00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք հայի արյան վրա՝ տո՞ն. ՊՊԾ գնդի զինված գրավումը հերոսությո՞ւն է

© Sputnik / Asatur YesayantsМитинг на территории захваченного здания полка ППС
Митинг на территории захваченного здания полка ППС  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք տարի առաջ, հուլիսի 17-ի առավոտը կրակոցներով ու տագնապներով սկսվեց Երևանում. «Սասնա ծռեր» զինված խումբը, մոտ 30 հոգով` Վարուժան Ավետիսյանի, ազատամարտիկ Պավել Մանուկյանի գլխավորությամբ, անակնկալ գրոհով գրավեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը:

Երկու շաբաթ անց, գնդի տարածքում մնացած զինված խմբի անդամները զենքը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահ մարմիններին:

Հուլիսի 17-ը ամենից առաջ ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման ու հաջորդած իրադարձությունների հետևանքով զոհված ոստիկանության ծառայողների՝ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի, լեյտենանտ (հետմահու) Յուրի Տեփանոսյանի հիշատակի հավաքական օրն է։

Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» բոլոր անդամների վրա. նախարարի պատասխանը

Եվ հասարակության ոչ մեծ թվով ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին ոստիկանության զոհված ծառայողներին հիշատակին: Հիշեցնենք, որ զինված խմբի հարձակման ժամանակ, իրեն վստահված «դիրքը» մինչև վերջ պաշտպանելիս զոհվեց գնդապետ Արթուր Վանոյանը՝ պատասխան կրակ բացելով հարձակվողների վրա և վնասելով նրանցից մեկին: Գագիկ Մկրտչյանը մահացավ դեպքից մոտ մեկ ամիս անց՝ ստացած հրազենային վնասվածքի պատճառով, իսկ Յուրի Տեփանոսյանը սպանվեց զինված խմբի հանձնվելուց մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին, դիպուկահարի արձակած կրակոցից:

ՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների սպանության գործով դատական գործընթացը դեռ շարունակվում է: Դա, գոնե տեսականորեն, թույլ է տալիս ենթադրել, որ կատարված սպանությունների համար պատասխանատվության ենթարկվողներ կլինեն…

Երեք տարին մեծ ժամկետ չէ:

Տոկունություն մաղթենք ոստիկաններին. ծառայություն, որ հա՛մ վտանգավոր է, հա՛մ դժվար

Բայց այս ընթացքում, ինչպես ասվում է՝ «շատ ջրեր են հոսել»: Շատ բաներ միգուցե մոռացվել կամ մոռացության են տրվել: Մոռացվել է, որ ներկայիս ոստիկանապետին ու ոստիկանության այլ պաշտոնյաներին զինված խումբը պատանդ էր վերցրել, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին: Մոռացվել է, որ դրսից խմբին աջակցելու նկատելի ցույցեր են կազմակերպվել, որ այդ ցույցերը ոստիկանությունն ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ ցրել է, ինչի հետևանքով տասնյակ մասնակիցներ ու անգամ կապ չունեցող անձինք տուժել են, մարմնական վնասվածքներ ստացել:

Начальник Полиции Армении Валерий Осипян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանը ցուցմունք տվեց «Սասնա ծռերի» գործով

Մոռացվել է, որ այդ ժամանակվա իշխանությունը, չնայած դրա համար բավարար հիմքեր ու հնարավորություններ ուներ, նախընտրեց զինված խմբի վնասազերծման նպատակով չդիմել ուժային գործողության, այլ գնաց կատարվածի աստիճանական մարման ճանապարհով: Ճիշտ է, ըստ հնարավորության, զինված խմբի տարբեր անդամների ոտքից վիրավորում էին ու ձերբակալում: Մոռացվել է, որ ըստ գործի նյութերի, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատն է «կոտրվել»…

Երևի մոռացվել է, թե օրեր շարունակ ինչ լարված վիճակում էին հայտնվել երկիրը, հասարակությունը, բոլորը, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում:   

Անցյալ տարվա հոկտեմբերին մահացավ զինված խմբին անդամակացած ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), ավելի վաղ՝ 2017-ի մարտին մահացել էր Արթուր Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Հաց բերող»: Զինված խմբի անդամներից մեծ մասի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, այժմ ազատության մեջ են, թեպետ մեղադրանքը, հասկանալի է, նրանց վրայից հանված չէ: Խմբի ոչ անմիջական, այլ գաղափարական առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես ազատության մեջ է (զինված խմբի գործողության հռչակված նպատակներից մեկը հենց Ժիրայր Սեֆիլյանի ազատությանը հասնելն էր), նրա նկատմամբ այլ գործով քրեական հետապնդումը դադարեցված է կամ կարճված:

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Ավելին, զինված խմբի ու երեք տարի առաջ ձևավորված համակիրների խմբի հենքի վրա «Սասնա ծռեր» կուսակցություն ձևավորվեց, որը հասցրեց մասնակցել անցյալ տարվա Աժ արտահերթ ընտրություններին:

