00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանի ֆուտբոլային անակնկալները, կամ Հավերժական քաղաքում արդեն մերոնքական կա

© Sputnik / Asatur YesayantsЦеремония гашения марки, посвященной Генриху Мхитаряну (4 июня 2019). Еревaн
Церемония гашения марки, посвященной Генриху Мхитаряну (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալները կարողանում են գաղտնիք պահել: Դեռ երեկ նա լոնդոնյան «Արսենալի» կազմում մեկ քառորդի խաղ խաղաց, իսկ հաջորդ առավոտ Հռոմ գնաց ու «Ռոմայի» հետ պայմանագիր կնքեց։

Հենրիխ Մխիթարյանի համար բազում ակումբներ էին կանխատեսում` հաշվի առնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» անցում կատարելուց հետո նրա գործերն այդքան էլ լավ չէին։ Հենրիխն ավելի հազվադեպ էր դաշտ դուրս գալիս, ավելի քիչ էր խաղում, ու խաղային պրակտիկայի բացակայությունն ակնհայտորեն անդրադառնում էր հավաքականում նրա խաղի վրա։

«Ռոման» կարող է դառնել Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը. վաղ է խոսել մայրամուտի մասին

Թեև «զինագործների» մարզիչական շտաբին դժվար թե հուզեն Հայաստանի հավաքականի խնդիրները, նրանք լուծում են իրենց խաղացողի ճակատագրը։ Անհնար էր, որ տեղեկության արտահոսք ընդհանրապես չլիներ, սակայն Հենրիխն ու մյուս շահագրգռված կողմերն ամեն ինչ գաղտնի էին պահում։ Մխիթարյանի համար կանխատեսում էին Եվրոպայի գրեթե բոլոր ակումբերը, ներառյալ` ռուսական, նույնիսկ Չինաստան էին ուղարկում։

Сборная Армении по футболу вылетает в Македонию - Sputnik Արմենիա
Հաջողակ 77–ը. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է «Ռոմայի» խաղացող

Ֆուտբոլային անցումներին հետևելու փորձը հուշում է, որ պետք է զգոն լինել մինչև տարնսֆերային պատուհանի փակման վերջին պահը. ինչ ասես կարող է պատահել։ Այդպես էլ եղավ. այդ պատուհանը փակվեց երեկ` սեպտեմբերի 2–ին, բայց վերջին ժամերին Մխիթարյանը հայտնվեց Հռոմում ու նույնիսկ հասցրեց ձեռքում պահել «Ռոմայի» հայտնի շարֆը, չնայած դեռ նախորդ օրը երեկոյան «Արսենալի» կազմում երկրորդ խաղակեսին խաղադաշտ դուրս եկավ։

Հայտնում են, որ լոնդոնցիները Մխիթարյանին մեկ տարով են տվել` հետ վերցնելու պայմանով։

Սա Մխիթարյանի համար վատ տարբերակ չէ։ «Ռոմայում» նա ունի բոլոր հնարավորությունները շատ արագ, եթե ոչ միանգամից, հիմնական կազմի խաղացող դառնալու, հաստատ հռոմեացիների մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խաղացողին պահուստային կազմի համար չի վերցնի։

Մյուս կողմից էլ` տեղի ունեցավ այն, ինչից վախենում էին շատ փորձագետներ. Դորտմունդի «Բորուսիայում» (ուր նա գնացել էր ուկրաինական «Շախտյորից») նրա փայլուն ելույթները չէին նշանակում, որ նա պետք է փայլի նաև անգլիական պրեմիեր լիգայում։ Անգլիական ֆուտբոլը չափազանց սպեցիֆիկ է, դաժան ու անգութ, ու քիչ չեն հիանալի ֆուտբոլիստները, որոնք չեն հարմարվել դրան։

Официальный twitter канал ФК Рома опубликовал фотографии прибытия Генриха Мхитаряна в Рим - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում

Մխիթարյանի երկրպագուներն ավելի անհանգստացան , երբ պարզվեց, ոչ Մխիթարյանը չի գնում «Լիվերպուլ», իր վաղեմի ընկեր–մարզիչ Կլոպի մոտ, այլ անզուսպ ու անկանխատեսելի Մոուրինյուի մոտ է հայտնվում։ Անհանգստությունն արդարացված էր, բայց միանգամից չէ, որոշ ժամանակ Մխիթարյան–Իբրահիմովիչ զույգը հիացնում էր բոլորին, Հենրիխը գոլ էր խփել «Այաքսին» Եվրոպայի լիգայի եզրափակիչում ու դարձել էր երկրպագուների կուռքը։

Բայց հետո Իբրան գնաց, իսկ Մոուրինյուն չսիրեց Հենրիխին, ու նրա տրանսֆերն «Արսենալ» փրկություն դարձավ։ «Արսենալում» էր գործերը ուզածի պես չգնացին, իսկ Մխիթարյանն այն կարգի խաղացող չէ, որ գոհանա նստարանին նստելուց։

Ա Սերիայի իտալական մրցաշարը սովորական մրցաշար չէ, ու պետք չէ մտածել, որ սա Մխիթարյանի համար «պաշտոնի իջեցում» է կամ «պատվավոր աքսոր»։ «Ռոմա» ակումբը 92 տարեկան է, իսկ «Օլիմպիկո» մարզադաշտում 73 հազար մարդ է տեղավորվում. մի փոքր ավելի քիչ, քան «Հրազդանում» իր լավագույն տարիներին։ Երկրպագուների այդպիսի քանակն ում ասես կտրամադրի լավ խաղի։

Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ

Արդեն սեպտեմբերի 15–ին Մխիթարյանը կարող է հնարավորություն ստանա փայլել իր վարպետությամբ «Օլիմպիկո» մարզադաշտում «Սասուոլո» ակումբի դեմ խաղում։ Ճիշտ է, մինչ այդ հայ երկրպագուներն ակնկալում են, որ ազգային հավաքականի ավագը վստահ կխաղա Իտալիայի ու Բոսնիայի դեմ խաղերում։ Ամեն դեպքում այժ Ապենիններում մերոնքական մարդ կա։

Լրահոս
0