00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի

© Sputnik / Борис КауфманПатриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин.
Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քառորդ դար առաջ կյանքից հեռացավ Ամենայն հայոց կաթողիկոս և գերագույն պատրիարք Վազգեն Առաջինը։ Քառորդ դար Հայաստանը և հայերը սովորում են ապրել առանց մեծագույն ազգային և հոգևոր առաջնորդի։ Նրա սահմանած բարոյականության և արժեքների նշաձողը չափազանց բարձր է, դրան հասնելը՝ անչափ դժվար, իսկ գերազանցելն՝ անհույս մտահղացում։

Մեծությունը հեռավորության վրա է երևում, այդ թվում՝ երկար ժամանակ անց բանաձևը սովորաբար հաստատվում է։ Հազվադեպ, բայց պատահում է, որ մեծերին գնահատում են կյանքի օրոք։ Երջանիկ բացառություններ ամեն դեպքում լինում են, և Վազգեն կաթողիկոսը պատկանում է նրանց թվին։

Կաթողիկոսը հանդարտության և ազգային միասնության կոչ է հղել

Նեղանալ չլինի, բայց ՀԱԵ մյուս գերագույն հոգևոր այրերի բախտը չի բերել․ կամա-ակամա նրանց համեմատում են Վազգեն Առաջինի հետ, և դա, հավանաբար, այնքան էլ ճիշտ և արդարացի չէ։ Վազգեն Առաջինի անձի շուրջ դրական գնահատանքն այնքան մեծ է, որ համեմատություններն ուղղակի կոռեկտ չեն, դրանք բոլորը նկարագրում են կաթողիկոսին, որը չորս տասնամյակ եղել է հայ ազգի հոգևոր առաջնորդը։

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԱմենայն հայոց կաթողիկոս և գերագույն պատրիարք Վազգեն Առաջին
Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի - Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս և գերագույն պատրիարք Վազգեն Առաջին

Քաղաքական առաջնորդները (և առաջնորդիկները) գնացել են ու եկել, Վազգենը մնացել է։ Նա գերագույն աստիճանի է հասել ոչ թե կարիերա կառուցելու, այլ քահանայի բարեպաշտ կյանքի շնորհիվ և կուսակրոն է ձեռնադրվել 1943թ.-ի սեպտեմբերի վերջին Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցում։ Այդ ժամանակ Լևոն-Կարապետ Պալչյանն անվանակոչվեց Վազգեն։

Եվ եթե «Մի՛ սպանիրը» Աստծո պատգամ է, ապա «Փրկիրը» զուտ մարդկային՝ կոչված սիրելու և կարեկցելու ընդունակությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայր Վազգենը հայ ռազմագերիների օգնության կոմիտեի ամենաակտիվ անդամներից էր․ որքան կյանք է փրկվել նրա ջանքերով, նա ինքն էլ, չի հաշվել. փրկել է՝ չհաշվելով փրկվածներին։

Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Անկախ Հայաստանի առաջին անձնագիրը Վազգեն Վեհափառինն էր

Արդեն 1949թ-ին Վազգեն Պալչյանը դառնում է վարդապետ և գլխավորում ՀԱԵ Ռումինական և Բուլղարական թեմերը։ Շուտով հասունանում է կաթողիկոս դառնալու հերթը։

Ծայրագույն պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում փակ դռների հետևում` Էջմիածնի մայր տաճարում։ Ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին 70 տարեկանից ցածր կաթողիկոսներ չի ունեցել, և Ռումինիայից եկած եպիսկոպոսն այդ պատվավոր ֆոնին անթույլատրելիորենն երիտասարդ էր՝ 47 տարեկան։ Այնուամենայնիվ, նա 140 ձայնից ստացել էր 126-ը, որովհետև այդ ժամանակ ականավոր արդեն գործիչ էր։

Նա փրկում էր՝ ում կարող էր և ինչ հնարավոր էր։ Օրինակ` փրկում էր Նախիջևանի Ջուղայի խաչքարերը։

Շատ հայկական ընտանիքներում մինչև հիմա պահպանվում է «Հայկական խաչքարեր» գիրք-ալբոմը, որի հրատարակման նախաձեռնությունը պատկանում է Վազգեն կաթողիկոսին։ Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող խաչքարերի լուսանկարները բավարար չեն եղել կաթողիկոսի համար, և նա լուսանկարչին ուղարկել է՝ նկարելու Ջուղայի թանկարժեք խաչքարերը։ Ավելին, նրան հաջողվել է կազմակերպել դրանցից մի քանիսի տեղափոխությունը Հայաստան, նա ասես կանխազգացել է, թե ինչ կարող է տեղի ունենալ պատմական մասունքների հետ 20 տարի անց։