Իսկ այսօր էլ, օրինակ, այդ կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ «բոլորին շնորհավորելով» երեք տարի առաջ, ըստ իրենց՝ տեղի ունեցած ապստամբության «տարեդարձի առթիվ»: Խմբի, իսկ հիմա նաև՝ կուսակցության ղեկավարներից Վարուժան Ավետիսյանն  անգամ հայտարարել է, թե հուլիսի 17-ը պետք է ազգային տոն դառնա:

Շատ անպարկեշտ ու ցինիկ է հնչում դա: Երեք հայի արյան վրա, երեք հայ ընտանիքի դժբախտության վրա՝ տո՞ն:

Այսօր արդեն «Սասնա ծռերի» ներկայացուցիչն այնպես է դեպքերը ներկայացնում, թե ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը՝ ուղեկցող դեպքերով հանդերձ, նախապատրաստեց անցյալ տարվա «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը»: Մինչդեռ հենց Վարուժան Ավետիսյանի և խմբի մյուս անդամների հորդորով, զինված խումբը սուլում էր նույն Նիկոլ Փաշինյանին, ով հենց այդ օրերին` երեք տարի առաջ, ինչպես ասվում է՝ գործի մեջ փորձարկեց «բաց ձեռքերի» կամ «ոչ բռնի իշխանափոխության» իր մարտավարությունը: Այն ժամանակ, ի դեպ, զինված խմբի ղեկավարները հորդորում էին Նիկոլ Փաշինյանին, կներեք, աղբարկղը նետել: Երկու տարի անց, արդեն ձև բռնեցին, թե՝ «բան է, եղել է, անցել է…», անգամ իշխանության հակառակորդների կամ ընդդիմադիրների դեմ պայքարելու ինչ-ինչ ակնարկներ արեցին, բայց դրանք էլ կարծես անտեսվեցին:

Варужан Аветисян перед зданием Парламента - Sputnik Արմենիա
Հանուն ինչի քվեարկեց «Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը

Իսկ 2016-ի այս օրերին Նիկոլ Փաշինյանն, այո, որոշակիորեն փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից, չնայած առանձին դրվագներում նաև դրական դեր ունեցավ՝ ուժերը ներածին չափով թույլ չտալով, որ ՊՊԾ գնդի մերձակայքը շրջափակած ոստիկանության ուժերի և տարածքում հավաքված «Սասնա ծռերի» համակիրների միջև ծավալուն բախում լինի:  «Սասնա ծռերն» ու նրանց համակիրները դա նրան չներեցին ու այդ օրերին, նաև հաջորդող մեկ-երկու տարում ինչ ասես, որ չէին ասում իր հասցեին:

Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»

Հիմա, փաստորեն, նույն «Սասնա ծռերը» խոսում են հուլիսի 17-ը ազգային տոն հռչակելու մասին: Կարելի է չկասկածել, որ գործող իշխանությունը դրան չի գնա` թեկուզ հիշելով իր հանդեպ երեք տարի առաջվա վերաբերմունքը: 

Մյուս կողմից, նման բան առաջարկելը համազոր է ներքաղաքական պայքարում զենքն և բռնությունն օրինականացնելու կոչի: Մի բան, որ հրապարակայնորեն չի կարող ընդունելի լինել ոչ բռնի հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական մերձավոր շրջապատի համար:

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հնարավորություններն ԱԺ ընտրություններում. «Սասնա ծռերը» կարող է «օրենքների» դեմ գնալ

Որքան էլ ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներն ու մասնակիցները առաջին պլան բերեն նախկին իշխանության դեմ պայքարի իրենց կարգախոսները, երեք տարի առաջ կատարվածն ամենից առաջ հարված էր Հայաստանի պետականությանը: Հարված, որի կրկնությունն անթույլատրելի է, իսկ կատարվածի «կանոնիզացումը», հերոսացումն՝ անընկալելի են առնվազն շատերի համար: Ամեն ինչից բացի, նման հարվածները, ուզում եք կոչեք դրանք ապստամբություն, ուզում եք՝ ահաբեկչություն կամ այլ բան, խարխլում են պետության հիմքերը, երկիրը դարձնում այն բազմապատիկ խոցելի՝ պաշտպանունակության ու արտաքին անվտանգության առումներով:

Արժե նկատել, որ «հետհեղափոխական» Հայաստանում, համապատասխան տրամադրություններն էլ հաշվի առնելով, կուսակցության վերածված «Սասնա ծռերը» ԱԺ արտահերթ ընտրություններում ստացան ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների հազիվ 1 տոկոսը: Դա բավականին խոսուն ցուցանիշ է՝ հավելյալ մեկնաբանություններով այն ծանրաբեռնելու համար:

Լրահոս
0