00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական անցուդարձին մասնագիտորեն հետևողներից շատերն են հասցրել նկատել, որ վարչապետ Փաշինյանը ոչ այնքան նպաստավոր վիճակում է հայտնվել: Դա նույնիսկ «անգրագետ Պողոսներն» են արդեն տեսնում, ու բավականին գրագետ մեկնաբանում: Դա տեսել ու զգացել են նաև Փաշինյանի քաղաքական հակառակորդները, բնականաբար, ակտիվանալու լավ շանսեր նախանշելով իրենց համար:

Ընթացիկ քաղաքական պահի հիմնական առանձնահատկությունն այն է, որ եթե նախքան «ամուլսարյան շրջադարձը» Փաշինյանի իշխանությունը գործում էր գերազանցապես նպաստավոր հանրային միջավայրում, ապա հիշատակված շրջադարձից հետո պատկերը նկատելիորեն փոխվել է: Բնութագրական է այն, որ պատկերի՝ նման փոփոխությունը ոչ այնքան ընդդիմադիրների կամ քաղաքական հակառակորդների գործունեության հետևանք է, որքան իշխող մեծամասնության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի սպասողականության:

Спикер Национального Собрания Арарат Мирзоян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանությունն արդյոք պե՞տք է մտածի և որոշի միայն վարկանիշից ելնելով. Միրզոյանը` Ամուլսարի մասին

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, չես նախանձի: Որպես կառավարության ղեկավար, վարչապատ ու երկրի տնտեսական վիճակի թիվ 1 պատասխանատու՝ նա, անկասկած, գիտակցում է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործելու վերջնական որոշում կայացնի, ապա խնդիրներ կծագեն թե՛ կոնկրետ օտարերկրյա ներդրողի հետ կապված, թե՛ ընդհանրապես օտարերկրյա ներդրումների ներգրավման առումով: Դա, իր հերթին, կնշանակի տնտեսությունը զրկել ներդրումային թթվածնից, որը իշխանափոխությունից հետո առանց այդ էլ քչացել էր, մանավանդ՝ «տնտեսական հեղափոխություն անելու» մասին ոչ այնքան հրապուրիչ հայտարարությունների խորապատկերում:

«Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց
Բայց, մյուս կողմից, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման որոշում բարձրաձայնելը վարչապետ Փաշինյանի համար կնշանակի հանրային աջակցության որոշակի կորուստ: Իսկ դա նրա հիմնական հենարանն է, որի թեկուզ մի մասը կորցնելը կարող է ոչ միայն ինքը ցավոտ տանել, այլև իր գլխավորած մեծամասնությունը: Մանավանդ, որ կորուստը վերաբերելու է «թավշյա հեղափոխության» մասնակից ու շահառու այնպիսի խմբի, ինչպիսին են «բնապահպանական ակտիվիստները», պարզապես «ակտիվիստները» (մի տեսակ կարծես մասնագիտություն դարձած լինի, ինչպես խորհրդային առաջին տարիներին տարբեր անձանց մասին ասվում էր՝ «պրոֆեսիոնալ հեղափոխական»: Սա՝ իմիջիայլոց):

Ստեղծված կացության ամբողջ «հմայքն» ու միաժամանակ զավեշտն այն է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր որոշմանը կտրուկ դեմ հանդես եկողները քիչ չեն, համենայն դեպս՝ նկատելի են հենց «Իմ քայլում» և ակտիվ համակիրների շրջանում: Միայն ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Լենա Նազարյանի հայտարարությունն ինչ ասես արժեր, չհաշված մյուս՝ ավելի կտրուկ դրսևորումները:

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

Վարչապետ Փաշինյանը դա բոլորից լավ տեսավ և զգաց, ու որոշակի հետքայլ արեց թվում էր, թե՝ արդեն ընդունած որոշումից: Ու դա տեսան բոլորը: Հրապարակ բերվեց «Հայաստանի հավասարակշռված շահի» և այդ շահը պաշտպանելու թեզը: Բայց այստեղ նրբությունն այն է, որ «հավասարակշրված շահը» պաշտպանելով տարված, հանկարծ անհատական քաղաքական հավասարակշռությունդ չկորցնես:

Առավել ևս, երբ դեռ երեկ քեզ ծափահարողները անթաքույց ու առաջին հերթին են պատրաստ քաշել-տանել «թավշյա» վերմակի՝ իրենց հասանելիք կտորը:

Էլ չենք խոսում քաղաքական հակառակորդների մասին, որոնք, օրինակ, միանգամայն հմտորեն ու, պետք է ասել՝ արդյունավետ օգտագործեցին «Իմ քայլի» ներկայացուցիչներից մեկի կոպիտ սայթաքումը՝ «անգրագետ Պողոսի» հետ կապված:

Հատկանշական է, որ Փաշինյանի անմիջական քաղաքական մերձավորները փորձեցին հանրային ընկալման դաշտում «ջրել» այդ ֆրազի բացասական ազդեցությունը, բայց հակառակ էֆեկտ ստացան, արդեն իրենք ու իրենց այդ հնարքի ավելի ծաղրական արձագանք-մեկնաբանություններով, որոնք թեպետ ներկայացվում էին տարբեր օգտատերերի անուններով, բայց արտագրված ու պատճենված էին մեկը մյուսից:

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
«Ամուլսարն առանց հանքի». ակտիվիստները Ջերմուկում վարչապետին վանկարկումներով դիմավորեցին

Մի անակնկալ էլ իրենց համար թերևս այդ հակառակ էֆեկտն է, չնայած կոնկրետ դրա մեջ՝ անակնկալ բան ընդհանրապես չկա: Ամեն ինչ շատ պարզ է. թեպետ «թավշյա» եղանակով, բայց ցնցումային ճանապարհով իշխանության եկած վարչապետական թիմը կորցրել է այն հետհեղափոխական ժամանակը, երբ կարելի էր ցանկացած ոչ պոպուլյար, կտրուկ ռեֆորմիստական որոշում կայացնել ու ստանալ աջակից բազմության միահամուռ «այո-ո՜…»-ներն ու «կեցցե՛ մեր իմաստուն առաջնորդը» կարգի բացականչություններ: Հիմա, որքան էլ դա տրիվիալ հնչի՝ իրավիճակ է փոխվել: Ամենից կարևորը՝ մեծամասամբ նպաստավոր հանրային ընկալման միջավայրն է փոխվել:

Իհարկե, կարելի է տարբեր գործողությունների դիմել, ինչպես, օրինակ, ֆինանսների նախարար ու ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելը կամ նման մի բան: Բայց նույնիսկ եթե ավելի հնչեղ ձերբակալություններ լինեն, միևնույնն է, հանրային ընկալման, ընդհանուր տրամադրությունների վրա դրանց ազդեցությունը խիստ կարճաժամկետ է լինելու:

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցով Փաշինյանի խոստացած քննարկումն ուշանում է, բայց չի չեղարկվում

Ըստ այդմ, հանրային աննպաստ միջավայրում գործելու, պատկերավոր ասած՝ «ծծմբական թթվում լողալու» առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանության ցանկացած քայլ ինքնաբերաբար շրջվում է հենց իր դեմ: Շախմատում դա կոչվում է «ցուգցվանգ», իրավիճակ, երբ ցանկացած քայլ ավելի է վատացնում դրությունը:

Ավելին՝ անխուսափելի սխալները նման միջավայրում արդեն ավելի սուր են ընկալվում՝ բերելով իշխանության լրացուցիչ նյարդայնության, ու… էլ ավելի կոպիտ սխալների: Իսկ հանրային աջակցության պաշարը, մեր մեջ ասած, անսպառ մի բան չէ: Ընդ որում, նկատենք, որ ընդդիմադիր դաշտում դեռ առանձնապես գործի էլ չեն անցել, այն իմաստով, որ չկա համախմբված, միասնական քաղաքական պայքար՝ իր բնութագրական դրսևորումներով: Նախանշված կամ ազդարարված կոնսոլիդացիան էլ դեռ միայն սպասվում է:

Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ
Իրավիճակի նրբություններից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները գործածում են նույն կամ գրեթե նույն այն հնարքներն ու տեխնոլոգիական միջոցները, որոնք նախկին իշխանությունների դեմ կիրառում էր ինքը՝ ներկայիս վարչապետը, երբ ընդդիմադիր գործիչ էր, ավելի վաղ՝ թերթի խմբագիր:

Լրահոս
0