00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին զրահապատ ավտոմեքենաները, կամ ինչպես 12 «Ռենոները» զինվորական ավտոմեքենաներ դարձան

Բաժանորդագրվել
Այնպես չէ, որ Վլադիմիր Մգեբրովն առաջինն էր, ում մտքով անցել է զրահապատել ավտոմեքենաները, դա նրանից առաջ էլ են արել, բայց որոշ կարևոր կատարելագործություններ այդ ոլորտում հենց ինքն է արել։ Տեխնիկական գիտություններին փայլուն տիրապետող ու կրթված զինվորական Մգեբրովը մարտում երիտասարդ է մահացել, «մեծ հոգի ունեցող ղեկավարը», ինչպես գրված էր նրա մահախոսականում, 30 տարեկան չկար։

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. Աբիսողոմ Հովհաննեսի Մգեբրյանը ծնվել է Թիֆլիսում, իսկ Սանկտ Պետերբուրգում Ավել Իվանովիչ է դարձել, ու ռուսաֆիկացրել է ազգանունը ոչ թե այն պատճառով, որ հավատարիմ հպատակ էր։ Դա ինքը չի արել, իրենց կյանքն այդպես հեշտացրել են  Ինժեներական ակադեմիայի նրա կուրսեցիները, քանի որ նրանք ի վիճակի չէին արտաբերել իրական ազգանունը։

Коробка передач в салоне автомобиля - Sputnik Արմենիա
Անասեղ ներարկիչից մինչև «ավտոմատ կառոբկա». հայ գյուտարար Օսկար Բենկեր ներգաղթյալի ռոմանսը

Ավել Իվանովիչը, որպես ժառանգական զինվորական, ազնվորեն ու ջանասիրաբար էր ծառայում, ու գեներալ–լեյտենանտի կոչումով հասել էր Զինվորական Նախարարության կից Ռազմական հաղորդագրությունների վարչության պետ։ Դա Առաջին Համաշխարհայինի առաջ էր, իսկ այստեղից նրա, ինչպես, և իր որդու`Վլադիմիրի, հետքը կորում է։

1914 թվականին Վլադիմիրը 28 տարեկան դարձավ. նա գնաց հոր հետքերով։ Նույն ինժեներական ակադեմիան ավարտեց ու գործուղվեց հոր փոքր հայրենիք` Թիֆլիս, որտեղ նրան սպասում էր երկաթուղային գումարտակը։ Այստեղ գրեթե միանգամից պարզվեց, որ նա հիանալի  ինժեներ է, ու ակնհայտորեն հակում գյուտեր անելու հակում ունի։ Դեռ 1910 թվականին նա փոխարինեց երկաթուղին ավտոմոբիլային վաշտով, ինչը Վլադիմիրի համար ավելի հոգեհարազատ էր։

Այդքան հոգեհարազատ էր, որ անընդհատ իր տրամադրության տակ եղած մեքենաների հետ ինչ–որ հետաքրքիր բաներ էր անում. ինչ–որ բաներ էր ավելացնում, անընդհատ նորարարություններ մտցնում։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Մգեբրովի հորինած ու կիրառած կատարելագործումներն արվում էին ռուսական բանակ եկող եվրոպական մեքենաների ու «Ռուսո-Բալտ» մեքենաների վրա։ Ինժեների աստղային ժամն եկավ 1915 թվականին։

Фрунзе Довлатян - Sputnik Արմենիա
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները

Հենց այդ ժամանակ ֆրանսիական դաշնակիցները վերջապես Զինվորական նախարարության մոտ բերեցին խոստացած «Ռենո» զրահապատ մեքենաները, դրանք 12–ն էին։ Սակայն ուրախությունը երկար չտևեց, մեքենաները նույնիսկ պատերազմելու չգնացին։ Դրանք զննեցին ու միանգամից հանձնեցին գնդապետ Պյոտր Սեկրետովի դատին, որն այդ տեխնիկան ընդունում էր Փարիզում։ Միանգամից կասկածներ առաջացան, որ այդ աղբը ռուսական բանակում կարող էր հայտնվել միայն կաշառքով։

