04:52 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Հառիճավանք

Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
638660

Սելջուկ թուրքերը, որոնք ի զորու էին միայն ավերել իրենց ճանապարհին պատահածը, հայտնաբերեցին այս վանքը։ Սկսեցին գավիթից. սյուներին ճոպան կապեցին, և եզների ու ձիերի օգնությամբ արմատախիլ արեցին վանքի հիմքերը։

Հայերը միշտ ձգտել են եկեղեցիներ ու վանքեր կառուցել ձորերով շրջապատված բարձունքների վրա. այդպես ավելի հեշտ է եղել պաշտպանվել թշնամուց, որի պակասը երբեք չի զգացվել։ Հառիճավանքն այդ առումով բացառություն չէ։ Սակայն, երևի թե միայն այդ առումով, քանի որ մնացած ամեն ինչով այն բացառիկ է։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանքը՝ դրոնից

Հառիճավանքում անդորր էր փոթորկից առաջ. ժրաջան մեղուները պտտվում էին պատրիարքական հարկաբաժնի դիմաց խնամքով տնկած վարդերի շուրջ, իսկ փոքր, բայց «կռվարար» գետակը ներքևում` կիրճում,  նույնիսկ  խաղաղվել էր երկնքից սպասվող ջրի հոսքի պատճառով։ Մեկուկես ժամ անց հորդառատ անձրև սկսվեց Արթիկում և նրա շրջակայքում, սակայն օդում արդեն իսկ կախված էր տարերքի հանդիսավոր սպասումը։

Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին կվերականգնվի

Հառիճավանքի հանդիսավորությունը թեև` խլելն անհնար է նույնիսկ առանց տարերքների: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սյուները, ինչպես և բուն եկեղեցին, շուրջ մեկուկես հազար տարեկան են. դա նկատելի է քարերի մակերեսից, սակայն շինության (տեղ–տեղ վերականգնված) ամրությունը կասկածներ չի առաջացնում։  Այդ մեր ժամանակներում են դարերի համար կառուցում, իսկ այն ժամանակ հազարամյակների համար էին կառուցում։ Սա է տարբերությունը։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանքը՝ դրոնից

Նրանք եկեղեցին կառուցում էին Արագածի արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից մոտ 2 կմ բարձրության վրա։ VII դարն էր, և լեգենդ կա, իբրև թե շինարարությունը գրեթե ավարտվել էր 666  թվականին, սակայն «օբյեկտը շահագործման հանձնելը» որոշեցին հետաձգել, որպեսզի վանքը նման ամսաթվով չթվագրվի, և կարմիր ժապավենը կտրեցին 667 թվականին։ Մյուս կողմից, այդ լեգենդը հանգիստ կարող է իրականություն լինել։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Հառիճ գյուղը մոտ է ոչ այդքան խոր կիրճին, որի վրա կախված են վերջին տները, որոնք, սակայն, հարգալից հետ են քաշվում՝ տեղ տալով վանքին։ Նրբաճաշակ հին բազիլիկն ու վանքը շրջապատում են ավելի հին կառույցները, որոնք երիտասարդ են մոտ 6 դարով։ Գյուղում կարելի է տեսնել էլ ավելի հին` մեր թվարկությունից առաջ կառուցված ամրությունների մնացորդները։ Իսկ գերեզմանատանը մնացել են V դարի ոչ մեծ բազիլիկի ավերակներ և V—VII դարերի տապանաքարեր։ Գերեզմանաքարերը կոթողներ ունեին, որոնք տեղափոխել են Պատմության թանգարան։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Սուրբ Գրիգորը անկախ երկրաշարժերից՝ 3 դար  անսասան մնաց։ Միայն դրանցից մեկը հարավային մասում քանդեց ժայռի մի մասը, որի վրա կանգնած է ամբողջ համալիրը, և այդ հատվածը հիմնական զանգվածից շուրջ 5 մետր հեռացավ։ Ժայռային այս կղզյակի գագաթին փոքրիկ մատուռ կա. այնտեղ հազիվ երկու մարդ տեղավորվի, և հավանաբար, այնտեղ հասնել հնարավոր է միայն ալպինիստական հատուկ գործիքների օգնությամբ։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանքի մատուռը

