00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Հայաստանում չկան նոր մարդիկ, կամ ինչպես այլևս կաշառք չտալ ու չվերցնել

Բաժանորդագրվել
Որքան ինձ հիշում եմ, կաշառքներ միշտ էլ եղել են։ Այդ չարիքի դեմ ընդգծված պայքարել են պետությունների և կառավարությունների նոր ղեկավարները։ Հայաստանի և՛ նախագահը, և՛ վարչապետը նոր են։ Իսկ ի՞նչն է հին։

Քաջածանոթ չարիքի դեմ պայքարի հերթական փուլում առաջարկվում են արդյունավետ, քիչ արդյունավետ, բոլորովին ապարդյուն և նույնիսկ տարօրինակ մեթոդներ։ Վերջինների շարքն է դասվում ծառայողական գործունեության ընթացքում հայտնի դարձած իրավախախտումների մասին ղեկավարությանը հաղորդելը։

Կարիք կա՞ ասելու, որ յուրաքանչյուրի «դատական գործունեությունը», ով կհամարձակվի հաղորդել գործընկերների վատ պահվածքի մասին, նույն պահին կկասեցվի` հարազատ կոլեկտիվից վտարումով։ Հայաստանն Ամերիկան չէ, որտեղ մատնիչը պատվավոր գործ է։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем Европейского совета Дональдом Туском (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

Հայ կաշառակերների մեկ այլ առանձնահատկություն։ Պետական այրերի բազմաթիվ սերունդների աճեցրած կաշառակերն արդեն գենետիկ մակարդակով չի տեսնում աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ։ Նա հմտացած է միայն մի բանի մեջ` ավելի շատ վերցնել և քուն մտնել այն վստահությամբ, որ օրն իզուր չի անցել։ Այդ առումով մեր կաշառակերը նման է խոզի, որը չի կարող երկնքին նայել։ Նրա վիզն այդպես է ստեղծված։ Խոզերը նույնիսկ չգիտեն, որ երկինք կա։

Իսկ երկինքը ջինջ է, մաքուր, անամպ, երբեմն ամպերից տեղում է անձրև կամ կարկուտ, բայց մի՞թե երկինք կա։ Այսօր էլ այն չկա։

Իսկ մեր հայ կաշառակերը չգիտի, որ կարելի է այլ կերպ ապրել, որ փողի պաշտամունքից բացի կարող է լինել նաև այլ բան` ամոթի ու խղճի տեսքով։ Որովհետև կաշառակերությունը մեզ համար ինչ–որ սովորական, առօրեական բան է դարձել, անգամ կարելի է ասել` հարազատ։

Ավելի լավ է կաշառք տալ և լուծել հարցը, քան չտալ և հարյուր անգամ թակել նույն դուռը։

Պետք է տալ այն պատճառով, որ որոշում է ոչ թե օրենքը, այլ պաշտոնյան։ Նվազագույնի հասցրեք նրա լիազորությունները, այնպես արեք, որպեսզի թղթերը ոչ թե փոխանցվեն ձեռքից ձեռք, այլ, օրինակ, համացանցով, ինչպես նորմալ երկրներում։ Դրան գումարած` սեփականության իրավունքի պաշտպանությունը, իրավական և դատական համակարգի ամրապնդումը, ձեռնարկատիրության ազատության ընդլայնումը... Ինչպես նաև այն, ինչի մասին հեղինակը գլխի չի ընկնում, բայց գիտեն պրոֆեսիոնալները։ Այդ դեպքում հարկ չի լինի կերակրել պորտաբույծներին։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Կաշառքի մեջ կասկածվող նախկին փոխնախարարը 15 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի

Ինչպես երևում է, նոր իշխանությունը չի պատրաստվում այլևս կերակրել նրանց։ Մեկ օրում, մեկ տարում և նույնիսկ երկու տարում դա չես անի։ Երբեմն հանդիպում են այն ժամանակները հիշեցնող տեսարաններ, երբ Հուլիոս կեսարը, գլխավորելով իշխանությունը, իրեն պահում էր բարեպաշտ հռոմեացու նման։

