00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

© Photo : ArtsakhpressСамвел Карапетян (Огановский)
Самвел Карапетян (Огановский) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) մասին BBC-ի աղմկահարույց հրապարակման համատեքստում Sputnik Արմենիան ներկայացնում է գեներալի անցյալը։

Օրերս BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ հրատարակչության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ այդ խումբն է կրակել։

Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը

Կարապետյանն իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներն արդեն  հերքել է։ Sputnik Արմենիան փաստեր է հրապարակում զորահրամանատարի անձի մասին։

Գեներալի անցած ճանապարհը

Ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը ծնվել է 1962 թվականին Ստեփանակերտում։ Նա ազգային–ազատագրական շարժման առաջին ակտիվիստներից էր, ով եկել էր այն եզրահանգման, որ բնակչությանը պետք է նախապատրաստել զինված դիմադրության։ 1988 թվականի փետրվարին, երբ Աղդամից բազմահազարանոց ցույցը շարժվեց դեպի Ասկերան, Կարապետյանը այն 200 կամավորների թվում էր, որոնք թույլ չտվեցին շարասյուներին հայկական գյուղ մտնել։

Որտեղի՞ց Օհանովսկի ազգանունը

Սամվել Կարապետյանը, ինչպես դա ընդունված էր դիմադրության նախնական շրջանում, վերցրեց «Օգանով» կեղծանունը` մորական կողմից։ Մոր եղբայրը` Ռուդոլֆ Օգանովը, ԽՍՀՄ–ում հայտնի քրեական հեղինակություն էր։

Добровольцы из Армении в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
BBC-ի հրապարակումը սադրանք է՝ ուղղված մեր երկրի անվտանգությանը. Արցախի նախկին վարչապետ

Ավելի ուշ կեղծանունը ձևափոխվեց, փաստորեն, երկրորդ ազգանվան` Օգանովսկու`զուգահեռ անցկացնելով  պատմական ռուս գեներալ Պյոտր Օգանովսկու հետ,  չնայած վերջինս հայկական արմատներ չուներ։ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին Օգանովսկին Կովկասյան IV–րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որը թուրքերի հետ մարտնչում էր Արևմտյան Հայաստանի տարածքում։ Նա պատմության մեջ մնաց, որովհետև 1914 թվականի դեկտեմբերին Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ հրաժարվեց կատարել հրամանատարության` հետ քաշվելու մասին խուճապային հրամանը և գեներալ Յուդենիչի հետ միասին հետ մղեց, այնուհետև ջախջախեց թուրքական զորքերը։

Պատերազմ և խաղաղություն

1992-2000 թվականներին, արցախյան պատերազմի ժամանակ և նրանից հետո, Սամվել Կարապետյանը Կենտրոնական պաշտպանական շրջանի (Ստեփանակերտում տեղակայված գունդ) հրամանատարն էր։ Նրա հրամանատարության տակ գտնվող զորամասը պատվի և հերոսության խորհրդանիշ «Մարտական դրոշ»–ի է արժանացել։

Մարտական գործողությունների ընթացքում նրա հրամանատարության տակ գտնվող Կենտրոնական պաշտպանական շրջանը հետ վերցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայր, ոչնչացրեց հակառակորդի բազմաթիվ հենակետեր, մեծ թվով ռազմատեխնիկա գրավեց։

Ադրբեջանական «Էվերեստը»` նրանց զոհաբերության խորան. հաջորդ կայարանը` Լելե Թեփե

Օգանովսկին 1993 թվականի մարտին Քելբաջարի շրջանում` առաջապահ ստորաբաժանումների  բախման ժամանակ, վիրավորվել էր, իսկ Հորադիզի մոտ  ծանր վիրավորում ստանալուց հետո փրկվել` երեք օրում մի քանի վիրահատության ենթարկվելով։

Պարգևներ և պաշտոններ

Գեներալ Կարապետյանը արժանացել է Արցախի բարձր պարգև «Ոսկե արծիվ» շքանշանին։ Նա ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված առաջին հրամանատարներից մեկն է։ 2000 թվականից Կարապետյանը Արցախի պաշտպանական գերատեսչությունում  բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արցախի պաշտպանբության փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019 թվականի ապրիլին։

Այժմ գլխավորում է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան և Ազատամարտիկների միությունը։

Լրահոս
0