00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ

© Photo : provided by Ashot TirabyanКонтейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора
Контейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր գաղափարն առաջ տանելու համար գործարարն արդեն սկսել է բանակցել Երևանի քաղաքապետարանի ու Տավուշի մարզպետարանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik,  Արամ Գարեգինյան. Մինչև վերջ լցված աղբամանները երևանցիների առօրյայի անբաժան մասն են դարձել: Ինչպե՞ս ի վերջո ձերբազատվել նման տհաճ հարևանությունից։ Ոմանք առաջարկում են նոր աղբատար մեքենաներ ձեռք բերել, բայց կա նաև մեկ այլ տարբերակ` ավելի պարզ ու մաքուր։ Սրանում վստահ է բելառուսցի գործարար Աշոտ Թիրաբյանը, որը վերջերս է հայրենիք՝ Հայաստան  վերադարձել։

Մութ անկյուն - Դավիթ Խաժակյան - Sputnik Արմենիա
«Աղբահանության ծախսերն ավելանում են 2 մլրդով, բայց ոլորտի պատկերացումը դեռ չկա». Խաժակյան

Հայ–ռուսական սլավոնական համալսարանի (ՀՌՀ) ներկայացուցիչների հետ նա աղբանոցներից նմուշներ է հավաքել ու ստուգել դրանց բաղադրությունը։ Պարզվել է, որ Նուբարաշենի աղբանոցի գրեթե 30%–ը թուղթ ու ստվարաթուղթ է, իսկ 11%-ը՝ պլաստիկ (տոպրակներ ու շշեր)։

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել

Եվրոպայում արդեն վերամշակում են օգտագործած թղթի ու ստվարաթղթի 70%–ն ու պլաստիկի մոտ մեկ երրորդը։ Աղբի վերամշակումն ընդլայնվում է նաև Ռուսաստանում ու Բելառուսում։ Դա շահավետ է ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական տեսակետից։

«Իմ ծանոթներից մեկն Էրեբունիում պլաստիկե շշերի արտադրամաս ունի։ Նա  արտադրության համար արտասահմանից գրանուլացված պլաստիկ է գնում` մեկ տոննայի դիմաց վճարելով ավելի քան հազար դոլար։ Այդ պլաստիկը կարող է շատ ավելի էժան լինել, եթե նա այստեղից գնի։ Ինչ է դրա համար հարկավոր՝ աղբի տեսակավորում», – պարզաբանեց գործարարը։

Թիրաբյանը մի քանի տարի ղեկավարել է բելառուսական գործարարներից մեկի մատակարարման ցանցը։ Գործարանը և՛ սովորական, և՛ տեսակավորված աղբի համար աղբամաններ էր արտադրում։ Այժմ նա ղեկավարում է «Առտար էկո սերվիս» հայկական ընկերությունը, որն առայժմ միայն սովորական աղբամաններ է  վաճառում, բայց մի քանի քաղաքների քաղաքապետարանների հետ բանակցություններ են իրականացվում աղբի տեսակավորումը կազմակերպելու համար։

© Photo : provided by Ashot TirabyanՍովորական աղբամաններ
Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ - Sputnik Արմենիա
Սովորական աղբամաններ
Մեկ մարտկոցը կարող է 400 լիտր ջուր կամ քսան քառակուսի մետր հող աղտոտել։ Տակդիրները, որոնք օգտագործվել են ժամանակակից փոքրիկների համար, կարող են տեսնել նրանց թոռները։ Բայց մենք կարող ենք նրանց մասին ավելի մաքուր հիշողություն թողնել։ Դրա համար պետք է տեսակավորել աղբը, ինչը շատ ժամանակ չի խլի. օրական ընդամենը մի քանի րոպե։

Իսկ ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրողը ոչ թե թոռներն են, այլ միմիայն իրենց սեփական անձը։ Նրանց համար էլ է լուծում գտնվել։

«Կարելի է վերամշակել աղբի 70%–ը։ Այսինքն, աղբահանությամբ զբաղվող օպերատորին մնում է հավաքել աղբի միայն 30%–ը։ Մնացածն իրենց կարիքների համար կտանեն արտադրողները՝ Էրեբունու ընկերոջս պես։ Իսկ եթե աղբն ավելի քիչ լինի՝ այդ ծառայության վճարը կպակասի։ Կարծում եմ` դա բոլորի համար բավականին համոզիչ փաստարկ է»,-կարծում է Թիրաբյանը։

Իր բիզնես–նախագիծը նա ներկայացրել է մեկ ամիս առաջ Դիլիջանում կայացած ներդրումային համաժողովում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Мэр Еревана Айк Марутян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը
Հետագայում Թիրաբյանն ուզում է ոչ միայն ներկրել, այլ նաև տեղում արտադրել աղբամաններ։

«Քանդած վիճակում աղբամանները շատ ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Հետևաբար, մենք առաքման վրա գումար կտնտեսենք, դրանից բացի՝ նաև աշխատատեղեր կստեղծենք»,– նշեց գործարարը։

Եթե Թիրաբյանի բոլոր ծրագրերն իրականանան՝ ավելի մաքուր ու հաճելի կդառնան ոչ միայն Երևանը, այլև արևային Դիլիջանն ու բազում այլ քաղաքներ։

Բիզնեսմենն արդեն սկսել է աղբի տեսակավորման մասին բանակցություններ վարել Երևանի քաղաքապետարանի ու իր ծննդավայր Տավուշի մարզպետարանի հետ։

© Photo : provided by Ashot TirabyanԱղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ
Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ - Sputnik Արմենիա
Աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ
Լրահոս
0