Դրանք նույնիսկ զրահամեքենաներ չէին, նույնիսկ ֆրանսիացիներն էին ամաչել, ու այդ գլուխգործոցը «ավտոգնդացիր»  էին անվանել։ Բանն այն է, որ այն ամբողջովին զրահապատված չէր. շրապնելը հանգիստ կարող էր բաց տանիքից ներս ընկնել։ Բանն այն է, որ ինստրուկցիայում նշված էր` այդ մեքենայով չի կարելի 300 մետրից ավել մոտենալ թշնամուն, թե չէ հրացանի գնդակը այդ զրահի վրա թափանցիկ անցք էր բացում։ Սեկրետովն այն ժամանակ փրկվեց, հետաքննությունը ցույց տվեց, որ այն ժամանակ ֆրանսիացիների առաջարկ տարբերակներից նա իսկապես լավագույնն  է ընտրել։

Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը

Իսկ ահա Մգեբրովը նայեց այդ մեքենաներին, մի քիչ մտածեց ու ասաց, որ այդ ամենը պետք է նորից զրահապատել։ Նրան տրամաբանորեն հակաճառեցին, որ ֆրանսիացիների նուրբ արտադրանքը իսկական զրահի տակ պարզապես կծռվի, բայց Մգեբրովն ասաց, որ զրահը ոչ միայն բարակ, այլև ապահով կսարքի։  Նրա ասածներին բավականին կասկածամտորեն վերաբերվեցին, բայց նախ Մգեբրովը սովորեցրել էր, որ դատարկ չի խոսում, հետո էլ` ծովի այն կողմից եկած մեքենաները աղբը չէին նետելու, չէ՞։

Вратарь футбольной команды Арарат (Ереван) Алеша Абрамян с завоёванным Кубком СССР по футболу (15 сентября 1975). Москвa - Sputnik Արմենիա
Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը

Որպեսզի տեխնիկական մանրամասներով չհոգնեցնենք, ասենք` Մգեբրովի գաղափարն էր զրահի թերթերը մեքենայի թափքի վրա անկյան տակ տեղադրել։ Այդպիսով` զրահին ուղղված գնդակները դիպչում էին մեքենային ոչ թե սուր մասով, այլ կողքի հատվածով, հետևաբար` բոլոր գնդակները ռիկոշետով անդրադառնում էին։ Իսկ այն արկերը, որոնք միևնույնն է սուր մասով էին կպնում, մեկ երրորդով ավելացնում էին իրենց ճանապարհն ու, համապատասխանաբար, դրանց կործանիչ ուժը թուլանում էր։ Ընդ որում` 3,5 տոննա նոր քաշի պայմաններում մեքենան 55 կմ/ժ արագություն էին հավաքում. այն ժամանակների համար հիանալի ցուցանիշ է։

Մգեբրովի միջամտությունից հետո բոլոր 12 «Ռենոները» նորմալ զինվորական մեքենաներ դարձան։ Նա արտասահմանյան այդ տեխնիկայի հետ էլ է աշխատել, բայց դրանք մեկ նմուշով են եղել։ Ու բոլորն անցել են Առաջին համաշխարհային պատերազմն ու օգտագործվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ, ընդ որում` հակամարտող երկու կողմերն էլ օգտագործել են դրանք, ու ռազմական գործողությունների ընթացքում ոչ մի զրահամեքենա չի վերացվել։ Ավելի ուշ դրանք զրահը հանել էին, բեռնատարներ էին դարձրել ու օգտագործում էին սոցիալիստական շինարարության կարիքների համար։

Պատերազմի ու աշխատանքի հերոս. ինչպե՞ս խեղեցին Սամվել Մաթևոսյանի ճակատագիրը

Ճիշտ է, ինքը` Մգեբրովը, մինչև քաղաքացիական պատերազմ չապրեց. մահացավ ճակատում, հակառակորդի հանկարծակի հակամարտության ժամանակ բեկորները ծակծկել էին նրա մարմինը։ Մգեբրովը վիրավորում ստանալուց հետո ոչ մի օր չապրեց ու մահացավ լազարեթում 1915 թվականի սեպտեմբերի 4–ին։

Լրահոս
0