Ասում են, որ այդ մատուռում են գտնվում ինչ–որ սրբակենցաղ մարդու մասունքներ, որի անունը ջնջված է պատմությ,ունից, սակայն նա իսկական հավատացյալ էր, այդ պատճառով էլ տարերքը խնայել էր նրան։ Մեր օրերում, արդեն, ինչ–որ տեղից մի հիմար հավատալիք էր առաջացել, որ եթե քարը կարողանաս հաջողությամբ նետել մատուռի մուտքի որմնախորշը՝ այն երջանկություն կբերի քեզ։ Հառիճավանքի վանականները ստիպված էին այստեղ մի ցուցանակ տեղադրել, որը նման տեղում բացարձակ անհեթեթ տեսք ուներ. «Քարեր նետելն արգելվում է։ Դա մեղք է»։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Դեռ տասը տարի առաջ այդ գրությունն այն տեղում էր, որտեղից քար նետելն ամենահարմարն էր։ Այսօր, բարեբախտաբար, այն արդեն չկա, մատուռում քարեր՝ նույնպես: Հավանաբար, եկեղեցականների ձայնն ի վերջո լսելի է դարձել վանքը տեգեր նետելու հարթակի հետ շփոթողների համար։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Սուրբ Գրիգոր վանքի համար խաղաղ անցավ 3 դար, սակայն  XI դարի վերջին, XII դարի սկզբին այս վայրերի գլխին դժբախտություն վրա հասավ և մնաց առհավետ։ Սելջուկ թուրքերը, որոնք ի զորու էին միայն ավերել իրենց ճանապարհին պատահածը, հայտնաբերեցին այս վանքը։ Սկսեցին գավիթից. սյուներին ճոպան կապեցին, և եզների ու ձիերի օգնությամբ արմատախիլ արեցին վանքի հիմքերը։ Դրանք, սակայն, մնացին օդում կախված: Գավիթը չտուժեց, իսկ սելջուկները, դա փորձանքի նախանշան համարելով, հեռացան Հառիճավանքից։  Այդպես վանքը կանգուն մնաց, իսկ սյուներն ավելի ուշ հիմքերին ամրացվեց հատուկ շաղախով։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Եկեղեցուն կից շինություններից մեկում հատակին սալիկ կա, որը կարելի է ոտքով ճոճել: Նրա տակ ստորգետնյա անցում է թաքնված, որը տանում է դեպի կիրճ և ավելի հեռու։ Այստեղ համոզված են, որ ստորգետնյա անցումների համակարգով Հառիճավանքից կարելի է հին Հայաստանի մայրաքաղաք` Անի (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում) հասնել, որն ուղիղ գծով շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա է։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Գյուղը ժամանակին պատկանում էր Պահլավունի տոհմին, իսկ Թամար թագուհու օրոք` XII դարի վերջին, այն գնեցին Զաքարյանների իշխանները (Մխարգրձելի) և XIII դարի առաջին իսկ տարին ավարտեցին երկրորդ` Սուրբ Աստվածածին վանքի շինարարությունը, որը գրեթե նման է Հառիճից ոչ հեռու` Օհանավան գյուղում գտնվող վանքին։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Այդուհանդերձ, Զաքարյաններից մեկին պատկերել են վանքի արևելյան պատի հարթաքանդակի վրա, իսկ այդ պատի քիվին գրություն կա. «Աստուած ողորմեա աշխատավորներին։ Ամէն»։ Նույնիսկ այս համառոտ գրությունը չափազանց հազվագյուտ երևույթ է հայկական եկեղեցական ճարտարապետության համար, երբ զարդանախշերի փոխարեն շինարարները ռելիեֆային ոճավորված գրություն են ստեղծում, այն էլ՝ փառաբանելով սեփական անձը։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

Եվս քառորդ դար անց Վահրամ Խեչուպը նոր եկեղեցուն կից՝ միայն հայկական ճարտարապետությանը բնորոշ գավիթ կառուցեց և այնքան հաջող, որ գավիթն ու Սուրբ Աստվածածինը, թվում է՝ միաժամանակ են առաջացել։ Իսկ այ հին գավիթից` Սուրբ Գրիգոր եկեղեցուց, միայն ավերակներ մնացին հարավային կողմում։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանքի արևելյան պատը

Եվ վերջապես, XIX  դարը նոր կյանք տվեց հին Հառիճավանքին։ Այստեղ մինչև 1850  թվականը կառուցվեցին գրադարանը,  ճեմարարանը (այնտեղ սովորել են Կոմիտասն ու Ավետիք Իսահակյանը), վանական խցերը, վանքի ենթակառուցվածքները և Կաթողիկոսի հարկաբաժինը (դա պատրիարքների ամառային նստավայրերից մեկն է)։  Վանքն այսօր էլ գործում է։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանքը՝ դրոնից

Այստեղ` ձորի վրա, հանգիստ է և խաղաղ, շուրջբոլորը խնամված է և ծաղիկներով լի։ Այսպիսի հատուկ վանական հանդարտություն՝ և դուրս ես գալիս գյուղի ծայրամասային փողոց` եկեղեցու ցանկապատից այն կողմ, այնտեղ, ուր միայն մեկ տուն կա և մեկ փոքր խանութ, և նորից հանդիպում աղմուկին, որից հետ էիր վարժվել մեկ ժամվա ընթացքում։

Խաղաղ գյուղի վերջում` ձորի բերանին, ցնցվում ես արտաքին աշխարհի եռուզեռից։

Средневековый монастырский комплекс Аричаванк
© Sputnik / Aram Nersesyan ,
Հառիճավանք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտի» համար նոր որոշում ունի

Ըստ թեմայի

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»
«Ասորական եկեղեցու խաչն ու սրբապատկերներն այրել են». բաց նամակ Փաշինյանին ու Գարեգին Բ–ին
Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը
Հաղպատի վանքում բռնկված հրդեհն այրել է վանական համալիրի կացարանի մի մասը. տեսանյութ
թեգերը:
Եկեղեցի, Հառիճավանք

Գլխավոր թեմաներ