Պատմաբան Դիոն Կասիոսի վկայությունները. կայսրը համաներում է անցկացրել, հռչակել լիբերալ քաղաքականություն, չեղարկել վաճառքից գանձվող հարկը, ակտիվորեն զբաղվել շենքերի և ճանապարհների շինարարությամբ։

«Կեսարը հասարակ հռոմեացիներին վերադարձրել է որոշ մագիստրատներին (քաղաքպետներին) ընտրելու իրավունքը, բայց հետաքրքիր է, որ քաղաքացիներն անտարբեր են մնացել իրենց պարտականության կատարման հանդեպ, քանի որ երկար ժամանակ չեն մասնակցել հասարակական գործերին, ինչպես վայել է ազատ մարդկանց։ Պահպանվել է միայն ժողովրդի իշխանության տեսանելիությունը, գործնականում այն ընդհանրապես չի եղել։ Հասարակ ժողովրդին ավելի շատ դուր է եկել այն, որ կայսրը պարբերաբար նվերներ է բաժանել ժողովրդին, կազմակերպել գլադիատորական մարտեր և թատերական ներկայացումներ», – նշում են պատմաբանները։

Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

Ինչ էլ որ լինի, ամեն դեպքում կաշառակերությունն ամբողջովին արմատախիլ անելն իրական չէ, հարցը մասշտաբների մեջ է։ Մի դեպքում մենք ունենք առանձին վերցրած հիվանդություն, մյուս դեպքում` համաճարակ։ Դա դժվարությամբ է բուժվում այն պատճառով, որ եթե մի ժամանակ ազնվությունը համարվել է խիզախություն, ապա այսօր` հիմարություն։ Գլուխ են գովում ոչ թե նրա համար ինչին կարողացել են հասնել խելքով և հմուտ ձեռքերով, այլ նրա, թե ինչպես են կարողացել գռփել և իրենց ճանկը գցել։

Բացարձակ ազնվություն, ինչպես նաև բացարձակ ոչինչ, ներառյալ հայտնի շվեդական օղին (աբսոլյուտ` խմբ.), չի լինում։ Մարդը թույլ է և անկանխատեսելին։ Նույնիսկ Սախարովի մասշտաբի մարդը, որը, ակադեմիկոս և Նոբելյանի մրցանակի դափնեկիր Վիտալի Գինզբուրգի խոսքով, զբաղվել է ջրածնային ռումբով, որպեսզի լուծի բնակարանի հարցը։

«Նա փոքր երեխա ուներ և ապրելու տեղ չունեին։ Մեր ինստիտուտի տնօրեն Վավիլովն ասաց ակադեմիկոս Տամին. «Ընդգրկեք գիտնականին ռումբ ստեղծողների ցուցակում, և նրան միանգամից բնակարան կտան»», – հիշում է Գինզբուրգը։ Իսկապես, միանգամից բնակարան են տվել։ Այդպես էլ է լինում։

Общственное обсуждение Анти-коррупционная стратегия РА и программы по ее осуществленю в 2019-2022гг (11 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է Հայաստանը պայքարելու կոռուպցիայի դեմ. շիրակցիներին էլ է մտահոգում այս հարցը

«Փաշինյանը փորձում է ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» որպես ապրանքանիշ, նոր երևույթ։ ՀՀ առաջնորդը դրանով հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կփոխեն եվրոպական կառույցների` երկրի նկատմամբ վերաբերմունքը` այդտեղից բխող բոլոր հետևանքներով», – մի անգամ նշել է քաղաքագետ Բոզոյանը։

Միաժամանակ, կարծում է նա, Հայաստանի տարբեր ոլորտներում իրավիճակն առայժմ չի համապատասխանում նոր ամպլուային, որի մասին խոսում է վարչապետը։ Երկրում չկա իսկապես անկախ դատական համակարգ, դատավորները գտնվում են շարունակական ճնշման տակ։ Գլխավորը, երկրում չկան իսկապես նոր մարդիկ։ Շատ հետաքրքիր դիտարկում։

Իսկապես մենք առայժմ չունենք նոր մարդիկ, որոնք կաշառք չեն վերցնում և կաշառք չեն տալիս։ Եվ դեռ երկար ժամանակ չենք ունենա։ Բայց փոխվենք և հուսանք։

Լրահոս
0