22:34 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
238 0 0

Հետաքրքիր է, թե ուրիշ որ քաղաքում ծննդատունը կարող է տեսարժան վայր լինել։ Երևանը հարուստ է անսպասելի լուծումներով, և դրանցից մեկը Մարգարյան հիվանդանոցն է` քաղաքի սրտում գտնվող և հետաքրքիր պատմություն ունեցող շենքը։

Երևանն ինքնատիպ քաղաք է։ Եթե ուշադիր տնտղենք, մեր քաղաքն անպայման կուրախացնի ինչ–որ չարաճճիությամբ, անսպասելիությամբ ու այնպիսի «արարքով», որն ավելի շատ բնորոշ է անհոգ փոքրիկին, քան ալեհեր ծերունուն։ Մերթ կիրճում ծաղկի նման կբացի մարզադաշտը, մերթ քաղաքի վրա վերևից կիշխի հնագույն ձեռագրերի պահոցը... Ծննդատունն էլ ոչ թե տիպային տուփի մեջ է, ինչպես ընդունված է ընդհանրապես, այլ բացառիկ շենքում։

Научно-исследовательский центр охраны здоровья матери и ребенка
© Sputnik / Aram Nersesyan ,
Մարգարյան հիվանդանոց

Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում գտնվող այս շենքում հավանաբար տասնյակ հազարավոր երևանցիներ են ծնվել։ Մարկ Գրիգորյանի և Նիկոլայ Բունիաթյանի հեղինակությամբ կառուցված նեոկլասիցիզմը, ի դեպ, նախատեսված է եղել ոչ որպես ծննդօգնության հաստատություն, այլ տուն` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի ժամանակավոր տեղակայման համար։

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

Բանն այն է, որ հանրապետության կառավարությունն այդ ժամանակ մոտ է եղել շինարարության համար ընտրված վայրին, բայց արդեն չի տեղավորվել այնտեղ, ահա և որոշվել է կառուցել նոր և մեծ շենք ու անցումով միավորել երկու կառույցները։

Ճարտարապետ Գրիգորյանի թոռը` Մարկ Գրիգորյանը, իր երևանյան էսսեներում պատմում է, որ Թամանյանը կտրականապես դեմ է եղել այդ շինարարությանը, քանի որ Կառավարության տունը տեսել է քաղաքի գլխավոր հրապարակում։ 1932 թ–ին, այնուամենայնիվ, նախագիծը հաստատվել է` ի հեճուկս Թամանյանի, և կառուցվել է առաջին հարկը, որը շատ առումներով որոշել է շենքի արտաքին տեսքը։

Научно-исследовательский центр охраны здоровья матери и ребенка
© Sputnik / Aram Nersesyan ,
Մարգարյան հիվանդանոց

Ստեղծագործական պայքարը շարունակվել է և ավարտվել Թամանյանի գաղափարի հաղթանակով. կառավարությունը որոշել են տեղակայել Լենինի հրապարակում, որը դարձել է ամբողջ հանրապետության վարչական կենտրոնը, իսկ նոր նախագիծը սկզբում սառեցվել է, բայց հետո արագ «հալեցրել»` դարձնելով 100 մահճակալով ծննդատուն։

«Երևի խորհրդանշական է, որ Խորհրդային Հայաստանի Կառավարության տան փոխարեն ծննդատուն կառուցվեց, որտեղ արդեն մի քանի տասնամյակ երևանցիներ են ծնվում: Կարելի է խորհուրդ տեսնել նաև նրանում, որ հանրապետության ղեկավարների համար նախատեսված շենքում, որոնց մի քանի տարի անց գնդակահարություն կամ ստալինյան ճամբարներն էին սպասում, տեղակայվեց ծննդատուն, որն անվանակոչվեց մի կնոջ անունով, որը երբեք երեխա չէր ունեցել` Նադեժդա Կրուպսկայայի», – գրում է Մարկ Գրիգորյանը։

Ժողովուրդը ծննդատունը կոչեց ղեկավարներից մեկի` պրոֆեսոր Պարթև Մարգարյանի անունով, իսկ հետագայում հայտնի բժշկի, Լենինի շքանշանի ասպետի անունը դարձավ պաշտոնական անվանում։ Մարգարյանի անունը հավերժացավ, թեև տարբեր տարիներին կլինիկան ղեկավարեցին հիանալի մասնագետներ Արամ Տրդատյանը, Կառլեն Ակունցը, Գրիգորի և Գեորգի Օկոևները...

Старый Ереван, улица Арама 54
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարյան հիվանդանոց

Ամեն դեպքում ճարտարապետները հասան իրենց ուզածին. կառավարությունը տեղակայվեց հրապարակում, և այդ գործում նրանց շատ օգնեց հողագործության հարցերով ժողովրդական կոմիսար Արամիս Երզինկյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել նոր Երևանի կառուցապատման գործում և սատարել Թամանյանի նախագծին։

Մի կողմից պրոֆեսորների, ճարտարապետության վարպետների, ակադեմիկոսների, մյուս կողմից երիտասարդ նորարարների միջև ստեղծագործական վեճերում ծնվել է ճշմարտությունը, որը վերածվել է քաղաքի։ 1938 թ–ին ծննդատան շենքը վերջապես կառուցվել է, իսկ այսօր թվում է, թե այն միշտ է եղել։

...Պատմությունից չես կարող փախչել, իսկ պատմությունն այնպես է տնօրինել, որ Հայաստանի հուշարձանների շարքում շատ են այնպիսիք, որոնք կապված են մահվան հետ. գերեզմանատներ կիսաքանդ վանքերի ու եկեղեցիների մոտ, խաչքարեր, հուշահամալիրներ, վերջապես Ծիծեռնակաբերդը։

Երևանը մի օր սթափվել է` փորձելով ժողովրդի անծայրածիր ողբերգության պատմության մեջ գտնել կենսահաստատ սկիզբը, և դա հաջողվել է նրան։ Հզոր խորհրդանիշ կա նրանում, որ Ծիծեռնակաբերդից հետո հայտնվում ես մայրաքաղաքի գլխավոր պողոտայում, որտեղ քեզ ցույց են տալիս ծննդատան շքեղ շենքը։

Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Ըստ թեմայի

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9
«Հին Երևանի կանգուն վկաները». Պուշկինի 56
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52
թեգերը:
Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