Նա վերականգնել է ՀԱԵ շատ արտասահմանյան թեմերը. 1960թ-ին ելույթ է ունեցել հայրենադարձների առաջ, ամբիոնից արտասանել խորհրդային իրականությունում անհնար խոսքեր․ «Մենք պետք է կառուցենք մեր Հայրենիքը, մեր Երևանը, մեր Կարսը և Վանը, մեր Մուշն ու Բիթլիսը»։ ԽՍՀՄ-ում ոչ մի դավանանք այդքան անկախ չէր, որքան Հայ առաքելական եկեղեցին Վազգեն Ա-ի օրոք։

© Sputnik / Олег МакаровԱմենայն հայոց կաթողիկոս և գերագույն պատրիարք Վազգեն Առաջին
Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի - Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս և գերագույն պատրիարք Վազգեն Առաջին

Ամենայն հավանականությամբ, կաթողիկոսի ազատության և անկախության անհավանական աստիճանն է պատճառ դարձել Պետական անվտանգության կոմիտեի հետ նրա սերտ կապերի մասին խոսակցությունների։ Այդ մասին լուրեր տարածել են հենց նրանք, ովքեր իսկապես մատնում էին ՊԱԿ-ին, ինչպես մի անգամ մատնել են Էջմիածնում կատարվող անհասկանալի իրարանցման մասին։

Հայտնի ոսկերիչների՝ Էջմիածին կատարած այցելությունների մասին զեկուցել են հանրապետական ՊԱԿ նախագահին․ զեկույցում ասվել է, որ, ամենայն հավանականությամբ, Մայր աթոռում զբաղված են ոսկու և թանկարժեք քարերի մաքսանենգությամբ։ Կոմիտեն սկսել է հետաքննել և ահա թե ինչ է պարզվել։

Պատրիարքարանի սենյակներից մեկում սովորական վարագույրների հետևում դրված են երկու գերմանական չհրկիզվող պահարաններ՝ պատրաստված հատուկ պատվերով։ Դրանց դռները դանդաղ բացվում են, և ապշած հայացքի առջև հառնում են Խաչը և Այբուբենը։ Բնականաբար, Հայոց այբուբենը։

Այդ ամենը ձուլված էր 23 կգ բարձր հարգի ոսկուց, դրան գումարած մի քանի հարյուր ադամանդներ, հիմնականում՝ եկեղեցական համայնքի նվիրատվությունները։ Դրա համար էլ ոսկերչական գործի վարպետները, նկարիչները ամեն կիրակի գնացել են Էջմիածին, իսկ կաթողիկոսն անձամբ է հաստատել յուրաքանչյուր տառի էսքիզը։ Ասում են` ՊԱԿ-ը ամոթահար հազացել է և փակել «իրարանցման» մասին գործը։

Այդ տարիներին «խարիզմա» բառը դեռ չէր գործածվում, բայց Վազգեն կաթողիկոսը հենց խարիզմատիզմի մարմնավորումն էր։ Հավանաբար, այդ պատճառով է նրբազգաց Բելլա Ախմադուլինան մեղքերի քավություն խնդրել հենց Վազգեն Ա-ից, և ոչ ռուսաց պատրիարքից կամ մահմեդական մուֆտիից։

Եվ գրող Ֆյոդոր Աբրամովը, որը ողբացել է ավանդական ռուսական գյուղի և գյուղական բարքերի կորուստը, աչք չի կտրել Վազգեն Ա-ից Էջմիածնում պատարագի ժամանակ՝ հետո խոստովանել, որ վերջապես տեսել է իսկաական հոգևոր առաջնորդի։
Մոտ քառորդ դար առանց 130-րդ կաթողիկոսի համար մենք շատ բան ենք հասցրել անել․ երբեմն լավ, ավելի հաճախ՝ ոչ այդքան։ Հնարավոր է` Վազգեն Ա-ի աննկատ ստվերը, որը պաշտպանում և փրկում է մեզ, թույլ չի տալիս անուղղելի արարք կատարել․ չի կարող այնպես լինել, որ նրա խոսքերը և գործերը մնան չլսված և չգնահատված։

Լրահոս
0