00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարձագանքի Փաշինյանը. տնաքանդ կոնվենցիա՞, թե՞ քաղաքական օրակարգի գրավիչ հարց

© AP Photo / Darko VojinovicЛюди держат транспарант с надписью: "Остановите Стамбульскую конвенцию, за суверенную Хорватию!"во время протеста против международной конвенции (24 марта 2018). Загреб
Люди держат транспарант с надписью: Остановите Стамбульскую конвенцию, за суверенную Хорватию!во время протеста против международной конвенции (24 марта 2018). Загреб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին մերձքաղաքական ու նաև քաղաքական հարթակներում կարելի է բավականին աշխույժ քննարկումներ տեսնել, այսպես կոչված, «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնել-չվավերացնելու հարցի շուրջ: Ու ոչ միայն քննարկումներ, արդեն ավելի քան երկու շաբաթ բավականին ակտիվ ստորագրահավաք է ընթանում այդ կոնվենցիան մերժելու, այն չվավերացնելու պահանջով:

«Ստամբուլյան կոնվենցիան մերժելու պահանջով ստորագրահավաքը կազմակերպել է «Կամք» Հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը: «Կամքը» ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է ստորագրահավաքի ընթացքը, բազմաթիվ հայտնի հասարակական, քաղաքական գործիչների, երաժիշտների, դերասանների, առհասարակ, հայտնի անձանց, ովքեր միացել են «Ստամբուլյան կոնվենցիան» մերժելու, ըստ էության՝ այն չվավերացնելու պահանջին: Թերթելով նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, կարելի է նկատել, թե հայտնի անձանցից ովքեր են միացել ստորագրահավաքին՝ երաժիշտ Լևոն Մալխասյան, երգահան, երաժիշտ Արա Գևորգյան, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան, ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանց և շատ-շատերը: Հասկանալի է, կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, նաև ԱԺ փոխնախագահ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»

Անգամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից միացած պատգամավոր կա, ի դեմս Սոֆյա Հովսեփյանի: Հարկավ, բոլորին այստեղ չենք թվարկի, պարզապես սա նաև հուշում է, որ այս փաստաթղթի հետ կապված մերժողական մոտեցումները այնքան էլ կապակցված չեն զուտ կուսակցական-քաղաքական կողմնորոշումների կամ ընկալումների հետ:

Մարդկանց, մեծ հաշվով, միավորել է ազգային ու ավանդական արժեքների պահպանման ցանկությունը, դրանց դեմ ուղղված հնարավոր սպառնալիքի չեզոքացումը: Բայց հարցը միայն անձինք չեն, լինեն հայտնի, թե հանրությանն անհայտ սովորական քաղաքացի: Արդեն կառույցներ են միացել այս փաստաթղթի վավերացման-չվավերացման խնդրի հետ շաղկապված գործընթացին: Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել, իշխանություններին հորդորելով ձեռնպահ մնալ վավերացումից, Հանրային խորհուրդը ևս պարզորոշ դեմ է արտահայտվել, ըստ որում՝ քվեարկությամբ:

Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները

Խոսքը, նկատենք, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին է: Փաստաթուղթը ընդունման վայրի անունով կոչում են «Ստամբուլյան կոնվենցիա»: Այն, ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է, դեռ նախորդ իշխանության ժամանակ՝ անցյալ տարվա հունվարի 18-ին: Ընդգծենք, որ այն ժամանակ նշվել էր, որ Հայաստանը փաստաթուղթը ստորագրում է որոշ վերապահումներով:
Թե այդ փաստաթուղթը ստորագրելու արտաքին-քաղաքական ինչ հաշվարկներ ու հետաքրքրություններ ուներ նախորդ իշխանությունն ու ինչ վերապահումներ, դա միգուցե ՀՀԿ ներկայացուցիչներն ասեն: Դա գուցե հետաքրքիր է ընդհանուր պատկերացման տեսանկյունից: Իսկ գործնական առումով շատ ավելի հետաքրքիր է, թե խնդրահարույց կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսելու ինչ շահախնդրություն ունի գործող իշխանությունը:

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին

Որո՞նք են կոնվենցիայի հիմնական սպառնալիքները: Դրանց մասին առաջին ահազանգողը` ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ուշադրություն էր հրավիրել, այսպես կոչված, «երրորդ սեռ» ունենալու հնարավորության ընձեռման, ինչպես նաև, այն հանգամանքի, որ «Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են, օրինակ, կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»:
Ասել հայ մարդուն, որ ավանդույթ արմատախիլ անի, սովորույթներն էլ հետը, մանավանդ դա ասել ընտանիքի հետ կապված, իսկապես անմտություն է և անձնական վիրավորանքին համարժեք մի բան: Սա՝ դեռ արականից ու իգականից բացի, ինչ-որ այլ՝ «երրորդ սեռ» ճանաչելու հարցը մի կողմ դրած:

Մեծ հաշվով, հանրության արձագանքն էլ կռահելի ու բնական պետք է համարել:

Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան

Ամեն պարագայում, արդեն ծավալված «դեմ» շարժմանը արձագանքեց Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ օրերս տարածած հայտարարությամբ: Արդարադատության նախարարության մոտեցումը այն է, թե մնացած բոլորը մանիպուլյացիաներով են զբաղված, խնդիրը խեղաթյուրում են կամ խեղաթյուրված են ընկալում, կոնվենցիայի մեջ ոչ մի վտանգ էլ չկա, հակառակը՝ այն նպաստելու է ընտանիքներում ու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին:
Նախարարությունը, նաև կոնվենցիայի թարգմանության բովանդակության հղումն էր զետեղել, որպեսզի ցանկացողները կարդան, տեսնեն՝ ինչ կա-չկա դրա ոչ միայն տակը, այլև մեջը:

Ара Зограбян - Sputnik Արմենիա
Զոհրաբյան. «Մեր կոչը վարչապետին, ՍԴ-ին, ԱԺ-ին՝ մերժել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»

Մի տեսակ, սակայն համոզիչ չէ թվում այն, որ բոլո՛րը՝ Հանրային խորհրդի դեմ արտահայտված անդամները, Հայ առաքելական եկեղեցու ղեկավար հոգևոր հայրերն ու թեմակալ առաջնորդները, Փաստաբանների պալատի նախագահը, արդարադատության նախկին նախարարը, քաղաքական բավականին լուրջ գործիչներ, ի վերջո, ովքեր միացել են այս փաստաթղթի վավերացման դեմ պահանջին, ահա այդ բոլոր անձինք կոնվենցիան նայել ու խեղաթյուրված են ընկալել, իսկ այ, արդարադատության նախարարությունը` հակառակը՝ ճիշտ:

Սակայն հարցն անգամ արդեն այդ հարթությունից է առաջ անցել: Ինչ-որ կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելու հարցը, որ սկզբում կարող էր թվալ զուտ հրապուրիչ, ասենք, քաղաքական դաշտում որոշակի ուշադրություն գրավելու համար, ամեն պարագայում արդեն մտել է հասարակական-քաղաքական օրակարգ, ավելին, այն դարձել է արդեն այդ օրակարգի կողմնորոշիչ հարց: Կողմնորոշիչ այն իմաստով, որ այժմ արդեն սոսկ մարզական հետաքրքրության հարց չէ, թե իրեն ինչպես կդրսևորի գործող իշխանությունը: Օրինակ` մի իրավիճակում, երբ Հայ առաքելական եկեղեցին, Հանրային խորհուրդը, քաղաքական ամենատարբեր ուժերի ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի բավականին հայտնի ու սիրված ներկայացուցիչներ հստակ դեմ են արտահայտվում, կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը կամ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ այդ ոչ պոպուլյար փաստաթղթի վավերացմանը: Արդյո՞ք այսօր իշխանությունը կդիմի նման քայլի, իմանալով, որ անխուսափելիորեն վարկանիշ է կորցնելու, առնվազն իր դեմ է տրամադրելու նաև որոշակի թվով չքաղաքականացված հայրենակիցների:

Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Տրամաբանական է ենթադրել, որ իշխանությունը, «Իմ քայլի» ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ-որ հետ քայլ կանեն: Սակայն նկատի ունենալով, թե գործող իշխանությունը որքան ցավոտ է տանում ցանկացած քննադատական արտահայտություն ու որքան նյարդային ու ակտիվ-հարձակողական է արձագանքում և ինչպիսի վատ, իշխանությանն անհարիր բառապաշարով, չի կարելի բացառել, որ այս դեպքում էլ նման մի դրսևորում լինի: Իսկ դա արդեն քարոզչական ու ոչ միայն քարոզչական առավելություններ կարող է տալ գործող իշխանության քաղաքական հակառակորդներին:

Լրահոս
0