09:16 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Գեորգի Գարանյանը

ԽՍՀՄ «սաքս խորհրդանիշը». ինչպես Գեորգի Գարանյանն ընկերացավ «Ամերիկայի ձայնի» հետ

© Sputnik / Андрей Старостин
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
14731

Նույնիսկ, եթե դու կյանքում ջազ չես լսել կամ չես նվագել, Գեորգի Գարանյանի անունը, այնուամենայնիվ, քեզ ծանոթ է լավագույն խորհրդային ֆիլմերի լուսագրերից. նա կա՛մ կոմպոզիտոր է եղել, կա՛մ ղեկավարել է Պետկինոյի նվագախումբը։ Կամ այնքան լավ է սաքսոֆոն է նվագել, որ շատ վառ մականուն է ստացել։

Խորհրդային կոնսերվատորիաներում լավ էին դասավանդում, բայց այնտեղ չեն սովորեցրել սաքսոֆոն այնպես նվագել, ինչպես դա արել է Գեորգի Գարանյանը։ Առավել ևս, նման բան չեն սովորեցրել Մոսկվայի հաստոցագործիքային ինստիտուտում, որը, չգիտես ինչու, ավարտել է Գարանյանը` ստանալով երբեք երաժիշտ չդառնալու բոլոր շանսերը։ Բայց նա ոչ մի օր չի աշխատել որպես լայն պրոֆիլի ինժեներ–մեխանիկ, այլ մտել է երաժշտության աշխարհ` էքստեռն քննություններ հանձնելով Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորի դիպլոմ ստանալու համար։

Գեորգի Գարանյանը ծնվել է 85 տարի առաջ` 1934թ.–ի օգոստոսի 15–ին, Մոսկվայում։ Հայրը` Արամ Գարանյանը, Հայոց ցեղասպանության ժամանակ, կորցնելով ծնողներին, փախել է Ուրֆա քաղաքից` ապաստան գտնելով և ընտանիք ստեղծելով Ռուսաստանում։ Գարանյանը հիշում է, որ երբ եկել է իր` հայերեն սովորեցնելու ժամանակը, հայրը ռազմաճակատում է եղել, ուստի նա այդպես էլ շատ քիչ է տիրապետել մայրենի լեզվին։ Բայց դա չի խանգարել երաժշտությանը։

Դեռ կյանքի «հաստոցագործիքային» փուլում` 1950–ականների կեսին, Գարանյանը համարձակորեն գլխավորել է 8–հոգանոց կոլեկտիվը. այն անվանել են «ոսկե ութնյակ», շուտով նրանք հայտնվել են Արվեստի տան երիտասարդական նվագախմբում` Յուրի Սաուլսկու գլխավորությամբ։

1958թ.-ին Գարանյանը սաքսոֆոն է նվագել Օլեգ Լունդստրեմի մոտ` նրա նվագախմբում, իսկ 1966թ.–ին` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որը ղեկավարել է Վադիմ Լյուդվիկովսկին։ Նա հաջող ելույթներ ունեցել Տալինի, Պրահայի և Մոսկվայի ջազ փառատոններում, բազմաթիվ համերգների մասնակցել ԽՍՀՄ–ում և արտասահմանում, ձայնագրվել ռադիոյում։

Солист эстрадного оркестра Всесоюзного радио и телевидения саксофонист Георгий Гаранян (1967 год)
© Sputnik / Михаил Озерский
Գեորգի Գարանյան

Հետագայում Գարանյանը կասի, որ մինչև 1960–ականները ԽՍՀՄ–ում ջազ չի եղել, եղել են «ջազանման ռիթմիկ փորձեր», բայց դրանք դուր են եկել մարդկանց և ցույց են տվել ստեղծագործական ազատության որոշակի աստիճան։ Նա արդեն աստղ էր դարձել իր սաքսոֆոնով` ստանալով երկրի «սաքս խորհրդանիշ» շոյիչ և սրամիտ մականունը։

