00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գտնել լեյտենանտ Պարսեղովին. զինվորական ճակատագրերի որոնումները շարունակվում են

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցКонцентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей
Концентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Անվան վերադարձը» միջազգային նախագիծը նպատակ ունի հայտնի դարձնել Հայրենական մեծ պատերազմի այն զինվորներին, որոնք համարվում են անհետ կորած։ Նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովին դիմում են աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում`Հայաստանից, հուսալով` գուցե, երջանիկ պատահականությամբ, մի օր գտնեն իրենց հարազատին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ Երևան–Սուխում տեսակամուրջը, որտեղ այդ օրերին գտնվում էր Գրիգորի Սկվորցովը։ Նա խոսեց գերմանական համակենտրոնացման ճամբարներից չվերադարձած հայաստանցի մարտիկների ճակատագրերի, նրանց գերի ընկնելու հանգամանքների և Արևելյան Եվրոպայի երկրներում նրանց հուղարկավորման վայրերի մասին։

Концентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей - Sputnik Արմենիա
Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը

Հայաստանից բանակ զորակոչված անձանց ցուցակում ավելի քան 700 մարդ կա` հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, հրեաներ, եզդիներ... Նրանք բոլորը գերի են ընկել տարբեր հանգամանքներում, և ընդհանուր առմամբ, նրանց նույն ճակատագիրն էր սպասվում։ Սկվորցովի ներկայացրած փաստաթղթերը հիմնականում Գերմանիայի, Ռումինիայի և Լիտվայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների հաշվառման քարտերն են։
Այդ մարդկանց ընտանիքներին հայտնել էին, որ իրենց հարազատներն անհետ կորել են. այդ համոզմունքով էլ նրանք ապրել են ամբողջ կյանքում։ Սակայն, այնպես էր ստացվում, որ այն մարդուն, ով անհետ կորած էր հայտարարվել, շատ տարիներ, նույնիսկ տասնամյակներ անց, ինչ–որ մեկը պատահաբար հանդիպում էր հեռավոր մի երկրում, կամ այդ մարդն անձամբ էր հայտնվում. այդպես մարդկանց մոտ սկսեցին կասկածներ առաջանալ։

«Անվան վերադարձը» նախաձեռնության նպատակը պատմական անարդարությունը վերացնելն է, ու այն անունները, որոնք փորձել են ջնջել,  հարազատներին վերադարձնելն է։

Տեսակամրջի օրը Sputnik Արմենիա մամուլի կենտրոն էր եկել Հասմիկ Պողոսյանը, որը չի կորցնում քեռու` Մնացական Միսակի Քեռյանի մասին տեղեկություն գտնելու հույսը։  Պատերազմի սկզբին զինվորական միավորումները, որում ծառայում էր Մնացականը, Իրանում էին, այնուհետև Մնացականը տեղափոխվել էր ռազմաճակատ, իսկ 1942 թվականից նրա մասին որևէ տեղեկություն չկա։ Նրանք դիմել են և՛ գերմանական, և՛ տեղական արխիվներ, սակայն` ապարդյուն։

Եվ միայն 2001 թվականին նախկին ռազմագերի հայերից մեկը, որը ծնունդով Գավառից էր, (այն ժամանակ` Նոր Բայազետ) և որը դիմել էր գերմանական կառավարությանը համապատասխան փոխհատուցում ստանալու համար, նրանց պատմել էր, որ 1943 թվականի գարնանը, Թամանի մերձակայքում գտնվող ռազմագերիների գաղութում հանդիպել էր իր հայրենակցին` Մնացականին։ Այնպես որ, այդ մարդու մասին վերջին տեղեկությունը թվագրվում է 1943 թվականով։

© Photo : ScanՍովետական ռազմագերիների փաստաթղթերը գերմանական համակենտրոնացման ճամբարներում
Գտնել լեյտենանտ Պարսեղովին. զինվորական ճակատագրերի որոնումները շարունակվում են - Sputnik Արմենիա
Սովետական ռազմագերիների փաստաթղթերը գերմանական համակենտրոնացման ճամբարներում

