01:37 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
15610

«Թավշյա հեղափոխություն» արեցինք, իշխանափոխության հասանք, ինչպես ասում են, «մնաց մնացածը»՝ մարդկանց գիտակցությունը հեղափոխել: Բայց այստեղ «թավիշը» երևի չի օգնի. խիստ միջոցներ է պետք կիրառել: Հարցն այն է, թե ով պետք է զբաղվի դրանով:

Ցավալի է, բայց վերջին տարիներին աղբը դարձել է հայկական մամուլի գրեթե ամենաարդիական թեման։ Բոլորը գրում են դրա մասին ու ոչ թե այն պատճառով, որ գրելու ուրիշ բան չկա: Ուղղակի այդ խնդիրը զզվելի ոսկորի նման կանգնել է բոլոր նրանց կոկորդին, ովքեր գոնե մի փոքր անտարբեր չեն սեփական երկրի նկատմամբ:

Բայց այս անգամ կխոսենք ոչ թե աղբի, այլ․․․ բարդու և գեղեցկության ընկալման մասին, որից ինչ-որ պահից սկսած, ասես բոլորովին զրկվել են մեր հայրենակիցներից շատերը, վերստին՝ ի խորին ցավ բոլորիս:

Ջաջուռի պղծված խորհրդանիշը

Հայաստանի հյուսիսում՝ Շիրակի մարզում, մի ոչ մեծ գյուղ կա՝ Ջաջուռը: Այն նախևառաջ հայտնի է նրանով, որ Մինաս Ավետիսյանի ծննդավայրն է:

Ջաջուռը հայտնի է նաև իր խստաշունչ կլիմայով, ավելի ճիշտ՝ սաստիկ քամիներով, ինչպես նաև վայրի, բարձր ու գեղեցիկ բարդիներով։ Մինասի կտավներում այդ բարդիները հաճախ կարելի է տեսնել: Որոշակի առումով բարդին կարելի է Ջաջուռի յուրօրինակ խորհրդանիշը համարել։

Тополь в селе Джаджур
© Sputnik / Lilit Harutyunyan
Ջաջուռի բարդիները

Իսկ գյուղի կենտրոնական փողոցում վեր է խոյանում հսկայական մի բարդի, որ մեծ փչակ ունի: Ասում են՝ այս ծառն արդեն մոտ հարյուր տարեկան է։ Նման գեղեցկուհին կարող է հիացնել բոլորին և յուրաքանչյուրին․ լինեն տեղացի, թե արտասահմանցի:

 

Ի դեպ, բավականին շատ զբոսաշրջիկ է այցելում այստեղ: Հիմնականում, հասկանալի է, Մինաս Ավետիսյանի համար են գալիս, որ պատկերասրահում խորասուզվեն մեծն նկարչի կախարդական գույների աշխարհ: Զգան հրաշքը: Ու գալիս են ոչ միայն սփյուռքահայերը, այլև աշխարհի ամենատարբեր երկրների ներկայացուցիչները: Օրինակ` բոլորովին վերջերս ու հերթական անգամ բասկերի խումբ էր եկել:

Հրազդանի կամրջի առեղծվածը. բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար

Վերադառնանք, սակայն, մեր նաիրյան բարդուն: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հիացմունք պարգևելու փոխարեն ծառի տեսքը խղճահարություն, հիասթափություն ու զայրույթ է հարուցում: Տեղացիները «գործուն ջանքեր են գործադրել» այդ ուղղությամբ: Ծառի բնին, չգիտես ինչու, մետաղալար է փաթաթված, իսկ փչակը գրեթե կիսով չափ լցված է աղբով:

Тополь в селе Джаджур
© Sputnik / Lilit Harutyunyan
Մետաղալարով փաթաթված ծառը

Հարցերի մի ամբողջ շարք է առաջանում: Լավ, եթե ծառը շրջակայքից ինչ-որ թափանցիկ ցանկապատով առանձնացնելը դժվար է, եթե, ենթադրենք, բարդ բան է ծառի տեսակի ու տարիքի մասին տեղեկատվական ցուցանակ տեղադրել (հանկարծ չբռնե՞ն ու բարբարոսաբար ծառին մեխեն), եթե զոռ բան է, օրինակ, խնամել ծառը, ապա գոնե կարելի է, չէ՞, այն պարզապես հանգիստ թողնել: Ինչու՞ է բարդին որպես աղբաման օգտագործվում: Ինչու՞ է ապականվում այն, ինչը կոչված է գեղեցկություն պարգևելու:

Тополь в селе Джаджур
© Sputnik / Lilit Harutyunyan
Փչակում լցված աղբը

Փուչ խոսքեր

Մի երկու տարի առաջ Հայաստանի կառավարությունն ամենայն լրջությամբ հայտարարեց, որ աղբը չնախատեսված վայրում նետելու համար տուգանք է սահմանվում: Թվում էր` պատժամիջոցները օգուտ կտան մաքրասիրություն դաստիարակելու գործում:

Բայց միայն թղթի վրա օրենք ընդունելով հարց չի լուծվի. օրենքը կիրառողներ էին պետք, իսկ նրանք չկային։ Հիմա էլ չկան։ Ու հազիվ թե առաջիկայում ի հայտ կգան:

«Թավշյա հեղափոխությունից» հետո թվում էր, որ ամենադժվարն անցյալում է, երկիրն ազատվեց նախկին իշխանությունից, որն անողոքաբար դեպի հատակ էր տանում։ Բայց հիմա պարզվեց, որ ամենադժվարին գործը՝ մարդկանց գիտակցությունը հեղափոխելը, դեռ առջևում է:

Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը

Ըստ թեմայի

«Գիքորը» Շրի Լանկայում, կամ ինչպես սերը շրիլանկացուն Երևան վերադարձրեց
Ռոմանտիկ է, բայց Դոն Կիխոտը չէ. ինչը ստիպեց հայ գործարարին Ժնևը փոխարինել Գյումրիով
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Մինաս, աղբ, Ջաջուռ

Գլխավոր թեմաներ