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

Գեորգի Գարանյանը դարձել է Պրահայի, Բոմբեյի, Հավանայի, Վարշավայի, Ֆինլանդիայի և Իսրայելի միջազգային ջազային փառատոնների դափնեկիր։ Նա դարձել է միակ ջազային կատարողը, որի տարեկան երեք համերգների բաժանորդագիր են վաճառել Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Նա ձայնասկավառակ է ձայնագրել ամերիկյան Oregon խմբի հետ` նվագելով էթնո ջազ, հանդես գալով որպես դիրիժոր, իսկ այդ ալբոմով առաջադրվել «Գրեմի» մրցանակի։

Գարանյանը կոմպոզիտոր է, կատարող և դիրիժոր, նա կինեմատոգրաֆիստ է, նույնիսկ` կրկեսի մարդ. 1980–ականների վերջին Յուրի Նիկուլինը Գարանյանին հրավիրել էր Ցվետնոյ բուլվարում գտնվող իր կրկես։

Իսկ կինոն... Դա և՛ «Դելֆինի ճիչ» ֆանտաստիկ ֆիլմն է, և՛ կուլտային դարձած «Պոկրովյան դարպասները», «Մենք ջազից ենք»–ը, «Աշնանային բլյուզը» և նույնիսկ «Ադամանդե ձեռքը», սիրված «Դե, սպասիր» մուլտֆիլմը։ Ամենը չես թվարկի։

Բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ և հաջող է ընթացել։ 1969թ.–ից «սաքս խորհրդանիշին» երկար տարիներ` ընդհուպ մինչև 1978թ.–ը, արգելել են դուրս գալ երկրից։ Գարանյանը, որը բացի ստեղծագործականից այլ կաղապարներ չի ճանաչել երաժշտությունում, առանց մտածելու հանդիպել է ամերիկյան ջազային երաժիշտ Ուիլիս Կոնովերի հետ։ Թվում էր, թե դա ընդամենը երկու երաժիշտների հանդիպում է, բայց ոչ։ Կոնովերը ոչ միայն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար էր, այլ նաև համերգների պրոդյուսեր Սպիտակ տանը։ Մի խոսքով` խախտումներն ակնհայտ էին, ուստի հետևել են պատժամիջոցները։

Բայց ամեն ինչ անցողիկ է, անցել է նաև դա, իսկ հետո հայտնվել է նրա սիրելի համույթը` «Մելոդիան», որի հետ Գարանյանը վարվել է այնպես, ինչպես հարկ է համարել։

«Մելոդիան» իմ սիրելի համույթն է, ինչ ասեմ։ Բայց ես բաժանվեցի նրանից, արդեն անհնար էր այդպես շարունակելը։ Կոմպոզիտորական շատ գործեր ունեի, և ինձ համար շատ դժվար էր ամեն օր առավոտյան 4-ից երաժշտություն գրելը, 9–ին փորձի գնալը, 11–ից սկսվում էր աշխատանքը ու` մինչև գիշեր։ Եվ այդպես ամեն օր 10 տարի շարունակ», – պատմել է նա հարցազրույցներից մեկում։

Գարանյանը կյանքից հեռացել է բեմի վրա Կրասնոդարում։ 2010թ.–ի ամանորյա տոներից անմիջապես հետո Գարանյանը պատրաստվել է Միշել Լեգրանի հետ համատեղ ելույթների։ Բայց այդ անգամ չի հաջողվել...

Ըստ թեմայի

Անհավանական գեղեցիկ. կույր երաժիշտը վառվող դաշնամուր է նվագում. տեսանյութ
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
Անարդարացիորեն մոռացված Առնո Բաբաջանյանը, կամ ումից պետք է օրինակ վերցնեն հայ մագնատները
թեգերը:
երաժշտություն, երաժիշտ, Գեորգի Գարանյանը, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