Sputnik Արմենիա է դիմել նաև Լևոն Պարսեղյանը, որը նույնպես փորձում է որևէ տեղեկություն ստանալ քեռու` Ռաֆայել Լևոնի Պարսեղովի մասին։ Այս դեպքում լրացուցիչ դժվարություն կա, քանի որ Պարսեղովին բանակ են զորակոչել 1941 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից։  կազմած վերոնշյալ ցանկում ներառվել են միայն Հայկական ԽՍՀՄ տարածքից զորակոչվածները։ Բայց չէ՞ որ մարդն ասեղ չէ, այդ պատճառով էլ նրանց հարազատները շարունակում են հուսալ...

Южное кладбище в Нюрнберге - Sputnik Արմենիա
Հայը, ռուսն ու թաթարը. Նյուրնբերգում գտել են Մեծ հայրենականում անհետ կորածների աճյունները

Զորակոչվելուց հետո Ռաֆայել Պարսեղովին ուղարկել էին Թբիլիսիի հրետանային ուսումնարան,  որտեղ արագացված կուրսեր էր անցել ու կրտսեր լեյտենանտի կոչում ստացել, 1942  թվականի սկզբին ուղարկել  էին ռազմաճակատ` ծառայելու 561 սակրավոր գնդում։ Նրա անունով վերջին նամակը թվագրվում է 1942 -ի հուլիսի 27-ով։

Ռաֆայելի քույրն ու Լևոն Պարսեղովի մորաքույր Եվգենյա Լևոնովնան ժամանակին դիմել է ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական արխիվ, որտեղից անհույս տեղեկություն էր ստացել. «Պարսեղով Ռաֆիկ (Ռաֆայել) Լևոնովիչը սպանվածների, վիրավորների և անհետ կորածների ցանկում չկա»,- պատասխանել էին մորը։

Այսինքն` այդ մարդը նույնիսկ անհետ կորած համարվել չի կարող. բայց չէ՞ որ օդում չի ցնդել, չէ՞ որ պետք է որևէ հետք լինի...

Լևոն Պարսեղովը պատմեց, որ տարիների ընթացքում իրեն տարբեր տեղերից տեղեկություն էր հասնում, որ Ռաֆայել Պարսեղովին տեսել են համակենտրոնացման ճամբարներից մեկում, որը մնացել է Գերմանիայի օկուպացված ամերիկյան գոտում, բնականաբար, այս տեղեկության արժանահավատությունը որևէ կերպ հաստատված չէ։

Բայց չէ՞ որ հույսը երբեք չի մեռնում։ Լևոնն ասում է` մի օր հեռավոր Ավստրալիայից ժամանած ինչ-որ մեկն իրեն պատմել է, որ քաղաքներից մեկում մի փոքր խանութ է տեսել, որի տերը ոմն Պարսեղով էր։

«Պարսեղովները շատ չեն, սակայն նման տառադարձմամբ, այն էլ ռուսականացված տարբերակով (ավանդական գրությունը` Բարսեղյան) մեր ազգանունը հաճախ չես հանդիպի։ Մարդը, որը պատմել էր ավստրալացի Պարսեղովի մասին, հայտնել էր նաև այդ խանութի հեռախոսահամարը»,– ասաց Լևոնը։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Լևոնը զանգահարել էր Ավստրալիա. լսափողը  վերցրած տղամարդը ոչ մի կերպ չէր կարողացել հասկանալ` ո՞վ է իրեն զանգահարում, որտեղի՞ց և ինչի՞ համար։ Լևոնը սկսել էր հայերեն խոսել. այդժամ հեռավոր զրուցակիցն անմիջապես կախել էր լսափողը։ Արդյո՞ք  Ռաֆայել Պարսեղովն էր, թե ոչ` այդպես էլ հանելուկ մնաց։

Շուրջ երեք քառորդ դար առաջ ավարտված սարսափելի պատերազմի արձագանքը մինչ օրս լսելի է մարդկանց ճակատագրերում։ Մարդն անհետք չի կորում, համենայնդեպս, քանի դեռ կան նրանք, ովքեր նրան հիշում են ու փորձում են գտնել...

Լրահոս
0