06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Приобретенные мэрией Еревана мусорные баки

Աղբարկղ ունենալը՝ համաքաղաքային ուրախություն. երևանցիներին երջանկացնելու նուրբ արվեստը

© Photo: Facebook / Հովսեփ Կուբատյան
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
32210

Ի՞նչ տպավորություն է Երևանից ստանում զբոսաշրջիկը տաքսի նստելիս, հասարակական զուգարանից օգտվելիս, փողոցում՝ 40 աստիճան շոգին մարդկանց ոտքերի տակ վաճառվող ձուկ տեսնելիս. այս ամենը` Sputnik Արմենիայի թղթակցի աչքերով:

Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերն ու մամուլը ողողված են ուրախալի լուրերով՝ Երևան քաղաքում նոր աղբարկղեր կտեղադրվեն: Հիմա արդեն Դավթաշենի տարոսը մաղթում են մյուս համայնքներին (Դավթաշենում օրերս նոր աղբարկղեր են տեղադրվել): Արդեն մի քանի ամիս է՝ Երևանի փողոցներով քայլելիս, երբ կիլոմետրից աղբի գարշահոտությունն առնում, հիշում եմ Շրի Լանկա կատարած ճամփորդությունս: Մեկնելուց առաջ զբոսաշրջային գործակալը զգուշացրել էր, որ Շրի Լանկան մաքուր երկիր չես անվանի, որ անպայման, ինձ հետ վերցնեմ հակաբակտերիալ անձեռոցիկներ, ախտահանիչ հեղուկ ու էլ ինչ ասես, որ հանկարծ ինչ-որ հիվանդությամբ չվերադառնամ:

Հանգիստս անցնում էր մայրաքաղաքից մոտ 40 րոպե հեռավորության վրա գտնվող ծովափնյա շրջանում, այսպես ասած, շրիլանկական գյուղում: Իսկապես, մաքրության առումով եվրոպական քաղաքների հետ չես համեմատի՝ ոչ փողոցները, ոչ առավել ևս զուգարանները: Մեր հայկական խմբում պարբերաբար նույն նախադասությունն էր պտտվում՝ «բայց ինչ կեղտոտ երկիր է»:

Վերադարձանք Հայաստան, հասանք տուն ու դարպասի դիմաց մեզ դիմավորեց մի քանի օր մոռացված աղբակույտը: Քամին ու կենդանիներն արդեն իրենց գործն արել էին, աղբը ոչ միայն աղբամանում էր ու դրա շուրջը, այլև դիմացի մայթին, մեր տան դիմաց: Այնպես որ, ներս մտնելիս ամաչեցի, թե մեր տուն եկող հյուրն ինչ կմտածի մեր մասին: Մի քանի օր անց աղբը անհետացավ: Հետո նորից հայտնվեց, բայց այս անգամ արդեն աղբակույտն աներևակայելի չափերի էր հասել. մի քանի օր համբերատար սպասեցի, հետո լուսանկար տեղադրեցի ֆեյսբուքյան էջում: Ես լրագրող եմ, հետևաբար գրառումներս ավելի արագ են հասնում հասցեատերերին: Հաջորդ օրը աղբը չկար, թեպետ նեխած ուտելիքի հետքերը մնացին ասֆալտի վրա, մինչև երկինքը բարեհաճ գտնվեց, անձրև ուղարկեց ու մաքրեց հետքերը:

Հետո դա նորից կրկնվեց, սկսեցի նկատել, որ նմանօրինակ գրառումներ գրեթե ամեն օր ընկերներս էլ են անում, հետո Երևանով մեկ տարածվեց անտանելի գարշահոտություն, փողոցով քայլում ես ու արդեն զգում ես, որ շենքի բակում հաստատ աղբարկղ կա, նույնիսկ եթե աղբարկղը տեսանելի չէ: Հաջորդ անգամ տուն վերադառնալիս, երբ անցնում էի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի կողքով, սատկած առնետ տեսա: Հերթական անգամ, երբ տանը բողոքում էի աղբից ու գարշահոտությունից, ամուսինս անտարբեր ասաց.

«Բա ասում էիք ինչ կեղտոտ երկիր է Շրի Լանկան. դե հիմա պատկերացրու Հայաստան եկող զբոսաշրջիկի տպավորությունները»:

Դավթաշենում այլևս կոտրված աղբամաններ չեն լինի

Սկսեցի ինձ պատկերացնել եվրոպացի զբոսաշրջիկի դերում, որը վայրէջք  է կատարանում «Զվարթնոց» օդանավակայանում, երկրից առաջին տպավորությունը ստանում տաքսիստներից, հետո սկսում զբոսնել Երևանի փողոցներով, ամեն քայլափոխի տեսնում կոտրված, լեփ-լեցուն աղբարկղեր, զգում ուտելիքի նեխած մնացորդների գարշահոտությունը,  հետո մի կերպ գտնում հանրային զուգարան ու ներս մտնելով գարշում, հետո ձեռքերը լվանում ախտահանիչ հեղուկներով, շարունակում քայլել փողոցներով ու ամռան շոգին ոտքերի տակ վաճառվող ձկնեղեն, միրգ, բանջարեղեն ու ինչ ասես տեսնում:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ էլ «Հրազդան» մարզադաշտում համերգի էի ներկա, որի ամբողջ ընթացքում ես, մյուս ներկաները գլուխներս այս ու այն կողմ էինք փախցնում՝ պոլիէթիլենային տոպրակի հետ անցանկալի «բախում» չունենալու համար:

Այսքանից հետո լսում ենք հուսադրող լուր՝ նոր աղբարկղեր են ստացվել, Աստված մեծ է, նոր աղբարկղերը դատարկողներ էլ կլինեն: 

Ու գիտեք, անվերջ կարող ենք մեղավորներ փնտրել, անիծել «Սանիթեքին»՝ պարտականությունները չկատարելու համար, տասն անգամ ավելի անիծել Երևանի քաղաքապետարանին, որ այդքան ներուժ ու կարողություն չունեցավ քաղաքն աղբախեղդ չանելու համար։ Իսկ քաղաքացիներն այդքան գիտակցություն չունեին ու չունեցան քաղաքն ավելի չաղտոտելու համար, որովհետև, համաձայնեք, քաղաքապետարանը կամ «Սանիթեքը» մեղավոր չեն, երբ մենք պատուհանից տոպրակով աղբը շպրտում ենք ավտոտնակի տանիքին  կամ գիշերով մեքենան կանգնեցնում ենք ձորի մոտ ու եղած-չեղածը ներքև նետում: Իրողությունը մեկն է՝ Երևանը պատել է գարշահոտությունը, Երևանը աղբախեղդ է, իսկ մեզ՝ երևանցիներիս սովորեցրել են փոքրիկ բաներից, ասենք նոր աղբարկղերից երջանկանալու «նուրբ արվեստը»:

Ըստ թեմայի

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները
«Սանիթեքի» դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի. ուզում են խլել մեր ունեցվածքը. տնօրեն
«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Սանիթեք, աղբաման, աղբ, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Երևան

Գլխավոր թեմաներ