու համար:

«Ապաքաղաքական  և ապագաղափարական Հանրապետականին փոխարինելու եկավ մյուս նման կուսակցությունն ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը: Փորձագետը նշեց, որ ՀՀԿ–ն յուրահատուկ «քաղաքական դիզայն» էր քրեական օլիգարխիայի համար, իսկ ՔՊ–ն՝ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական դիզայնն» է: Բոլորովին վերջերս էլ նա հայտարարեց, որ «կուսակցությունը հրաժարվել է «իզմերից»:

Երկու դեպքում էլ կուսակցությունների ներսում ներքին պայքար է ընթանում: Թեև ներքին պայքարը բնորոշ է բոլորին ու ամենուր: Բայց եթե ժողովրդավարական երկրներում խմբավորումները կուսակցության ներսում ստեղծվում են գաղափարախոսական հիմքով, օրինակ, մեկն ավելի «լիբերալ» է, իսկ մյուսն`ավելի պահպանողական, ապա մեր  պայմաններում, հաշվի առնելով գաղափարախոսության բացակայությունը, շարժիչ ուժը իշխանության լծակներին տիրապետելն ու առաջնորդին մոտ լինելն է:

Բադալյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Միքայելյան–Պետրոսյան «հակամարտությունն» առաջին նման դեպքը չէ: Առաջինը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև ծագած խնդիրն էր:

Ազնիվ չես ինքդ քո և անցածդ ուղու հանդեպ. Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին

Ինչ վերաբերում է Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, որ «թավշյա հեղափոխությունը կդառնա «թավշյա հեռացում», ապա դրանք ասվել են, քանի որ Միքայելյանը բնազդաբար հասկացել է նման ճանապարհի վտանգը: Վերջիվերջո, դեռ հիշողության մեջ թարմ պետք է լիներ ՀՀԿ–ի ներսում Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի առճակատման պատմությունը, որտեղ երկուսն էլ պարտվեցին, իսկ հանրագումարում թուլացավ կուսակցությունը: Սասուն Միքայելյանը զգացել է, որ ամեն ինչ կարող է նույն կերպ ավարտվել: Նա կարծում է, որ Կոտայքի մարզում բավարար կշիռ ունի` շատ հարցեր լուծելու համար:

Ու քանի որ մարդիկ ձգտում են մոտ լինել «ծանրության կենտրոնին» (տվյալ դեպքում` Փաշինյանին), իմաստ չունի ձերբազատվել նման երևույթներից. «մերժվածների» փոխարեն կգան նորերը: Ու այդպես շարունակ: Միգուցե պետք է արձագանքել միայն չափազանց գրոտեկսային դրսևորումներին:

Իսկ օրերս Աննա Մարգարյանի հետ տեղի ունեցածը, որն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, բայց արդյունքում նույն կուսակցությունը «տապալեց» նրա ընտրությունը, Արմեն Բադալյանը հակված է դիտարկել որպես իշխող կուսակցության ներսում Փաշինյանի անձի ու նրա կարծիքի բացառիկության մասին թեզի հիմնավորում:

Աննա Մարգարյանը, ներկայացնելով դատական համակարգի վերակազմավորման ու ԲԴԽ գործունեության մասին իր տեսակետներն ու մոտեցումները, իրեն թույլ էր տվել մի քանի կետում կուսակցության առաջնորդի տեսակետից տարբերվող կարծիք արտահայտել: Այդ իսկ պատճառով էլ նրա ընտրությունը տապալվեց:

«Այն խոսակցությունները, որ քվեարկության  վրա ազդել են ընդդիմության «դեմ» ձայները, քննադատությանը չեն դիմանում: «Իմ քայլը» խորհրդարանում ունի ձայների բավարար քանակ, որպեսզի անցկացնի ցանկացած որոշում՝ առանց որևէ մեկի վրա ուշադրություն դարձնելու», – հիշեցնում է Բադալյանը:

Մեր կողմից նկատենք, որ իշխող կուսակցության կադրային քաղաքականությունը արդարացի դիտողությունների տեղիք  է տալիս: Աննա Մարգարյանը կարող էր լավ բացառություն դառնալ. գործընկերները նրա մասին բացառապես դրական են արտահայտվում`ընդգծելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, ազնվություն ու սկզբունքայնությունը: Սակայն Մարգարյանը, որը բարձրակարգ մասնագետ է, ԲԴԽ անդամ չդարձավ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր, ինչպես և նախկինում, գնահատվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ կարգադրող կենտրոնին լիովին ենթարկվելու դիրքորոշումը:

Դա նկատելի է այն աստիճան, որ օրինակ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը խոսքեր չի գտել Մարգարյանի թեկնածությունն առաջադրած խմբակցության պահվածքը նկարագրելու համար՝ ներկայիս խորհրդարանը բնորոշելով որպես «անլուրջ»:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ
Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից. «Ժամանակ»
«Իմ քայլը» տեղյակ չի եղել Արմեն Խաչատրյանի սկանդալային նախագծի մասին. «Ժողովուրդ»
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, «Իմ քայլը» դաշինք, Հայաստան

Գլխավոր թեմաներ